Գլխավոր էջ » 2011 » մայիս » 16 » Եհովայի վկաների դատն ընդդեմ Հանրային Հեռուստաընկերության
23:07
Եհովայի վկաների դատն ընդդեմ Հանրային Հեռուստաընկերության
Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը ներկայացրել է Հանրային Հեռուստաընկերության դեմ ուղղված իրենց դատական հայցի էությունը:
«Հիմնականում «Հայլուրի» եթերում է հնչել վիրավորական արտահայտությունները, որոնք անհետևանք չեն մնացել: Մասնավորապես, այդ թողարկումից հետո Հայաստանի տարբեր տարածքներում հարձակումներ են իրականացվել Եհովայի վկաների դեմ», – ասել է Հարությունյանը:
Ըստ «Առավոտ» թերթի Գևորգ Այթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սևանում տեղի ունեցածին, երբ սեփական ծնողներին խոշտանգելով սպանեց Արման Խաչիկի Թորոսյանը։ Վերջինիս մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո՝ բնակարանից փախուստի պահին, ասում.
"Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները։ Իմ հայրը Եհովա Աստվածն է։ Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ”։ Թերթը նկատում է, որ այդ պնդումները նրանք արել են թերթի թղթակցի հետ զրույցի ընթացրում, նաեւ այլ ԶԼՄ-ներով։ Թերթը գրում է, որ նույն պնդումներին հաղորդման մեջ անդրադարձել էր նաև Գևորզ Ալթունյանը՝ հավելելով.
"Սպանել էր ծնողներին, քանի որ իր եհովան էր այդպես հրամայել։ Համենայնդեպս՝ երիտասարդ մարմնում թաքնված այդ սատանայի ծնունդը հենց այդպես էր հիմնավորել իր արարքը։ Ընդ որում՝ հիմնավորել էր շատ հանգիստ, անխռով, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ”։
Նշենք, որ որոշ բլոգերներ հայտարարություն են տարածել, որ «մենք բոլորս Գևորգ ենք»: