Ներկայումս արդեն հաստատված է, որ մահը ոչ միայն որակական թռիչք է օրգանիզմի կենդանի վիճակից դեպի մեռած վիճակը, այլև քիչ թե շատ տևական կենսաբանական գործընթաց, որն ունի մի շարք փուլեր: Սրտի և շնչառական համարակարգի աշխատանքի դադարն այժմ չի դիտվում որպես իսկական, վերջնական մահ: Մարդը մեռած է համարվում, եթե նրա մարմնում առաջանում են այդպիսի անշրջելի ախտաբանական փոփոխություններ, որոնց հետևանքով օրգանիզմն այլևս չի կարող գործել և գոյություն ունենալ որպես մեկ ամբողջություն: Առանձնացվում են հետևյալ փուլերը. ա) Մինչհոգեվարքային կամ մերձմահու փուլ, բ) Մինչհոգեվարքային փուլից հոգեվարքին անցնելը տեղի է ունենում այսպես կոչված ՙթերմինալ դադարի՚ փուլի միջոցով, որի ժամանակ շնչառությունը սովորաբար դիտվում է օրգանիզմի բոլոր մարած ֆունկցիաների ուժեղացում:
|
|