Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Բողոք հոգեվորսության դեմ
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Կանայք Հայ Եկեղեցում
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Անկանիմք
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Ejmiatsin bells
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Նոր Կտակարան. pdf
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 17 » ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԿՈՐԴԸ

14:25
ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԿՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԿՈՐԴԸ


Վերջ, ժողովուրդ, ինչպես ասվում է՝ «տեղ հասանք»։ Եվ տեղն այդ կոչվում է «վերջին կանգառ», այլ բառերով, եթե կուզեք, սթափվելու վերջին հանգրվան ու հնարավորություն։ Եվ սա՝ առանց դույզն-ինչ չափազանցության, որովհետեւ եթե Հայաստանի մայրաքաղաքում ինչ-որ աղանդավոր ստահակ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորի վրա է հարձակվում, սպառնում կրծել կամ, որ նույնն է, կտրել նրա կոկորդը, ապա դա հենց վերջն է։

Գանք փաստերին, որ երեկ Արարատյան Հայրապետական թեմի դիվանատանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ տեր ԵՍԱՅԻ ՔԱՀԱՆԱ ԱՐԹԵՆՅԱՆԸ, որի վրա էլ հենց այս կիրակի հարձակվել են «Եհովայի վկաներ» աղանդի գազազած ներկայացուցիչները։
Ըստ այդմ, մայիսի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, տեր Եսային նկատել է, որ եկեղեցու բակում երկու երիտասարդ հոգեորսություն են իրականացնում։ Քիչ անց պարզվել է, որ կոնկրետ այդ երկուսը «Եհովայի վկաներ» տոտալիտար, քայքայիչ աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչներ են։
Հայ քահանան, բնականաբար, միջամտել է եւ խնդրել, որ աղանդավորական կազմակերպության ներկայացուցիչները դադարեցնեն իրենց հոգեւոր քարոզչությունը հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու անմիջական տարածքում։ Աղանդավորները ոչ միայն չեն դադարեցրել իրենց ցինիկ գործողությունը, այլեւ հանդգնել են հայ հոգեւորականից պահանջել... փաստաթուղթ, որ դա հենց եկեղեցու տարածքն է։ Բայց դա դեռ ամենը չէ։
Ինչպես պատմեց տեր Եսային, հոգեորսության փաստը արձանագրելու նպատակով ինքը փորձել է բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանել տեղի ունեցողը։ Սակայն «եհովականները», որ չափազանց ագրեսիվ ու մարտական են տրամադրված եղել, ոչ միայն խլել են հեռախոսը, այլեւ հարվածել են հայ քահանային, երբ նա փորձել է իրեն պատկանող իրը հետ վերցնել։ Ավելին՝ քաշքշուկ հրահրելուց եւ խուլիգանական լկտի պահվածքից բացի, «եվհովականներից» մեկը Տեր Եսայի քահանա Արթենյանին սպառնացել է, թե նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ «Կկրծեմ կոկորդ»,- ասել է «Եհովայի վկան»։
Միջադեպին ականատես է եղել այդ օրվա պատարագիչ, Մայր Աթոռի Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, եւ հենց նա էլ տեղի ունեցողի մասին ահազանգել է ոստիկանություն։ Հավելենք, որ հեռախոսը քահանան, այնուհանդերձ, կարողացել է ներկաների օգնությամբ հետ վերցնել։
Ինչպես երեկ տեղեկացանք ոստիկանության լրատվության վարչությունից, նույն օրը պարզվել է հայ հոգեւորականի վրա հարձակված «Եհովայի վկաների» ինքնությունը. Անդրանիկ Մ. եւ Սամվել Գ., որոնք բերման են ենթարկվել, եւ նրանցից բացատրություններ են վերցրել կատարվածի մասին։ Տեր Եսայի Արթենյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Ոստիկանության Մալաթիայի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս փաստի առնչությամբ։ Իսկ «եհովականները» ստորագրությամբ բաց են թողնվել։
Ի դեպ, ինչպեսեւ պետք էր սպասել, «Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչը երեկ հայտարարություն է տարածել (որը հեռարձակվեց «Հայլուրով»), թե իրենք նման միջադեպի տեղյակ չեն, եւ ընդհանրապես, «խաղաղասեր ժողովուրդ են»։ Դե, իհարկե՜, հենց բանը հասնում է նրան, որ ինչ-որ մեկը մորթում է իր ծնողներին, ու բոլորը գիտեն, որ նա հենց այդ աղանդի հետեւորդ է, աղանդը հայտարարում է, թե մարդասպանն իրենց հետ կապ չունի։
Երբ օրը ցերեկով սանձարձակ ելուզակություն է կատարվում հայ հոգեւորականի հանդեպ, իրենք, պարզվում է, «տեղյակ չեն»։ Երեւի պետք է գոհանանք, որ հայ հոգեւորականին չեն դատի տալիս, կամ միանգամից քիլլեր չեն վարձում՝ նրա «կոկորդը կրծելու» նպատակով։ Խաղաղասիրության գագաթնակետն էլ երեւի այն է, որ արդեն ոչ թե պարզապես, կներեք, կպռշկում են անցորդներին կամ աներեսաբար քթները խոթում ամեն մի բնակարան եւ ընտանիք, այլեւ այդ ամենն անում են բազմապատկված ակնհայտ ագրեսիվությամբ։
Հոգեւորականը նշեց, որ անպատժելիության իրավիճակը հետեւանք է նաեւ այն բանի, որ «Խղճի ազատության մասին» օրենքն անկատար է, օրենքով տրված չէ «հոգեորսության» հստակ սահմանումը, եւ հորդորեց, որ համապատասխան մարմիններն ուշադրություն դարձնեն այդ իրողությանը։
«Հաճախ ստացվում է այնպես, որ ամբողջ աշխարհը բղավում է, թե «Եհովայի վկաները» ճնշված փոքրամասնություն են թե Հայաստանում, թե մյուս վայրերում։ Բայց իրականում այսօր մե՛նք խնդիր ունենք իրենցի՛ց պաշտպանված լինելու։ Եվ չգիտենք, թե ինչպես պաշտպանվել իրենցից, ովքեր առանց վախի, առանց սահմանափակումների, կարող են մտնել ցանկացածի տուն, ամեն մարդու սեփական տարածք եւ ուղղակի քարոզչություն իրականացնել, առանց հաշվի առնելու տանտիրոջ հորդորները, որ հեռանան»,-ասաց տեր Եսային, հավելելով, որ «Եհովայի վկաները» արտասահմանյան լուրջ հովանավորներ ունեն։
Իսկ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը իր վրդովմունքն արտահայտելով, մասնավորապես, նշեց. «Մենք 20 տարի առաջ անկախություն հայտարարեցինք ոչ թե կործանելու համար այս սրբազան աշխարհը, այլ պահելու համար։ Իսկ այսօր իրականությունը ցույց է տալիս, որ մենք տարբեր գետնի վրա կործանման ենք տանում երկիրը՝ «էմոները» մի կողմից, աղանդավորական շարժումները՝ մյուս կողմից, միասեռականության հովանավորությունը՝ այն մյուս կողմից։
Ի՞նչ է նշանակում, որ մարդու իրավունքների պաշտպանը գալիս է Հայաստան եւ շահագրգռված է պաշտպանելու կալանավորվածների եւ միասեռականների իրավունքը։ Ինչո՞ւ չեն պաշտպանում միայնակ մայրերի իրավունքը, ծերերի իրավունքը, որբերի իրավունքը։ Այս ամենը վկայում է, որ կան ուժեր, որոնք շահագրգիռ չեն այն մտահոգություններով, ինչով որ մտահոգ է այսօր Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին։ Եվ ի՞նչ է նշանակում, որ անձինք, որոնք քարոզում են զենք չվերցնել, թշնամուց երկիրը չպաշտպանել, հանկարծ հայտարարում են հայ քահանային՝ «կոկորդդ կկրծեմ»։ 
Կարծում ենք, հարգարժան հոգեւոր հայրերը կհամաձայնեն, որ դա միայն մի բան է նշանակում. այն, որ նմանօրինակ քայքայիչ աղանդները էական սպառնալիք են մեր հոգեւոր, ազգային եւ պետական անվտանգությանը։ Ու երբ պարզորոշ նայում ես ա՛յդ իրականության աչքերին, ինքնըստինքյան հարց է ծագում. «Մի քիչ շատ չեղա՞վ սրանց»։ Չէ, իսկապես, որքա՞ն կարելի է հանդուրժել։
Այլեւս բավակա՛ն է։







Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 874 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ehovayi vkaner | Հեղինակություն: 5.0/21
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013