Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Կարինե Խոդիկյան, Օր 6-րդ
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Սահակ եպս. Մաշալյան. Տյառնընդառաջ
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՍԻ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Վազգենյան դպրանոց Ոգու պատմություն (ֆիլմ...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Կոմիտաս Ասլամազյան. Շողեր ջան mp3
Աղանդների Հետաքննություն Զոհրաբ Հարոյանի...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Опасные тоталитарные формы религиозных...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Բելլա Բարսեղյան. Հեթում Ա արքան` միջ...
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
Լուսինե Զաքարյան
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Սամվել Անդրանիկի Պողոսյան. Հայոց ցեղասպա...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Ավետիս Վարժապետ Պերպերյան. Պատմություն Հ...
Յորժամ. Վարուժան սարկավագ Մարգարյան. mp3
ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ (վավերագրական ֆիլմ «ԲԱՐԵՎ, Վ...
Աղանդները արյան մեջ
Анна А. Зализняк. Феномен многозначности...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Ով է մեծը (Մաս 1-2)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անվա...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Սուրբ Գրիգոր Նյուսացի. Քրիստոնեական. pdf
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
"SOURP-SOURP" L. ZAKARIAN- M.Y...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 18 » ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ «Պատմություն Հայոց»

23:15
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ «Պատմություն Հայոց»


ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հուն. αvγαϑοvς – բարի, αjγγελος – հրեշտակ, լրաբեր) (ծ. և մ. թթ. անհտ), V դարի պատմիչ, հեղինակը հայ պատմագրության ու եկեղեցական մատենագրության հնագույն՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է եղել նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով: Միջնադարում միջազգային լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է: Կանոնական է համարվել Հայ եկեղեցու կողմից, օգտագործվել իբրև նվիրական, սրբազան մատյան: Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատիներեն և հունունարեն լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը: Սակայն քիչ հետո Ա. հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ): Արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը IV դ. Պատմիչ է (հավաստել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Սեբեոսը և այլք), նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ.՝ հայ գրերի գյուտից հետո: Այս ավանդական տեսակետն անվերապահորեն ընդունվել է մինչև XVIII դ. 2-րդ կեսը: Ագանթագեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրն առաջին անգամ Գրիգոր Մարզվանեցու ջանքերով լույս է տեսել 1709-ին, Կոստանդնուպոլսում: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակել է Ագանթագեղոսի երկի հունարեն թարգմանության բնագիրը (հետագայում բազմիցս վերահրատարակվել է) և լատիներեն համառոտ թարգմանությունը: Նա էլ առաջինը կասկածի տակ է առել Ագանթագեղոսի հաղորդած պատմության շատ փաստերի վավերականությունը: Սկիզբ է դրվել Ագանթագեղոսի գիտական Ուսումնասիրությանը: Պատմության հայերեն բնագրի գիտական (մի քանի ձեռագրերի համեմատությամբ) առաջին հրատարակությունը Վենետիկում (1835) և հայագիտության զարգացումը խթան հանդիսացան երկի մասին բազում և բազմալեզու ուսումնասիրությունների ի հայտ գալուն: Ագանթագեղոսի երկի ստեղծման շուրջ կան լուրջ տարակարծություններ: Օտարազգի և հայ մի շարք գիտնականների կարծիքով՝ V դ. Երկը կազմել են հայ առաջին թարգմանիչները և այն վերագրել IV դ. ապրած մտացածին հեղինակի (իբր արժանահավատությունը բարձրացնելու միտումով), իսկ «Ա.» ոչ թե անձնանուն է, այլ հունարեն հասարակ անուն, որը թարգմանաբար նշանակում է բարի հրեշտակ, բարի ավետիս, ինչպես՝ evangelia – ավետարան ևն: Ըստ այդմ, «Ագաթանգեղոսի Պատմություն» ասելով, պետք է հասկանալ «Բարի ավետաբերի (այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի) Պատմություն»: Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ բուն երկը շարադրել է IV դ. հեղինակ Ագանթագեղոսը, բայց V դ. այն զգալիորեն խմբագրել և փոփոխել են հայ առաջին թարգմանիչները (Կորյունը ևայլք): Ա-ի ֆրանս. թարգմանիչ Վ. Լանգլուան հանգել է այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չի փորձել ժխտել Ա-ի բնագիրը հուն. գրված լինելու վարկածը: Հ. Ա. Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատել է, որ Ա-ի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը: Իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով: Ագաթանգեղագիտությամբ զբաղվել են նաև Բ. Սարգիսյանը, Ռ. Թոմսոնը, Պոլ դը Լագարդը, Ն. Բյուզանդացին, Թ. Թոռնյանը, Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գ. Խալաթյանցը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը, Պ. Մուրադյանը և ուր.:
Ա-ի «Պատմութիւն Հայոցն» ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի անցքերը՝ Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները: Այն բաղկացած է առաջաբանից և երեք մասից: Առաջաբանում հեղինակը խոսում է երկի շարադրման շարժառիթների ու նպատակների մասին: Առաջին՝ «Վարք և պատմութիւն սրբոյն Գրիգորի» մասում Ա. պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Հայոց արքա Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի վկայաբանության մասին: Երկրորդ՝ «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» բաժինը ծավալով ավելի ընդարձակ է, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Ի տարբերություն Ա-ի բուն պատմության՝ «Վարդապետութիւնը» մեզ է հասել միայն հայերեն բնագրով: Հայտնի է միայն նրա վրացերեն մի համառոտ տարբերակը, որը վերագրվել է Հիպողիտես Հռոմայեցուն և կրել «Վասն հաւատոյ» խորագիրը: «Վարդապետութիւնը» ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ բովանդակությունը, որը ներկայացված է հիմն. դրվագներով, աստվածաբան. հարցերում՝ ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով: Համեմատաբար հանգամանորեն են արծարծված Ս. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները: «Վարդապետութիւնը» կառուցված է քրիստոնեության հիմունքները պարունակող բանավոր քարոզի ձևով՝ ուղղված հայ հանրությանը, մասնավորապես Տրդատ Գ թագավորին (առանց անվան հիշատակության) և նրա արքունիքին: Հեղինակը հորդորում է նրանց դարձի գալ, հրաժարվել իրենց ձեռագործ կուռքերից, երկրպագել ճշմարիտ Աստծուն ևն: Վարդապետ., աստվածաբան. խնդիրների քննության մեջ կիրառվել է երկու հիմն. եղանակ՝ ապացույցը և մեկնությունը: Հեղինակն աստվածաբան. այս կամ այն դրույթի փաստարկման հարցում բա ցարձակ ապացույց է համարել Աստվածաշնչի վկայությունը: Մասնավորապես Աստծո Որդու երկրային գործունեությունը դիտել է որպես վաղուց ի վեր մարգարեություններում կանխատեսված եղելությունների իրականացում: Հեղինակը մեծ տեղ է հատկացրել մարգարեություններին և հաճախ վկայակոչել դրանք՝ իբրև ապացույց աստվածային կամքի իրականացման: «Վարդապետութեան» մեջ գրեթե ողջ աստվածաշնչական նյութը ներկայացվել է մեկնողաμար (ավելի հաճախ՝ հարցուպատասխանիի եղանակով), ուստի «Վարդապետութիւնը» կարելի է նաև հայ մեկնողական գրականության նշանակալից գործերից մեկը համարել: Մասնագետների կարծիքով՝ Ա. հիմնովին յուրացրել է հայրաբանական գրականությունը, քանզի նրա երկում լայն արձագանք են գտել եկեղեցու հայրերի մշակած բազում տեսական դրույթներ: Ըստ Ռ. Թոմսոնի՝ Ա. մեծապես օգտվել է Հովհան Ոսկեբերանի աշխատություններից և Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան» երկից: Բ. Սարգիսյանն իր հերթին մատնանշել է բազմաթիվ ընդհանրություններ «Վարդապետութեան» և Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու և հատկապես՝ Հովհան Ոսկեբերանի գործերի միջև: Գրքի երրորդ՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան» մասում Ա. հանգամանորեն պատմում է հին հայկ. հեթանոս. տաճարներիու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների բռնագրավման, հայ վերնախավերի ու ժողովըրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին: Ա. իր Պատմությունը երկասիրել է քրիստ. դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից՝ ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգ. ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը: Որպես պատմության աղբյուր, այս երկն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը: Ա. արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմ. աշխարհագրության, արքունիքի, պետ. գործակալությունների, զինված ուժերի, նախարար. կարգի, հայոց հեթանոս. կրոնի (հատկապես մի շարք կուռքերի ու նրանց տաճարների), երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին: Ա-ի «Պատմութիւն Հայոցն» ունի նաև գեղ. արժեք: Այն միջնադարում թարգմանվել է հուն., արաբ., վրաց., հաբեշ., լատ. և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հուն., ասոր., արաբ., լատ., եթովպ., վրաց., ղպտ. (պատառիկ) և սլավոնական տարբերակներ: Առաջին թարգմանությունը հունականն է (ժամանակը բանասերները համարում են VI դ.), որը վճռական նշանակություն է ունեցել Ա-ի երկասիրության տարածման հարցում: Հուն-ից ամենից ավելի թարգմանվել է արաբերեն, հուն-ից են առաջացել այլալեզու գրեթե բոլոր խմբագրությունները: Այն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25):







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 4201 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Agatangexos | Հեղինակություն: 5.0/51
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013