Epress.am-ի հետ զրույցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը ներկայացրել է Հանրային Հեռուստաընկերության դեմ ուղղված իրենց դատական հայցի էությունը: «Հիմնականում «Հայլուրի» եթերում է հնչել վիրավորական արտահայտությունները, որոնք անհետևանք չեն մնացել: Մասնավորապես, այդ թողարկումից հետո Հայաստանի տարբեր տարածքներում հարձակումներ են իրականացվել Եհովայի վկաների դեմ», – ասել է Հարությունյանը: Ըստ «Առավոտ» թերթի Գևորգ Այթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սևանում տեղի ունեցածին, երբ սեփական ծնողներին խոշտանգելով սպանեց Արման Խաչիկի Թորոսյանը։ Վերջինիս մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ո
...
Շարունակել ընթերցել »
|
Մայիսի 15-ին, միջադեպ է գրանցվել Արարատյան Հայրապետական Թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում: Առավոտյան մոտավորապես ժամը 9-ին «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչ հոգևորսություն են իրականացրել եկեղեցու տարածքում: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը միջամտել է` աղանդավորներին խնդրելով եկեղեցու տարածքում քարոզչություն չիրականացնել և հեռանալ: Աղանդավորները պահանջել են փաստաթուղթ, որ այդ տարածքը պատկանում է եկեղեցուն: Հոգևորսության փաստն արձանագրելու համար Տեր հայրը փորձել է իր բջջային հեռախոսով նկարահանել, սակայն աղանդավոր երիտասարդները խլել են հեռախոսը: «Երբ փորձեցի հեռախոսս ետ վերցնել, այդ տաքարյուն երիտասարդները հարվածեցին իմ ձեռքին և սպառնացին թե` «կոկորդդ կկրծեմ», ապա խոստացան, որ հաշվեհարդար են տեսնելու: Ցավալի է, որ նման երևույթի դեմ ոչինչ չենք կարողանում անել անգամ օրենքի սահմաններում։ Իրականում այսօր մենք նրանցից պաշտպանվելու լուրջ խնդիր ունենք», - նշեց Տ. Եսայի քահանա Արթենյանը։ Երևանի ՀԱԹ տեղամաս
...
Շարունակել ընթերցել »
|
Իհարկե, ամուսնական հարաբերությունների ներդաշնակությունը, ամուսնական զույգի կայունությունը և բարեկեցությունը պայմանավորված են բազմաթիվ գործոններով. այնպիսի գործոններով, ինչպիսիք են` ամուսնությանը բարոյահոգեբանական և կրթական – օպերացիոնալ պատրաստվածությունը, ամուսնության դրդապատճառների բնույթը, ամուսինների կողմից ընտանիքի դերաֆունկցիոնալ համակարգի հոգեբանական ըմբռնումը, ամուսինների արժեքային ուղղվածությունները և այլն … Իսկ ինչ վերաբերում է մինչամուսնական մտերմությանը, ապա սա յուրօրինակ հնարավորություն է ընձեռում ճանաչել ապագա ամուսնական զուգընկերոջը, հնարավորինս հստակեցնել և ստուգել ամուսնության կնքման որոշումը և ծրագրել հետագա համատեղ ընտանեկան կյանքը: Որպես այսպիսին` մինչամուսնական մտերմությունը կարծես իր վրա է վերցնում ներդաշնակ ընտանիքի ստեղծման պատասխանատվությունը:
|
|