Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Նոր Կտակարան. pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Անկանիմք
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ejmiatsin bells
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Կանայք Հայ Եկեղեցում
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Բողոք հոգեվորսության դեմ
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 16 » Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում

02:09
Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում


Իհարկե, ամուսնական հարաբերությունների ներդաշնակությունը, ամուսնական զույգի կայունությունը և բարեկեցությունը պայմանավորված են բազմաթիվ գործոններով. այնպիսի գործոններով, ինչպիսիք են` ամուսնությանը բարոյահոգեբանական և կրթական – օպերացիոնալ պատրաստվածությունը, ամուսնության դրդապատճառների բնույթը, ամուսինների կողմից ընտանիքի դերաֆունկցիոնալ համակարգի հոգեբանական ըմբռնումը, ամուսինների արժեքային ուղղվածությունները և այլն …
Իսկ ինչ վերաբերում է մինչամուսնական մտերմությանը, ապա սա յուրօրինակ հնարավորություն է ընձեռում ճանաչել ապագա ամուսնական զուգընկերոջը, հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը և ծրագրել հետագա համատեղ ընտանեկան կյանքը: Որպես այսպիսին` մինչամուսնական մտերմությունը կարծես իր վրա է վերցնում ներդաշնակ ընտանիքի ստեղծման պատասխանատվությունը:
Եվ այսպես.
Ըստ Մուրսթեինի` ամուսնական զուգընկերոջն ընտրելիս գործում են հետևյալ սկզբունքները.
1-ին փուլ` դրդում-այստեղ էական դեր են խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտաքին գրավչությունն ու վարքագիծը, կարևորվում է նաև այն, թե այդ բնութագրերը ինչպես են գնահատվում շրջապատողների կողմից:
2-րդ փուլ` արժանիքներ-այստեղ կարևորվում է հետաքրքրությունների, տեսակետների և արժեքների ընդհանրությունը:
Զուգընկերները ծանոթության ժամանակ ճանաչում են միմյանց, ստանում ինֆորմացիա իրենցից յուրաքանչյուրի արժեքների և հետաքրքրությունների մասին: Եթե այստեղ դրսևորվում են էական տարբերություններ և հայտնաբերված թերություններ չեն կոմպենսացվում (փոխհատուցվում) ինչ- որ արժանիքներով, ապա զուգընկերները բաժանվում են` համարելով, որ չեն համապատասխանում միմյանց:
3-րդ փուլ` դեր, այստեղ գնահատվում է դերերի համատեղելիությունը, այսինքն` զուգընկերները պարզում են, թե կարող են արդյոք ամուսնական միությունում գրավել փոխադարձ լրացնող դերեր, որը նրանց հնարավորություն կտա բավարարել իրենց պահանջմունքները:
Հաղորդակցումը և միջանձնային հարաբերությունների հաստատումը հնարավորություն է տալիս զուգընկերներին գնահատել ինչպես իրենց պահանջմունքների և բնավորությունների համընկնելիությունը, այնպես էլ դրանց փոխլրացման հնարավորությունը:
Ընդ որում բոլոր փուլերում գործում է, փոխանակման համաչափելիություն,, սկզբունքը: Միայն այն դեպքում է հավասարակշռություն ձեռք բերվում, երբ այդպիսի փոխանակումը զուգընկերների տեսանկյունից հանդիսանում է համարժեք
Օրինակ` տղամարդու ոչ բավականաչափ արտաքին գրավչությունը կնոջ աչքերում կարող է հավասարակշռվել նրա լավ նյութական դրության, ուշադիր ու հոգատար լինելու հետ և այլն:
Այսպիսով, միջանձնային գրավչությունը պահպանվում է այն գործոններով, որոնք այս կամ այն անհատի համար մեծ արժեք են ներկայացնում կամ նրանում ծնում են որոշակի հույսեր, որ սոցիալական կոնտակտը (շփումը) տվյալ զուգընկերոջ հետ կլինի առավել բարեհաջող, ինչը հնարավորինս բացահայտելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում մինչամուսնական մտերմությունը:
Այսպես, մինչամուսնական շրջանի երեք կարևորագույն ֆունկցիաներն են.
1.Համատեղ ապրումների և տպավորությունների կուտակում: Մինչամուսնական շրջանում է, որ ստեղծվում է հետագա ընտանեկան կյանքին անհրաժեշտ հուզական յուրօրինակ պոտենցիալ, զգացմունքների պաշար, որից ամուսինները ուրախություն և ուժ կքաղեն ամուսնության դժվար պահերին:
Սիրո գարունը անհրաժեշտ է նրա համար, որ նրա անխուսափելի աշունը չհանդիսանա ճակատագրական ամուսնության համար, որ ընտանեկան ամռան պտուղները` երեխաները, ընկալված լինեն ոչ թե որպես սիրային հարաբերությունների ավարտ, այլ որպես նրանց բնականոն հետևանք և միաժամանակ համատեղ կյանքի նոր, նույնքան հրաշալի փուլի սկիզբ:
Դիմելով մինչամուսնական մտերմության ռոմանտիկ շրջանին` սեփական զգացմունքները թարմացնելու ընդունակությունը, ամուսնության ցանկացած շրջանում միմյանց նկատմամբ պատանեկան հափշտակվածությունը վերադարձնելը հանդիսանում են երկարատև և երջանիկ ընտանեկան կյանքի կարևոր պայմաններից մեկը: Իհարկե, այս ամենը հնարավոր է դառնում միայն այն դեպքում, եթե հավաքված համատեղ ապրումների և տպավորությունների սկզբնական պաշարը բավականին մեծ է և ուրախալի:
Այստեղ անհրաժեշտ է ընդգծել հատկապես տպավորությունների համատեղության խնդիրը, այլապես, ամուսիններն իրենց կյանքի դժվար պահերին կդիմեն ոչ թե ընդհանուր, այլ անհատական լուսավոր անցյալին` դրանով իսկ իրենց ենթարկելով մտավոր միայնակության երկուսով, ինչը երեք անհետք չի անցնի ամուսնական միության համար:
2. Միմյանց ճանաչում և ընդունված որոշման հստակեցում և ստուգում:
Ամուսինների` միմյանց ճանաչելու փուլում մեծ նշանակություն է ձեռք բերում ընտանեկան ներդաշնակության թերևս երկու կարևորագույն գործոնների` ամուսնական համատեղելիության և միմյանց զգացմունքների ստուգման խնդիրը:
Ամուսնական համատեղելիությունը ամուսնական զույգի կայունության և բարեկեցության կարևոր պայման է: Առանձնացվում է ամուսնական համատեղելիության հետևյալ հիմնական ասպեկտները.
1. Անհատական համատեղելիություն:
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնորոշում է ամուսինների կառուցվածքադինամիկ առանձնահատկությունների` խառնվածքի, բնավորության, հալակամային ոլորտի հատկությունների համապատասխանությունը:
Խառնվածքը մարդու վարքում նյարդային համակարգի հատկությունների`գրգռման և արգելակման պրոցեսների ուժի, հավասարակշռության և շարժունության դրսևորումն է, որը պայմանավորում է հոգեկան գործունեության դինամիկան:
Իսկ բնավորությունը անհատի օնտոգենեզում ձևավորված հոգեկան հատկությունների համակարգ է, որը դրսևորվում է տարբեր իրադրություններում որոշակի գործողություններ կատարելու միտումների ձևով: Խառնվածքն անհատի բնավորության ձևավորման հոգեֆիզիոլոգիական, ժառանգական հիմքն է:
Ամուսինների անհատական համատեղելիության հիմնական օրինաչափությունը ամուսինների խառնվածքային հատկությունների կոմլեմենտարությունը (փոխադարձ լրացում` սանգվինիկ- մելանխոլիկ, ֆլեգմատիկ-խոլերիկ) և բնավորության առանձնահատկությունների նմանությունն է: Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք առանձնացնում են հատկություններ, որոնք անհրաժեշտ են ռոմանտիկ հարաբերությունների համար և հատկություններ, որոնցով պիտի օժտված լինի ամուսնական զուգընկերը:
Մինչամուսնական շրջանում անհրաժեշտ է ակտիվորեն ծրագրել պայմանների և հանգամանքներ, որրոնցով կարող են դրսևորվել հետագա ընտանեկան կյանքի համար անհրաժեշտ զուգընկերոջ այնպիսի որակները, ինչպիսիք են` համակերպվողությունը, համագործակցությանն ու փոխզիջմանը պատրաստ լինելը, փոխադարձ լրացումը, համբերատարությունը, զսպվածությունը, ինքնադաստիարակման ընդունակությունը և այլն:
2. Ֆունկցիոնալ-դերային սպասումների համատեղելիություն:
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը ենթադրում է ինչպես ընտանիքի ֆունկցիաների վերաբերյալ ամուսինների պատկերացումների համաձայնեցվածություն, այնպես էլ այդ ֆունկցիաներն իրականացնելիս նրանց դերային սպասումների և հավակնությունների համաձայնեցվածություն:
Թեև` սիրահարների և անգամ հարսնացուի միջև հարաբերությունները միևնույն է իրենց բնույթով տարբերվում են կին և ամուսին փոխհարաբերություններից, որը ենթադրում է ընտանեկան ֆունկցիաների իրագործման պատրաստակամություն:
Սակայն դեռ մինչ ամուսնությունը զուգընկերների կողմից վերլուծվում է ամուսնության և ընտանիքի վերաբերյալ իրենց ունեցած պատկերացումները, ուշադրություն է դարձվում փոխհարաբերությունների և հաղորդակցման տիրապետող ոճին, նրան, թե ինչքանով է դա ընդունելի հետագա ընտանեկան կյանքի համար, ուշադրություն է դարձվում կոնֆլիկտները հաղթահարելու միմյանց ընդունակությանը, քանզի տարաձայնություններն ընտանիքում անխուսափելի են:
3. Հոգևոր համատեղելիություն;
Ամուսնական համատեղելիության այս ասպեկտը բնութագրում է ամուսինների վարքի նպատակը ենթադրող կոմպոնենտների`դիրքորոշումների, արժեքային ուղվածությունների, պահանջմունքների, հետաքրքրությունների, հայացքների, գնահատականների, կարծիքների համաձայնեցվածություն:
Հոգևոր համատեղելիության հիմնական օրինաչափությունը ամուսինների հոգեկերտվածքի նմանությանը, համընկնելիությունն է: Այսպիսով, մինչամուսնական շրջանում մեծ կարևորություն է ստանում ապագա ամուսինների` միմյանց ճանաչելու խնդիրը` որպես ճիշտ որոշման հիմք:
Իսկ ինչ վերաբերում է զուգընկերների զգացմունքների ստուգման խնդրին, ապա այստեղ կարևորվում է սերն ու սիրահարվածությունը միմյանցից տարանջատելու անհրաժեշտությունը:
Այսպես, ըստ հին, Դեղձենու ճյուղեր, տրակտատի`
Մարդու հակումներն ունեն 3 աղբյուր` հոգի, բանականություն և մարմին: Հոգու հակումները ծնում են ընկերություն: Բանականության հակումները ծնում են հարգանք: Մարմնի հակումները ծնում են ցանկություն: Երեք հակումների միացումը ծնում է սեր,,:
ԵՎ, քանի որ հուզական կապվածությունը հիմնվում է միայն հակումներից մեկի` հարգանքի, ընկերության կամ ցանկության վրա, ապա սիրահարվածությունը սիրուց տարբերվում է նրանով, որ նրանում այդ միաձուլումը չկա: Բացի այդ, անհրաժեշտ է նաև հիշել, որ սերը դրսևորվում է անմնացորդ և կարևորը գործուն ինքնանվիրման մեջ առօրյա բոլոր ոլորտներում, ինչի համար անհրաժեշտ է որոշակի, կողքից հայացք:
3.Ընտանեկան կյանքի ծրագրում:
Մինչամուսնական մտերմությունը ապագա ամուսիններին հնարավորություն է ընձեռում հստակեցնել հետագա ընտանեկան կյանքի նյութական-կենցաղային պայմաններն ու հանգամանքները, ինչպես նաև հստակեցնել և համաձայնեցնել ապագա ընտանիքի կենսաձևը:
Երիտասարդները մոդելավորում են ապագա համատեղ կյանքը, կնքում ինքնատիպ, ամուսնության պայմանագիր: Այստեղ կարևորը միմյանց նկատմամբ վստահությունն է և իրենց սպասումների խոսքայնացումը
Առանձնացվում է ընտանիքի հետևյալ կենսաձևերը.
1. Ասիմետրիկ (հայրիշխանական և մայրիշխանական) ընտանիքներում ամուսիններից մեկը ղեկավարում է, հրամաններ տալիս, իսկ մյուսը ենթարկվում է, սպասում հերթական խորհրդին կամ հրահանգին:
2. Սիմետրիկ (էգալիտար) ընտանիքներում ամուսիններն ունեն հավասար իրավունքներ, նրանցից ոչ մեկը չի ենթարկվում մյուսին, խնդիրները լուծվում են փոխհամաձայնության, փոխանակման կամ փոխզիջման ճանապարհներով:
Որոշակի կոնկրետ կենսաձևի ընտրության որոշումը հանդիսանում է անհատական-ստեղծագործական ակտ և ցանկացած, թող անգամ ոչ այնքան ժամանակակից և մինչև վերջ խրախուսվող կենսաձևը կարող է իրականացվել ամուսնական միությամբ, եթե այն բավարարում է երկու ամուսնուն էլ և չի խոչընդոտում ընտանիքին` կատարելու իր սոցիալական ֆունկցիաները:
Իսկ ինչ վերաբերում է մինչամուսնական շրջանի տևողությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ մինչամուսնական շրջանի ինչպես չափազանց կարճ, այնպես էլ չափազանց երկար տևողությունը հանդիսանում է հետագա ամուսնական հարաբերությունների համար ռիսկի գործոն: Մինչամուսնական հարաբերությունների կարճատև շրջանը ոչ բավականին է իրազեկիչ (ինֆորմատիվ) և չի նպաստում սեփական ամուսնական զուգընկերոջը լավ ճանաչելուն: Երկարատև շրջանը բերում է սեռական գրավչության նվազեցմանը, իջնում է միջանձնային հարաբերությունների նորությունն ու հետաքրքրությունը
Այսպիսով, վիճակագրական հաշվարկները ցույց են տալիս, որ, որպես կանոն, սիրահետման օպտիմալ շրջանը կազմում է մոտավորապես 1-1.5տարի:Մինչև ամուսնության կնքումը սիրահետման շրջանի 3տարուց ավելի լինելը բերում է ամուսնական միության կայունության իջեցմանը:
Սակայն, անհրաժեշտ է նշել, որ դժվար է խոսել մինչամուսնական շրջանի օպտիմալ ժամանակի մասին, քանզի որոշիչ նշանակություն ունի ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ փոխհարաբերությունների որակը, դրանց հաճախականությունն ու բովանդակությունը, մինչամուսնական շրջանի կենսակարևոր իրադարձությունների հագեցվածությունը, այսինքն` ծանոթության հոգեբանական ժամանակը:
Այսպիսով, մինչամուսնական մտերմությունը ապագա ամուսիններին հնարավորություն է ընձեռում ճանաչել միմյանց, հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը, ծրագրել հետագա ընտանեկան կյանքը, և դրանով իսկ կանխորոշել ընտանեկան ներդաշնակությունը:







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1388 | Ավելացրեց: Անյուտա | Պիտակներ: Ayl temaner | Հեղինակություն: 5.0/30
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013