ա) Մինչհոգեվարքային կամ մերձմահու փուլ,
բ) Մինչհոգեվարքային փուլից հոգեվարքին անցնելը տեղի է ունենում այսպես կոչված ՙթերմինալ դադարի՚ փուլի միջոցով, որի ժամանակ շնչառությունը սովորաբար դիտվում է օրգանիզմի բոլոր մարած ֆունկցիաների ուժեղացում:
Բայց հոգեվարքի փուլում պահպանվում է երկարավուն ուղեղի ակտիվությունը, որի հետևանքով նաև՝ մեռնողի շնչառությունը, սրտանոթային համակարգի ակտիվությունը: Այստեղ գտնվող շնչառական կենտրոնի գրգռման հետևաքով մեռնողի շնչառությունը դառնումէ խոր ու ջղաձգական: Բայց թթվածնային քաղցի խորացման հետևանքով երկարավուն ուղեղի գերակտիվությունը հերթափոխվում է արգելակմամբ և որոշ ժամանակ անց շնչառությունը դադարում է: Հոգեվարքի ընթացքում խանգարվում է նաև սրտի աշխատանքը, և, ի վերջո, սիրտը կանգ է առնում:
Հոգեվարքն այսպիսով ավարտվում է, սկսվում է մահվան հաջորդ փուլը՝ կլինիկական մահը: Եթե մեռնողին չի հաջողվում վերակենդանացնել, ապա կլինիկական մահվանը հաջորդում է կենսաբանական մահը, որից այլևս դեպի կյանք վերադարձ չկա: Կլինիկական մահվան փուլի սկսվելը դրսևորվում է մեռնողի «վերջին շնչով» և սրտի վերջին զարկով:Այդ պահից սկսած մարդն արտաքանապես մեռած է թվում. չի շնչում, սիրտը չի խփում, մարմինը լրիվ թուլացած է, գիտակցությունը բացակայում է, աչքերը լույսի նկատմամբ ոչ մի հակազդում չեն դրսևորում, մաշկը խիստ գունատ ու կապտավուն է: Սակայն պարզվում է, որ օրգանների և հյուսվածքների, ինչպես նաև նյարդային համակարգության կենսունակությունը որոշ ժամանակի ընթացքում պահպանվում է:
Այսպիսով կլինիկական մահը սկսվում է այն պահից, երբ սրտի աշխատանքն ու շնչառությունը կանգ են առնում: Այդ փուլի տևողությունը հաշվվում են 4-5 րոպե: Դա կյանքի ու մահվան միջև ընկած փուլն է:
Մարդն օժտված է շրջապատող աշխարհն զգալու, ճանաչելու հատկությամբ: Մարդիկ լսում են ձայներ, տեսնում առարկաներ, զգում հոտեր: Ամեն մարդ ի վիճակի է դատողություններ անելու այս կամ այն երևույթի, փաստի, իրադարձության վերաբերյալ: Մարդիկ կարողանում են հիշողության մեջ առաջ բերել պատկերներ, վերարտադրել ամեն մի անհրաժեշտ բան, ի վիճակի են պատկերացնելու նաև այն, ինչը երբեք չեն ընկալում, կամ էլ այն, ինչը գոյություն չունի:
Մարդը ոչ միայն ճանաչում է աշխարհը, այլև ցուցաբերում սեփական վերաբերմունքը առարկաների ու երևույթների նկատմամբ, վերապրում և հանդես է բերում որոշակի զգացմունքներ: Բացի այդ, նա նաև գործում է այս աշխարհում, ցուցաբերում ակտիվություն, ընդունում որոշումներ, հանդես բերում կամային գործունեություն: մարդը ստեղծագործող է: Ողջ կյանքի ընթացքում նա փորձ է կատարում և կիրառում՝ ստեղծելով նորը, հաղթահարելով հնի սխալները:
Ամեն մարդ մյուսներից տարբերվում է ինչ-որ բանով՝ խառնվածով, բնավորությամբ և ընդունակություններով: Այս բոլորը՝ զգայունությունը, ըմբռնումը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը, զգացմունքները, կամքը, գիտակցությունը, խառնվածքը, բնավորությունը, ընդունակությունները մարդու հոգեկան գործընթացները, հատկությունները, վիճակները և առանձնահատկություններն են: Այն գիտությունը, որն ուսումնասիրում է այդ ամենը, կոչվում է հոգեբանություն: Հոգեկանի դրսևորումները խիստ բազմազան են: Հոգեբանությունը ուսումնասիրում է հոգեկան գործունեության օրենքներն ու օրինաչափությունները կամ էլ հոգեբանությունը գիտություն է հոգեկանի ծագման ու զարգացման օրենքների ու օրինաչափությունների մասին: Այսինքն՝ հոգեբանության ուսումնասիրության առարկան հոգեկանն է կամ հոգեկան գործունեությունը:
Պայմանականորեն հոգեկանը բաժանվում է երեք մեծ խմբի ՝
1. Հոգեկան գործընթացներ, որոնց մեջ մտնում են հոգեկան գործունեության ճանաչողական կամ իմացական ձևերը՝ զգայունություն, ըմբռնում, մտապատկեր, երևակայություն, հիշողություն, մտածողություն:
2. Հոգեկան վիճակներ, որոնց վերաբերում են արտաքին և ներքին իրադրությունների ազդեցությամբ առաջացած հույզերը, զգացմունքները, տրամադրությունները, աֆեկտը:
3. Հոգեկան առանձնահատկություններ կամ հատկանիշներ, որոնց մեջ մտնում են պահանջմունքները. ընդունակությունները, հետաքրքրությունները, խառնվածքը, բնավորությունը:
Հոգեկանի մասին վերջնական և ամբողջական սահմանում չկա, բայց ժամանակակից շատ տեսություններ հոգեկանը դիտում են որպես հատկություն, որը միշտ պետք է ունենա իր կրողը:Տվյալ դեպքում հատկությունը անշոշափելի, վերացական, անկախագուշակելի երևույթ է և վերաբերում է կենտրոնական նյարդային համակարգին: Այսպիսով, հոգեկանը մարդկային ուղեղի հատկանիշ է: Երբեմն այն վերագրվում է նաև կենդանիներին:
Երբ հոգեկանը դիտենք որպես արտացոլման հնարավորության ձև, ապա կասկած չկա, որ օրգանական կառուցվածքի բարդացումը առաջ է բերում արտացոլման հնարավորության բարդացում:
Հոգեբանության մեջ հայտնի են աշխատանքի հոգեբանությունը, ինժեներական հոգեբանությունը, էթնոհոգեբանությունը, ընտանեկան հոգեբանությունը, սեռական հոգեբանությունը, ռազմական հոգեբանությունը և բժշկական հոգեբանությունը, որի մեջ առանձնանում է կլինիկական հոգեբանությունը:
Մարդու ու օրգանիզմի հարմարվողականության սահմանները ևս սահմանափակ են, և նրա գոյության կենսաբանական կողմի նորմալ կազմակերպումը ոչ միայն առաջնահերթ, այլ կենսական խնդիր է: Հասարակության մեծագույն հոգատարության է արժանի մարդու կենսոլորտի պահպանումը՝ որպես իր գենոֆոնդի պահպանման բնական պայման:
Երկրորդ. մարդու սոցիալական միջավայրը մեծապես կախված է նրա նյութական արտադրության խելացի կազմակերպությունից, մարդկային հասարակական հարաբերությունների բարոյական կատարելագործումից, որի ավրատը իրենով պիտի նշանավորի համաշխարհային միասնական քաղաքակրթության ստեղծումով, առանց որի մարդկությունը հնարավորություն չի ունենա լուծելու էկոլոգիական և սոցիոլոգիական գլոբալ խնդիրները:
Այս խնդիրները լուծելու համար ելակետային է այն դրույթը, որ մարդու կենսաբանական, հասարակական էության մեջ անթույլատրելիէ գերագնահատել կամ թերագնահատել ոչ նրա կենսաբանական բնույթը, և ոչ էլ հասարակական էությունը, այլ մարդկային կյանքը պետք է կառուցել՝ ելնելով դրանց հնարավոր ներդաշնակությունից:
Մարդու էության փիլիսոփայական ըմբռբնմամբ տեսանկյունից առանձնահատուկ է կյանքին ու մահվանը վերաբերող հարցերը: Այսքանով, որքանով մարդը բնական էակ է, նա իմաստավորում է ոչ միայն բնության, այլև իր և մարդկային հասարակության պատմությունը:
Բնության հավիտենականության մարդու կյանքը մի ակնթարթ է, որը աներկբա հասկանում է յուրաքանչյուր ոք և հաստատ համոզված է իր անցողիկության ու մահվան անխուսափելիության մեջ: Իմաստավորելով բնության և հասարակության պատմությունը՝ մարդը գիտակցում է մահվան անխուսափելիությունը և իր վերջավոր լինելը, որոնք խորապես փոթորկում են նրա հոգևոր աշխարհը և իրական հիմք հանդիսանում բազմաթիվ հոռետեսական տրամադրությունների և անմարդկային արարքների համար: Կարծես թե մահվան սպառնալիքը և վախը նրա նկատմամբ, ստվերի պես հետևում են նրան: մարդը զգում է իր անզորությունը ամենազոր մահվան նկատմամբ:
Այս պարագային մարդու առջև ծառանում է կյանքի իմաստի հարցը, այն սուր և երբեմնի հիվանդագին հարցերից մեկը, որն իրենով նշանավորում է նրա ապրելաձևը և կյանքի նպատակը: Բնական է, որ յուրաքանչյուր ոք իր անհատական կյանքի նպատակները և իմաստը իրականացնելու համար ղեկավարվում է կոնկրետ գաղափարներով, կյանքի է կոչում հենց այդ գաղափարները: Արտաքին հայացքից որքան էլայդ գաղափարները խստագույնս անհատական լինեն, այնունամենայնիվ, իրենց բնույթով ու ծագումով խորապես հասարակական են, բխում են հասարակական շահերից:
Իրենց նպատակները մարդիկ իրականացնում են ոչ թե մյուս մարդկանց ու կոլեկտիվների շահերից ու նպատակներից անջատ ու անկախ, այլ այնպես, որ դրանք զուգակցվեն մյուսների շահերին ու իրականացվեն հանուն այդ շահերի: Այս երկակի օրինաչափությունը ստիպում է մարդկանց ապրել բարոյական նորմերով՝ բարության, ճշմարտության և արդարության սկզբունքներով, հակառակ պարագային՝ մարդը տեղ չունի մարդկային հանրության մեջ: Ուրեմն անհատների կյանքի իմաստը խստիվ թելադրվում, նախապես ծրագրավորվում և իրականացվում է հասարակայնորեն՝ մյուս մարդկանց շահերին ու գործողություններին զուգակցված: Սա է պատճառը, որ մարդը ցուցաբերում է ստեղծագործական ակտիվություն, ստեղծում այնպիսի արժեքներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են դրականորեն: Հենց այստեղ է թաքնված մարդու կյանքի իմաստը՝ ապրելու և աշխատելու այնպես, որ հասարակայնորեն իմաստավորվի իր անհատակ կյանքը: Այլապես մարդը կհավասարվի կենդանուն:
Մարդու անհատական կյանքի իմաստը, այսպիսով, ձևավորվում է և արժեքավորվում ոչ թե նրա վերջավոր, անցողիկ անհատական կյանքով ու գործունեությամբ, այլ այն բանի գիտակցումով, որ նրա կյանքն ու գործունեությունը իմաստավորվում ու արժեքավորվում են հասարակայնորեն: Մարդու ֆիզիկական-կենսաբանական մահով չի ավարտվում նրա կյանքը: Այն շարունակվում է նախ, գենետիկորեն՝ փոխանցվելով սերնդից սերունդ, և, երկրորդ, մարդկային ցեղի անընդհատության շնորհիվ՝ ձուլվելով մարդկային պատմությանը: Այս ռեալ իրողությունների շրջանակներում մարդը իմաստավորում է իրեն ու իր կյանքի իմաստը, իր արարքներն ու գործունեությունը, այն՝ թե որքանով է նա ապրել իր հարազատների, մերձավորների, արյունակիցների, մյուս մարդկանց, ազգի ու հայրենիքի, և, ընդհանրապես, հասարակության շահի և բարօրության համար: Այս բարձունքից դիտարկելով մարդկանց անհատական վերջավոր կյանքը, տեսնում ենք, որ նրա ֆիզիկական մահով չի ավարտվում նրա անհատական կյանքը: Մարդկային ցեղի հավիտենական գոյության մեջ այն շարունակվում է որպես մարդկության համաշխարհային պատմության մի մասնիկ: Մարդը անմահանումէ այս հոսքի մեջ՝ որպես ժամանակակիցների ու սերունդների համար պատմություն կերտող: Այսօրվա մարդկային հիշողության մեջ ապրում են հնագույն քաղաքակրթությունը կերտած բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, նյութական և հոգևոր գործունեության մեջ առավել ներդրում ունեցած հազարավոր խոշորագույն անհատականություններ, ինչպես նաև հայրենիքի ու ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարող մարտիկներ ու առաջնորդներ: ֆիզիկապես գոյություն ունի հայ ժողովուրդը, հավիտենապես կապրեն Հայկ Նահապետն ու Մովսես Խորենացին, Արշակ թագավորն ու Վարդան Մամիկոնյանը, Խաչատուր Աբովյանն ու Հովհաննես Թումանյանը և հարյուր հազարավոր խոշոր անհատականություններ, իսկ հայկական նյութական ու հոգևոր կուլտուրայի մեջ՝ հայ ժողովուրդը՝ որպես իր պատմության կերտող:
Մարդու անմահությունը առավել տեսանելիորեն արտահայտվում է գեղարվեստական մտքի պատմության, գիտության և արվեստի պատմության մեջ, որտեղ ընդհանրացվում են կյանքի անմահության հիմնական, բնորոշ գծերն ու հատկությունները՝ բարոյականն ու գեղարվեստականը, մարդկային կոնկրետ կերպարների միջոցով: Եվ եթե փորձենք մարդկային անհատական կյանքի իմաստի մեջ բաղդատել նրա երկու կողմերը՝ մարմնապես վերջավոր լինելը և մարդկային պատմության մեջ նրա անմահությունը, ապա ակնհայտ է, որ կյանքի իմաստը խտանում է անմահության մեջ, այն բանի մեջ, որ մարդն անմահ է հենց իր գործերով ու արարքներով: Այս տեսանկյունից գիտակցելով իր կյանքի իմաստը և պայքարելով լավագույն կյանքի համար՝ մարդը իրեն զգում է երջանիկ: Երջանկությունը իմաստալից կյանքի գիտակցումն է հոգևոր ապրումների միջոցով, այն բանի գիտակցումն ու իրականացումը, որ մարդ ապրում է մյուսներին երջանկացնելու համար: Վերջին հաշվով, կյանքի իմաստը երջանկություն կերտելու, երջանկությանը ձգտելու ներքին անհրաժեշտության իրականացման մեջ է:
Այս մտքերից ակնհայտորեն բխում է, որ մարդու հասարակական էությունը չպետք է փնտրել իր մեջ, այլ այն հասարակական կապերի ու հարաբերությունների մեջ, որտեղ ապրում է նա: Այստեղ ևս արտահայտվում է մարդու էության երկակիությունը: Մի կողմից այդ էությունը իր մեջ է, որքանով մարդը ինքն է կերտում իր անհատական կյանքը, ինքն է իր կյանքի իմաստի, երջանկության ու անմահության սուբյեկտն ու կերտողը, մյուս կողմից՝ այդ էությունը իրենից դուրս է, որովհետև դրանք կարող են իրականանալ միայն մյուս մարդկանց հետ ունեցած կապերի ու հարաբերությունների, մարդկային համատեղ-միասնական գործունեության ու ապրելաձևի պայմաններում: Ռոբինզոնությունը, որպես բացարձակ անհատական կեցություն, բացառվում է մարդկային անհատական գոյության տեսանկյունից այն հասարակ պատճառով, որ, որպես այդպիսին, այն գոյություն չի ունեցել և գոյություն ունենալ չի կարող:
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ մարդու մարդկային էությունը, կյանքի իմաստն ու երջանկությունը նրա բարոյական ու գեղարվեստական անհաշտ պայքարն է մարդ դառնալու և ամբողջ կանքում մարդ մնալու համար:
Մարդու բարձրագույն հոգեկան պահանջմունքների շարքում նշանակալի տեղ է գրավում կյանքի իմաստի պահանջմունքը, որի բավարարումը միանգամայն անհրաժեշտ է նորմալ հոգեկան գործունեության պահպանման, անձի զարգացման, գործունեության մեջ վարպետության և բարոյական հասունացման հասնելու համար: Մեծ մտածողողներից մեկը` Ն. Լ. Տոլստոյը իր «Խոստովանանքում»-ում գրել է, որ կյանքի իմաստի կորուստը մահվան է հավասար: Անկասկած, այստեղ խոսքը գնում է հոգեբանական մահվան մասին, որն էլ իր հերթին, կարծես անիմաստ է դարձնում նաև մարմնի գոյությունը, որի մեջ, ի դեպ, կյանքի իմաստի կորստի դեպքում հիվանդագին փոոխություններ են առաջանում :
Կյանքի իմաստը կորցրած մարդը հայտնվում է հոգեբանական ճգնաժամի վիճակում: Իսկ որտեղ կա հոգեբանական ճգնաժամ, այնտեղ առկա է նաև ներքին կամ արտաքին կոնֆլիկտ կամ էլ այդ երկուսը միասին. ճգնաժամը կոնֆլիկտի սրման աստիճանն է: Երբ խոսքը ոչ թե սոցիալական, այլ հոգեբանական կոնֆլիկտի մասին է, ապա այն ճգնաժամային է դառնում, եթե անձն ունի կենսականորեն կարևոր պահանջմունք, որը մինչ այդ, արգելքների հանդիպելով, չէր բավարարվում: Ճգնաժամի վիճակի հասած կոնֆլիկտի պահպանումը հղի է վտանգավոր մասնավորապես հիվանդագին հետևանքներով: Օրինակ, կյանքի իմաստի պահանջմունքը բավարարելու հնարավորություն չունեցող անձը կարող է լրջորեն հիվանդանալ և նյարդային, և հոգեկան, և մարմնային հիվանդություններով: Նա պետք է գոնե ճգնաժամից դուրս գալու որևէ ելք գտնի, պետք է ընտրություն կատարի: Նա կարող է, օրինակ, հրաժարվել կյանքը իմաստավորելու նպատակով ընտրված այն ուղուց, որը նույնպես կարող է իմաստ հաղորդել իր գոյությանը: Այսպես, եթե որևէ մեկը չի կարողանում արդյունավետ գործունեություն կատարել ընտրված բնագավառում և դա նրան ճգնաժամի է հասցնում, ապա կարող է այլ բնագավառ ընտրել և, արդյունքներ ստեղծելով, իմաստավորել իր կյանքը: Հաճախ դա չափազանց դժվար է, հատկապես տարեց մարդկանց մոտ:
Մյուս հնարավոր ուղին բուն պահանջմունքը թուլացնելը կամ վերացնելն է, եթե դա իսկապես հնարավոր է: Բանն այն է, որ կան պահանջմունքներ, որոնք մտնում են այն երևույթի մեջ, ինչը մարդու էություն են անվանում: Եթե մարդու մեջ մեռցնենք այդ պահանջմունքները, ապա կմեռցնենք նաև մարդուն, նա այլևս լիարժեք չի լինի: Այդ պատճառով կարելիէ գնալ այլ ճանապարհով, օրինակ, կարելի է մտածել, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ յուրաքանչյուրի կյանքն իմաստ ունենա և այն էլ` առանձնահատուկ կամ մեծ իմաստ:
Ներկայումս հաստատված է, որ մահը ոչ միայն որոկական թռիչք է օրգանիզմի կենդանի վիճակից դեպի մեռած վիճակը, այլև քիչ թե շատ տևական կենսաբանական գործընթաց, որն ունի մի շարք այժմ չի դիտվում, որպես իսկական, վերջնական մահ:
Բժշկական հոգեբանությունը մեկ անգամ հաստատում է, որ յուրաքանչյուր վիրահատող բժիշկ նախ և առաջ պետք է լինի հոգեթերապեվտ և կատարելապես տիրապետի բժշկական խոսքին: Խոսքային գրգռիչներն իրենց ֆիզիոլոգիական և սոցիալական նշանակության հետևանքով առանձնահատուկ տեղ են գրավում մարդու նյարդա-հոգեբանական գործունեության մեջ:
Խոսքը փոխարինում, արտացոլում և ընդհանրացնում է արտաքին և ներքին միջավայրերի կոնկրետ դրսևորումների իմաստը: Վերլուծելով կլինիկական հոգեբանության տեսական և պրակտիկ նյութը՝ կարելի է ասել, որ օրգանիզմի ներքին վիճակների վրա հնարավոր է մեծ ազդեցություն թողնել կամ գործել խոսքի միջոցով:
Անոխինը նշում է, որ մարդկանց վարքի և գործունեության կարևոր գործոններից մեկը հույզերն են: Հոգեթերապիայի անցկացման ժամանակ էմոցիոնալ (հուզական) գործոնը կարևոր է ոչ միայն հիվանդի, այլև նրան բուժողի համար: Հիվանդի հետ ճիշտ կազմակերպված զրույցը երբեմն վելի մեծ արդյունք կարող է ունենալ, քան մեկ այլ ազդեցություն: Բարձրագույն նյարդային համակարգության գործունեության ուսմունքը, որը հիմնավորում է օրգանիզմի և հոգեկանի միասնությունը, արտահայտում է նաև հոգեերապիայի և բժշկական հոգեբանության անխախտ կապը:
Հոգեթերապևտիկ ազդեցության ֆիզիոլագիական մոխանիզմը կախված է բժշկի խոսքային ներշնչման հետևանքով գլխուղեղի կեղևի ընկալունակությունից: Նշանակում է, որ յուրաքանչյուր բժշկի հիմնական թերապևտիկ հնարների թվում պետք է անբաժանելի մաս կազմի նաև պսիխոթերապիան: Նման եզրակացությունը հուշում է, որ չի կարող լինել մաքուր սոմատիկ հիվանդություն, որը չուղեկցվի այս կամ այն նևրոտիկ դրսևորումներով:
Իսկապես ուսումնասիրելով մարմնական հիվանդությունը՝ բժիշկը չպետք է մոռանա հիվանդության պաթոգենեզի մասին (օրինակի համար մարմնական դրսևորման պատճառը կարող է լինել հոգեկան խանգարումը): Չայած հոգեթերապիայի բնագավառում ունեցած հաջողություններին՝, ցավոք, դեռևս նրա հնարավորությունները մնում են չգնահատված:
Բժշկական հոգեբանության ուսումնասիրությունը թույլ կտա բժիշկներին և հոգեբաններին, որ նրանք կարողանան սովորել և հասկանալ հիվանդի կամ հոգեբանի օգնությանը դիմած այցելուի հոգեբանական առանձնահատկությունները՝ առողջության արդյունավետ վերականգնման և սրացումների կանխման նպատակով: Կլինիկական հոգեբանության իմացությունը հնարավորություն կտա ուսումանսիրելու և խորհելու մադկային հոգեկանի խորքերում թաքնված այն երևույթների մասին, որոնք չեն վերծանվում սարքավորումների կամ սովորական կլինիկական հետազոտությունների միջոցով, սակայն նպաստում են հիվանդի հիվանդության կամ հոգեկան դժվարության խորացմանը, ազդում մարդու վարքի և սոցիալական հարաբերությունների վրա:
Ինչպես արդեն նշվեց, հոգեբանության մեջ հայտնի են աշխատանքի հոգեբանությունը, ինժեներական հոգեբանությունը, էթնոհոգեբանությունը, ընտանեկան հոգեբանությունը, սեռական հոգեբանությունը, ռազմական հոգեբանությունը և բժշկական հոգեբանությունը, որի մեջ առանձնանում է կլինիկական հոգեբանությունը:
Ընդհանրապես բժշկական հոգեբանության բովանդակությունը և տեղը այլ գիտությունների շարքում տարբեր մոտեցումների և մեկնաբանությունների տեղիք է տալիս, որոնք ոչ միայն միանշանակ չեն բացատրում իրենց տեսանկյունը, այլ հաճախ արտահայտում են միմյանց հակասող հայացքներ:
Որոշ մասնագետների կարծիքով բժշկական հոգեբանության խնդիրն է որքան հնարավոր է մեծ ծավալով ուսուցանել ապագա բժիշկներին ավանդական (կամ դասական) հոգեբանության հիմքերը:
Ինչ խոսք, որ հոգեբանական հարցերի լայնածավալ ուսուցումը կնպաստի և կհարստացնի բժշկի գիտելիքները, սակայն պետք է նկատել, որ այդքանը բավական չէ: Մյուս տեսակետը առաջ քաշեց գերմանացի հոգեբան-հոգեբույժ Կրեչմերը, որը գտնում էր, որ բժշկական հոգեբանության հիմնական բովանդակությունը պետք է լինի հիվանդության էության հոգեբանական վերլուծությունը:
Երրորդները շեշտը դնում էին ընդհանուր հոգեախտաբանության վրա: Այս դեպքում բժշկական հոգեբանության ուսումնասիրության առարկան են դառնում հոգեկան հիվանդությունները: Պարզ է, որ ուսումնասիրելով նեղ շրջանակ, այս տեսակետը ևս կատարյալ չէ:
Հիմնվելով վերը նշված կոնցեպցիաների վրա՝ կարելի է ասել, որ բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում է հիվանդի հեգական բազմազան առանձնահատկությունները, նրանց ազդեցությունը առողջության վրա, ինչպես նաև բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների համակարգի բոլոր օղակները:
Ի տարբերություն ընդհանուր հոգեբանության, որի ուսումնասիրության օբյեկտը ընդհանրապես հոգեկանն է, բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում է հիվանդ մարդկանց հոգեկանը:
Արտադրության և գործունեության մյուս բնագավառների համեմատությամբ բժշկի գործունեության օբյեկտը հիվանդն է՝ իր ամենանուրբ և ամենախոցելի տեղերով:
Ահա թե ինչու հնարավոր չէ պատկերացնել բժշկական հոգեբանությունը որպես վերացական գիտություն՝ առանց գործնական հոգեբանական հմտությունների և կարողությունների:
Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ բժշկական հոգեբանությունն ուսումնասիրում է նաև մարդու վրա բոլոր տեսակի բարերար և կործանիչ ազդեցությունները՝ ելնելով անձի և նրա միջանձնային հարաբերություններից:
Կլինիկական հոգեբանությունը ուսումնասիրում է անձանց մոտ վիրահատության պատրաստման ժամանակ առաջ եկած պրոբլեմները: Կլինիկական հոգեբանության շրջանակներում է մտնում անձանց մեջ առաջացող կամ առաջացած նախավիրահատական և հետվիրահատական պրոբլեմները կամ խնդիրները:
Կլինիկական հոգեբանությունն ունի ընդհանուր և մասնավոր բաժիններ.
Ընդհանուր բաժիններն են՝
1. ժամանակավոր փոփոխության ենթարկված հիվանդների հոգեբանության հիմնական օրինաչափությունները, նորմալ և հիվանդ հոգեկանի չափանիշները, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, բուժպրոֆիլակտիկ միավորման հոգեբանական մթնոլորտը:
2. պսիխոսոմատիկ և սոմատոպսիխիկ դրսևորումները և նրանց փոխազդեցությունը,
3. անհատականության մասին ուսմունքը, անձ-անձնավորություն, անհատ-անհատականություն շրջանակը, խառնվածքի տիպը, բնավորությունը, տարիքային առանձնահատկությունները, և հուզական-կամային գործընթացները,
4. բժշկական դեոնտոլոգիան՝ բժշկի պարտքի զգացումը, բարոյականությունը, գաղտնապահությունը և այլն,
5. Հոգեհիգիենան և հոգեպրոֆիլակտիկան, որոնց հետ սերտ կապված է նաև հոգեթերապիան:
Կլինիկական հոգեբանության մասնավոր բաժիններն են՝
1. նյարդա-հոգական խանգարումներով հիվանդների հետ աշխատանքի առանձնահատկությունները,
2. տարբեր մարմնական (սոմատիկ) հիվանդությունների դեպքում դրսևորվող հոգեկան առանձնահատկությունները (օր. խրտանոթային, ինֆեկցիոն, գինեկոլոգիական, մաշկային, վիրաբուժության միջամտության և հետվիրահատական ժամանակաշրջանի հոգեբանությունը)
3. համակարգային կամ օրգանական արատներով հիվանդների հետ աշխատանքի ինքնատիպությունը:
Այսպիսով, կլինիկական հոգեբանության ուսումնասիրության առարկան է հիվանդի և բուժաշխատողի անձը, նրանց փոխհարաբերությունները տարբեր իրավիճակներում, բոլոր օղակների բուժաշխատողների փոխհարաբերությունները, բժշկական դեոնտոլագիան:
Բժշկական հոգեբանությունը ուսումնասիրում է՝
1. հոգեկանի դերը առողջության ամրապնդման և հիվանդությունների կանխարգելման մեջ, հոգեկան գործընթացների տեղը և դերը զանազան հիվանդությունների առաջացման և ընթացքի մեջ,
2. հոգեկան վիճակների բուժման գործընթացում,
3. տարբեր հիվանդությունների հետևանքով առաջացող հոգեկան խանգարումները:
2. Կլինիկական հոգեբանության վիրահատական բաժանում. բժշկի և հիվանդի հարաբերությունները, ինչպիսին է բժիշկը հիվանդի նկատմամբ
Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները գործում են յուրաքանչյուր մարդու մեջ և օգնում, որ անձը խուսափի տխուր և տհաճ հիշողություններից և զգացումներից:
Գործադրելով պաշտպանական տարբեր միջոցներ՝ հիվանդը կարողանում է թեթևացնել հոգեկան լարվածությունը: Հարկ է նշել նաև, որ ինքնապաշտպանական մանևրներից ոչ բոլորն են առաջանում գիտակցաբար: Առավել հաճախ դրանք առնչվում են հոգեկանի անգիտակցական մակարդակի հետ:
Պաշտպանական հոգեբանական մեխանիզմները ծառայում են տարբեր պատճառներով առաջացած տագնապները և հոգեկան հակասությունները վերացնելը :
Կլինիկական հոգեբանության աշխատանքի ընթացքում հանդիպող ամենաշատ պաշտպանական մեխանիզմները բաժանվում են երկու մեծ խմբի՝ լիակատար և ոչ լիակատար:
Պաշտպանությունը, ըստ Ֆրոյդի, անգիտակցական հոգեկան գործընթացների ամբողջությունն է, որոնք կոչված են պաշտպանելու ՙեսը՚: Պաշտպանության համար կարող է օգտագործվել ամեն մի հոգեկան գործընթաց կամ գործունեություն:
Մեկ այլ սահմանման մեջ որպես պաշտպանական մեխանիզմներ դիտվում են այն հոգեբանական մեխանիզմները, որոնք օգտագործվում են մարդկանց կողմից ենթագիտակցորեն, երբեմն էլ գիտակցորեն, ֆրուստրացիայի վիճակներից ազատվելու կամ դրանց ներգործությունը վերացնելու համար:
1. Ռեպրեսիա
Այս մեխանիզմը ամենակարևոր մեխանիզմներից է, քանի որ նրա հիմքում ընկած են բոլոր մյուսները: Իր էությամբ ռեպրեսիան նման է մոռացմանը: Ռեպրեսիան զգացումների, հիշողությունների և հակադիր մտքերի ներդրումն է դեպի անգիտակցական ոլորտ: Այս մեխանիզմի կիրառումից առաջանում են հիշողության վրիպակներ, սայթաքում, անբացատրելի միամտություն, պարզամտություն: Ճնշված նյութը իրականում լրիվ չի մոռացվում: Հաճախ այն կարող է դրսևորվել սիմվոլիկ վարքով, որը կապված է ՙենթագիտակցական հիշողության հետ՚: Ռեպրեսիան թույլ չի տալիս ճանաչել և գնահատել սեփական տհաճ, անցանկալի և անընդունելի մտքերն ու զգացումները:
2. Հերքում, ժխտում, բացասում
Պաշտպանական այս մեխանիզմի հիմքում ընկած է արտաքին իրականության հետ կապված փաստերի ժխտումը: Հերքելով տեղի ունեցածը` մարդը կարծես խուսափում է այդ պատճառով առաջացած տագնապից կամ վշտից: Այլ կերպ ասած` կիրառելով այս մեխանիզմը` ենթագիտակցորեն հերքում են ցավ պատճառող զգացումները և իրականությունը:
Երբեմն մարդիկ չգիտակցված ձևով օգտվում են ժխտման մեխանիզմից, որպեսզի խուսափեն լուրջ հիվանդությունների հայտնաբերումից: Հերքման ժամանակ անընդունելի փաստերը ամբողջովին արտաքսվում են գիտակցությունից, անհտաը չի ուզում առնչվել այդ փաստերի հետ:
Հերքման մեխանիզմը խոչընդոտում է իրականության ճանաչումն ու գնահատումը:
3. Ռեգրեսիա, հետադիմություն
Այս մեխանիզմի էությունն այն է, որ անընդունելի զգացումների ու գրգիռների պատճառով ենթագիտակցորեն վերադարձ է կատարվում դեպի եսի աճման նախկին մակարդակը: Հիմնականում ռեգրեսիայի արդյունքում անձը դուրս է գալիս պայքարի ինքն իր դեմ: Փաստորեն ռեգրեսիան անընդունելի զգացումներին ու գրգիռները ընդունելի դարձնելու գործընթաց է: Հնարավոր է նաև մեղքի զգացումի առաջացում, քանի որ ուրիշների նկատմամբ ունեցած դժգոհություններն երբեմն կերպարանափոխվում են սեփական եսի դժգոհություններից: Այս պաշտպանական մեխանիզմի ազդեցությամբ է, որ ուրիշների նկատմամբ ունեցած նախատինքը կարող է վերածվել եսի մարմնական գանգատների: Դա թույլ է տալիս անհատին ոչ թե մեղադրել կամ կշտամբել ուրիշներին, այլ ՙողբալ՚ սեփական վիճակը:
4. Ձևացում, խաղալ
Լինում են այնպիսի ենթագիտակցական ցանկություններ, գրգիռներ, որոնք զուգորդվում են գիտակցական հուզմունքով, տրամադրությամբ կամ աֆեկտով: Ձևացման ինքնապաշտպանական մեխանիզմը օգտագործվում է նմանատիպ ենթագիտակցական պահանջմունքներից խուսափելու համար: Այլ կերպ ասած, խաղը կամ ձևացումը կիրառվում է անհանդուրժելի զգացմունքներից թաքնվելու համար:
5. Պրոյեկտում, անդրադարձ
Պրոյեկտումը այնպիսի պաշտպանական գործընթաց է, որի ընթացքում անձն իր համար անընդունելի զգացումները և ձգտումները ենթագիտակցորեն վերագրում է ուրիշներին: Փաստորեն եսը պաշտպանվում է` մեկ այլ մարդու վրա դնելով իր դժվարությունը:
6. երկփեղկում
Պաշտպանանական այս մեխանիզմը օգնում է անձին իր ստացած բացասական տրամադրությունները և տեսակետները համեմատել դրականի հետ և բաժանել երկու մասերի` լավ և վատ, կամ սև և սպիտակ: Այն մարդիկ, ովքեր այդ օգտագործում են երկփեղկման պաշտպանական մեխանիզմը, կարծես լավ ու վատ մասերը բաժանելով, մեղմացնում են իրենց ներքին տագնապն որևէ երևույթի կամ մարդու նկատմամբ:
7. Հակազդեցության ձևավորում
Պաշտպանական այս մեխանիզմով անընդունելի ենթագիտակցական գրգիռները հերքվում են, և սկսվում է դրանց հակառակ գիտակցական վարքի ու մտածելակերպի համակերպումը:
8. Կոնվերսիա, փոխարինում, փոխարկում
Այս պաշտպանական մեխանիզմի կիրառման դեպքում գոյություն ունեցող անգիտակցական կոնֆլիկտները, որոք կարող են առաջացնել տագնապներ, ստանում են արտաքին սիմվոլիկ արտահայտություն: Այսինքն` գոյություն ունեցող կոնֆլիկտը փոխարինվում է մարմնական դրսևորման և արտահայտվում է սիմվոլիկ կերպով:
9. Փոխադրում, հակափոխադրում
Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ զգացումները շեղվում են իսկական կրողներից դեպի ավելի ընդունելի կամ ավելի քիչ վտանգավոր փոխարինողը:
10. Բանականացում, ինտելեկտուալիզացիա
Այս պաշտպանական մեխանիզմի էությունն այն է, որ ենթագիտակցական ցանկություններից և հզոր զգացումներից խուսափելու համար դրանք փորձում են բացատրել գիտականորեն, հատուկ տերմինների միջոցով: Կամ համեմատում են գրական ստեղծագործությունների և ֆիլմերի հերոսների հետ:
11. Տարանջատում, դիսոցիացիա
Այս դեպքում կտրուկ ձևափոխվում է անձի անհատականությունը, որպեսզի խուսափի զգացմունքային ճնշումից: Տարանջատման օրինակնրից է մոռացկոտությունը, ինչպես նաև միաժամանակ անհատականության զանազան կողմերի ներկայացումը:
12. Աֆեկտի մեկուսացում
Մարդկանց մեջ երբեմն ծնվում են կամ այլ մարդկանցից փոխանցվում են այնպիսի գաղափարներ, որոնք զուգակցվում են ճնշող զգացումներով: Աֆեկտի մեկուսացման պաշտպանական մեխանիզմն օգտակար է առողջապահության բնագավառի մասնագետների համար: Շփվելով հոգեկան կամ ֆիզիկական տառապանքներ ունեցող մարդկանց հետ` առողջապահության բնագավառի աշխատողները կարիք ունեն անջատելու, մեկուսացնելու իրենց մտքերը, զգացմունքները: Այլապես նրանք կարող են կորցնել աշխատունակությունը և ունենալ ճնշվածության զգացում:
Այսինքն, այս պաշտպանական մեխանիզմը հնարավորություն է տալիս, որ գիտակցական ոլորտում գոյություն որևէ միտքի առկայություն, որը կապված է անգիտակցական զգացմունքի հետ կամ միտք առաջացնողը անգիտակցական զգացմունքն է: Մեկուսացման միջոցով միտքը և զգացմունքը անջատվում են իրարից և դրանով պաշտպանում անձին:
13. Ներառնում
Սա այնպիսի պաշտպանություն է, երբ անձը ենթագիտակցորեն յուրացնում է ուրիշի հատկությունները, գաղափարներն ու զգացմունքները:
14. Հակագործում
Այս պաշտպանական մեխանիզմը այնպիսի մեխանիզմ է, երբ կատարված կամ մտացված արարքի անմիջական կամ անգիտակցական ձևով հակադարձը դրսևորվում է, որն իրականացվում է արարքը դրժող գործունեությամբ կամ մտածելակերպով: