Բարի գալստյան ջերմ մաղթանքներով Հայր Սուրբին ողջունեցին դեսպան Արսեն Սղոյանը և դոկտ. Ռուբեն Գրիգորյանը։ Ի պատիվ առաջնորդական տեղապահի` երեկոյան դեսպանատան և Թեմական խորհրդի կողմից հայկական ճաշարանում ընթրիք կազմակերպվեց, ուր հնչեցին բարեմաղթանքներ և բարի ցանկություններ։
Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքում Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ նշանակվելու առիթով երախտագիտության խոսք ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարձր գնահատանքի և վստահության համար։ Նա վստահեցրեց, որ Աստծո կամքով և հավատավոր հայորդիների աջակցությամբ կանի ամեն ինչ, որպեսզի Բուլղարիո հայոց թեմին վերադարձնի իր պատմական անցյալի փառքը, ինչպես նաև մոտակա ժամանակներում արձանագրվեն նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ։
Բարի գալուստ շատ սպասելի և սիրելի Հայր Սուրբին։
Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվան