Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 13 » ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ

18:14
ՔՈՒՆ ԵՎ ԵՐԱԶՆԵՐ


Մարդու օրգանիզմի երկու հիմնական ֆունկցիոնալ վիճակներն են քունը և արթնությունը: Վերջին տասնամյակների ընթացքում կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ քնի վիճակն, իր հերթին, բարդ է և ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում : Արթնության վիճակը ևս միշտ նույնը չէ. Կախված ուղեղի աշխատանքի բնույթից , հոգնածության աստիճանից և այլ գործոններից արթուն մարդու հոգեվիճակն ու ընկալումների գիտակցվածության աստիճանը փոփոխություններ են կրում : Կան նաև հոգեկանի մի շարք հատուկ վիճակներ, որոնց ուսումնասիրությունը զգալիորեն ընդլայնում է մարդու ակտիվության մասին մեր պատկերացումների սահմանները:
Մարդն իր կյանքի մոտ 1/3-ն անց է կացնում քնած վիճակում, մնացած 2/3-ում նա գտնվում է արթնության և գիտակցական ակտիվության այս կամ այն մակարդակի վրա: Եթե մարդն ապրում է 60 տարի, ապա մոտ քսան տարի նա քնած է լինում : Բնականաբար, արթուն վիճակի հոգեկան ապրումների մասին մենք ավելի շատ բան գիտենք, քանի որ դրանց որոշ մասը գիտակցվում է , այսինքն մենք հաշիվ ենք տալիս մեզ, թե արթուն վիճակում ինչ ենք տեսնում, լսում, շոշափում , ինչ մտքեր ու ցանկություններ ունենք և այլն:Անհամեմատ սուղ են մեր գիտելիքները հոգեկան այն գիտելիքները հոգեկան այն գործընթացների մասին , որոնք իրագործվում են քնած մարդու ուղեղի կողմից: Բայց առանց քնի և երազների ուսումնասիրության մարդու հոգեբանությունը կլիներ շատ թերի և մեծ չափով անհասկանալի: Ահա թե ինչու 19-րդ դարի վերջերից և հատակապես 20-րդ դարի վերջին տասնամյակների վերջում խիստ աճել է հետաքրքրությունը քնի և երազների նկատմամբ: Ուսումնասիրություների այդ բնագավառում ձեռք բերված որոշ կարևորագույն արդյունքներին պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր գրագետ մարդ: Արթնության վիճակի յուրահատուկ գիծը գիտակցության առկայությունն է: Արթնությունից քնին անցնելը սկսվում է նրանից, որ մարդ փակում է աչքերը և հնարավորին չափով մեկուսանում է շրջապատող աշխահրից, թեև այդ մեկուսացումը երբեք լրիվ չի լինում. Որքան էլ խորը քնած լինի մարդը, նա միշտ արտաքին աշխարհից եկող որոշ գրգռիչներ ընկալում է: Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ : Նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցության տակ: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն ) չեն արթնացնում քնածին բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ. Ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ: Բոլոր այդ դեպքերում տեղի ունի ազդող գրգռիչների ենթագիտակցական ընկալում: Քնած մարդը որոշ չափով պահապանում է նաև վերահսկողությունն իր մկանների լարվածության և շարժմների նկատմամբ: Ուղեղը երբեք լրիվ կերպով չի հանգստանում, այն գտնվում է մշտական ակտիվության վիճակում: Հենց այդ պատճառով էլ միայն փոքրաթիվ մարդիկ են բարձր մահճակալներից կամ գնացքների տախտակամածներից ընկնում, երբ քնած են: Ընկնելու վտանգ ծագելու դեպքում շատերն անմիջապես արթնանում են: Քուն մտնելիս մկանների լարվածությունը փոքրանում է, պակասում է սրտի զարկերի թիվը, իջնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է ավելի դանդաղ: Որոշ չափով նվազում է մարմնի ջերմաստիճանը` 1-2 աստիճանով : Փոխվում է ուղեղի էլեկտրական ակտիվության բնույթը: Քուն մտնելիս մարդն ամենից առաջ կորցնում է հսկողությունը սեփական մարմնի նկատմամաբ, բայց մինչև գիտակցության անհետացման վերջին պահը շարունակում է լսել ձայներ, շրջապատող աշխարհի աղմուկը: Արթնանալիս առաջինը ընկալում է հենց այդ աղմուկը և միայն ամենավերջում վերականգնվում է սեփական մկանների մի մասի գիտակցական վերահսկողությունն ու կառավարումը: Քնի ժամանակակից ֆիզիոլոգիայի և հոգեբանության հիմքերը դրվեցին 1953թ.-ին, երբ Յ. Ազարենսկին և Ն. Քլեյթմանը նկատեցին, որ քնած մարդկանց աչքերը որոշ ժամանակահատվածներում արագ ու ակտիվ շարժումներ են անում : 1958թ.-ին Ու. Դիմենտը ցույց տվեց , որ քնի այդ փուլերում մարդու ուղեղի որոշ բաժինների էլեկտրական ակտիվության գրաֆիկը շատ նման է արթուն վիճակում գտնվող և խնդիրներ լուծող մարդու գլխուղեղի էլեկտրական ակտիվության պատկերին: Քնի այդ փուլերը, որոնք գիշերվա ընթացքում կրկնվում են 4-5 անգամ , անվանեցին «պարադոքսալ», որովհետև մարդը մնում է քնած , բայց նրա ուղեղը ֆիզիոլոգիական տեսակետից արթուն վիճակում է հայտնվում, իսկ աչքերն արագ շարժումներ են կատարում : Քնի մյուս փուլն անվանեցին «Օրթոդոքսալ», որն ունի չորս մակարդակ կամ ստադիա: Օրթոդոքսալ քնի առաջին ստադիան համապատասխանում է թեթևակի քնկոտության, կիսարթուն վիճակին: Դա մակերեսային քնի մակարդակն է, որի ժամանակ արթնության վիճակին հատուկ ալիքներն աստիճանաբար չքանում են :
Երկրորդ ստադիան միջին խորության քնի մակարդակն է : Եթե քունը նորմալ պայմաններում է ընթանում , ապա դրանից հետո վրա է հասնում խոր քնի ստադիան, որը համարվում է երրորդ ստադիա :
Չորրորդ ստադիան միջին խորության քնի մակարդակն է : Քնի չորրորդ ստադիան, եթե ընդհանրապես դիտվում է, նորմալ պայմաններում շատ կարճատև է և նկատվում է միայն գիշերվա սկզբում , քուն մտնելուց 40-50 րոպե անց: Քնի առաջին ժամի ընթացքում գերակշռողը երրորդ ստադիան է ` միջին խորության քունը : Չորրորդ ստադիան առաջ է գալիս ֆիզիկական ծանր աշխատանքից հետո հանգստացող մարդկանց մոտ, իսկ մտավոր աշխատանքի մարդիկ օրթոդոքսալ քնի այդ փուլում ավելի հազվադեպ են հայտնվում :
Սխալ կլիներ կարծել, թե քուն մտնելուց հետո պարտադիր կարգով այն աստիճանաբար խորանում է առաջին ստադիայից մինչև չորրորդը, որից հետո հակառակ կարգով մարդը չորրորդ ստադիայից վերադառնում է մինչև առաջին և, ի վերջո, արթնության մակարդակը : Իրականում գիշերվա ընթացքում նկատվում են բազմաթիվ, հաճախ արագընթաց ու թռիչքաձև, անցումներ առաջին ստադիայից երկրորդին, երկրորդից` առաջինին, երրորդից` առաջինին և այլն: Այդ անցումները կարող են պայմանավորված լինել արտաքին ու ներքին գրգռիչների ազդեցությամբ : Քնած մարդու մարմնի շարժումների մոտ 80 տոկոսը ուղեկցվում է քնի մակարդակի թռիչքաձև փոփոխություններով: Ինչպես ցույց են տրվել քնի ֆիզիոլոգիայի բնագավառի ականավոր մասնագետներից մեկի ` Յան Օսվալդի ուսումնասիրությունները , գրգռիչների ազդեցության տակ մեկ րոպեի ընթացքում կարող է աստիճանական անցում առաջ գալ չորրորդ կամ երրորդ ստադիայից առաջինին: Մակերեսային քնից ավելի խոր քնի անցնելու գործընթացները սովորաբար տեղի են ունենում սահուն կերպով :
Քնի այդ չորս ստադիաները միասին վերցրած կազմում են գիշերային քնի օրթոդոքսալ կամ դանդաղ փուլը: Ժամանակ առ ժամանակ օրթոդոքսալ քնի փուլին հաջորդում է պարադոքսալ քնի փուլը, որտեղ նկատվում են աչքերի արագ շարժումներ: Օրթոդոքսալ քնի մեկ փուլը և նրան հաջորդող պարադոքսալ փուլը միասին կազմում են քնի մեկ ցիկլ:
Գիշերային նորմալ քնի ընթացքում 40-ամյա մարդու օրթոդոքսալ քնի առաջին ստադիան զբաղեցնում է քնի ամբողջ տևողության մոտ 10 տոկոսը , իսկ պարադոքսալ փուլը` մոտ 22-25 տոկոսը: Տարբեր տարիքի մարդկանց համար այդ ցուցանիշները որոշ չափով տարբեր են: Տարիքի առաջացմանը զուգընթաց քունն ավելի ու ավելի մակերեսային է դառնում, նրանում ամենախոր ստադիան կրճատվում է, իսկ տարեց մարդկանց որոշ մասի մոտ` նույնիսկ իսպառ չքանում :
Քնի պարադոքսալ փուլում օրգանիզմի այլ ֆիզիոլոգիական ֆունկցիաներ ևս նման են արթուն վիճակին: Սրտերի զարկերի թիվը լինում է 45-100 մեկ րոպեում, իսկ շնչառությունն անկանոն է դառնում: Մինչև օրթոդոքսալ փուլում շնչառությունը դառնում է խորը, դանդաղ և կանոնավոր, սրտի զարկերի թիվը` փոքր և հաստատուն:
Եթե մարդուն արթնացնենք օրթոդոքսալ քնից և մի քանի րոպե արթուն պահենք, ապա կրկին քուն մտնելու պահից 30 րոպեից ավելի շուտ պարադոքսալ քուն չսկսվի, եթե նույնիսկ դրանից անմիջապես առաջ փորձարկվողն արդեն մեկ ժամ կամ ավելի գտնվել է օրթոդոքսալ քնի փուլում:
Մարդուն ընտրականորեն կարելի է զրկել կամ օրթոդոքսալ, կամ պարադոքսալ քնից: Այդ դեպքում, կրկին քուն մտնելուց հետո ավելի տևական են դառնում քնի այն փուլերը, որոնցից նարդուն զրկել են: բայց մարդը զգում է քնի երկու տեսակի կարիքն էլ: Երբ նրան զրկում են մեկից կամ մյուսից, այնպիսի ինքնազգացում է առաջանում, որ ընդհարապես չի քնել: Գիշերային հանգիստ լիարժեք է լինում այն դեպքում, երբ քնի երկու տեսակն էլ նորմալ կերպով հերթափոխում են 4-5 անգամ, ինչպես նախատեսել է մարդու էվոլյուցիան :
Քնի ուսումնասիրության անսպասելի արդյունքներից մեկն այն էր, որ թեև արտաքնապես օրթոդոքսալ քունն ավելի խորն է թվում, շատ հաճախ այդ փուլից մարդկանց արթնացնելն ավելի հեշտ է, քան այն դեպքում ,երբ քնածը գտնվում է պարադոքսալ փուլում: հենց դա է պատճառներից մեկը, որ քնի այս փուլը անվանում են պարադոքսալ. Սպասվում էր, որ այն ևս պետք է նման լիներ արթնության վիճակին, մինչդեռ պարզվում է հակառակը :
Պարադոքսալ քնի փուլերում ցանկացած տարիքի տղամարդկանց մոտ նկատվում է սեռական գրգռվածություն, որը միշտ չէ, որ անմիջապես կապված է երազների բացահայտ բովանդակության հետ: այդ փուլում նկատվում է նաև մկանային լարվածության կտրուկ նվազեցում , որի ակնհայտ նշաններից մեկը կզակի թուլացումն է :
Օրթոդոքսալ քնից պարադոքսալին անցնելիս ուղեղի ամբողջ աշխատանքը վերակառուցվում է : Անկասկած, վերակառուցման է ենթարկվում նաև քնած մարդու հոգեվիճակն ու հոգեկան ակտիվությունը: Իսկ ինչ կարելի է ասել քնած մարդու հոգեկան ակտիվության մասին, ինչ բնույթ ունի այն քնի տարբեր փուլերում:
Այդ հարցերին պատասխանելու համար գիտնականները կատարեցին շատ պարզ փորձեր . լաբորատիորիայում փորձարկման ենթարկվող քնած մարդկանց արթնացնում էին պարադոքսալ փուլում և հարցնում էին, թե հենց նոր ինչ պատկերներ էին տեսնում և ինչպիսի ապրումներ ունեին; փորձարկվողների ճնշող մեծամասնությունն առավելապես տեսողական մտապատկերներից կազմված երազներ էր պատմում, իսկ, երբ արթնացնում էին քնի օրթոդոքսալ փուլերից, ապա նրանք այդպիսի երազներ գրեթե չէին պատմում, այդ փաստերի հիման վրա եզրակացություն արվեց, որ մարդիկ հոգեկան այնպիսի երևույթները, որոնք ավանդաբար երազներ են կոչվել, տեսնում են քնի պարադոքսալ փուլերում : Այդ պատճառով էլ վերջիններս անվանվում են նաև երազային փուլեր: Եթե մարդն առավոտյան արթնանում է քնի պարադոքսալ փուլից, ապա նա հիշում է ,որ արթնանալուց անմիջապես առաջ երազ էր տեսնում, իսկ հաճախ էլ կարողանում էր վերարտադրել, խոսքի օգնությամբ նկարագրել իր տեսած վերջին երազը: Այստեղ պետք է ավելացնել, որ երազները, փոքր բացառություններով, արթնանալուց հետո զարմանալիորեն արագ մոռացվում են, մի երևույթ, որն ինքնին առեխծվածային է և արտակարգ կերպով դժվարացնում է երազների ուսումնասիրության գործը:
Օրթոդոքսալ քնից արթնանալիս մարդկանց մեծ մասին թվում է, թե իբր քնել են առանց երազների: Բայց նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քնի օրթոդոքսալ փուլերը ևս հագեցված են հոգեկան ակտիվությամբ, որոնք, սակայն, գրեթե ամբողջությամբ մոռացվում են և պատկերավոր բնույթ չունեն: Այնուամենայնիվ, քանի որ քնի երկու տեսակի փուլերը գիշերվա ընթացքում 4-5 անգամ հերթափոխվում են, ապա ոչ մի կասկած լինել չի կարող, որ բոլոր մարդիկ գիշերային քնի ընթացքում բազմաթիվ երազներ են տեսնում, որոնք արթնանալուց հետո չեն վերհիշվում: Այն պատկերավոր հոգեկան իրադարձությունները, որոնք ծավալվում են քնած մարդու գլխում և անհիշելի ժամանակներից մարդկանց հայեցողությանը հայտնի լինելով, ստացել են երազներ անունը, հիմնականում կազմված են տեսողական, լսողական և այլ տեսակի մտապատկերներից, ընդ որում գերակշռողը տեսողական մտապատկերներն են: Այդ պատճառով էլ ավանդաբար ընդունված է օգտագործել երազներ տեսնել, այլ ոչ թե երազներ լսել կամ երազներ շոշափել, թեև հոգեբանորեն դրանք ևս ճիշտ են: Բավական է, օրինակ, ասել, որ ի ծնե կույր մարդիկ երազներում տեսողական մտապատկերներ չեն ունենում, նրանց երազները կազմված են հոգեկան այնպիսի պատկերներից, որոնց համապատասխանող զգայականները գործում են կամ գոնե գործել են նախկինում:
Մարդու կյանքում քնի նշանակությունը և ֆունկցիաները պարզելու համար օգտվում են պարզ մեթոդից. Մարդկանց որոշ ժամանակահատվածում զրկում են քնելու հնարավորությունից և դիտում են անքնության հետևանքները: Արդյունքներն ավելի ճշգրիտ են լինում այն դեպքում, երբ փորձարկվողներին զրկում են օրթոդոքսալ կամ պարադոքսալ փուլերում հայտնվելու հնարավորությունից: Այդպիսի փորձեր շատ են կատարվել կենդանիների, հատկապես կատուների վրա:
Գիտափորձերը կատարում են հետևյալ կերպ. Արհեստական լճակի մակերևույթի վրա տեղավորում են ոչ մեծ մի տախտակամած, իսկ նրա վրա փորձարկվող կենդանուն: Երբ կենդանին գտնվում էր քնի օրթոդոքսալ փուլում, ապա դեռևս կարողանում է իրեն պահել տախտակամածի վրա, Բայց հենց որ սկսվում էր քնի պարադոքսալ փուլը, կենդանին ստիպված արթնանում էր ջրի մեջ չընկնելու համար: Կատուն այսպիսով զրկվում է պարադոքսալ փուլում գտնվելու և առավելապես տեսողական մտապատկերներից կազմված երազներ տեսնելու հնարավորությունից: Դրա հետևանքով կենդանին հայտնվում է գերգրգռված վիճակում, ուժեղանում են նրա բնազդային հակումները, ուտելու արագությունը: Բայց երբ կենդանուն թույլ են տալիս նորմալ կերպով քնել, այդ խանգարումներն անհետանում են: Ուժերը վերականգնող այդ քնի ժամանակ, որը սովորականից ավելի երկար է տևում, շատ երկարատև են դառնում հատկապես պարադոքսային փուլերը:
Մարդկանց 10 օրվա ընթացքում պարադոքսալ քնից զրկելու հետևանքով, ինչպես ցույց են տալիս գիտափորձերը , վերականգնող քնի ժամանակ պարադոքսալ փուլի տևողությունը կազմում է ողջ քնի տևողության 60 տոկասը : Ընդ որում, ինչպես երեխաների դեպքում, պարադոքսալ քունը հաճախ սկսվում է քուն մտնելուց անմիջապես հետո: Օրգանիզմը կարծես ձգտում է հետ շահել կորցրածը: Հաջորդ գիշերների ընթացքում պարադոքսալ քնի տևողությունն աստիճանաբար վերադառնում է նախկին մակարդակին : Պարադոքսալ քնից զրկվելու հետևանքով նկատելիորեն ուժեղանում են փորձարկվողների բնական պահանջմունքներն ու հուզական դրսևորումները, առաջ են գալիս որոշ հիվանդագին երևույթներ: Հալյուցինացիաներ առաջ են գալիս ընդհարապես քնից 60 ժամ կամ ավելի զրկվելուց հետո: Նկատվում է ձեռքերի դող, իջնում է ցավի անալիզատորի զգայունակության ստորին շեմի մակարդակը:
Պարզվել է, որ նշված հիվանդագին փոփոխությունները դիտվում են միայն պարադոքսալ քնից զրկվելու հետևանքով :
Երբ մարդկանց ընտրականորեն զրկում են օրտոդոքսալ քնից, նման խանգարումներ առաջ չեն գալիս: Ելնելով այդպիսի փաստերից ենթադրում են, որ պարադոքսալ քունը և նրա ընթացքում մարդու հոգեկանում առաջ եկող երազներն անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության և հոգեկան զարգացման համար: Այդ փուլում տեղի է ունենում ցերեկվա ընթացքում ընկալված ինֆորմացիայի մշակում, մտապահում, և այլն: Իսկ այդ փուլում կատարվող երազային հոգեկան գործունեությունը նպատակ ունի որոնելու անձի ընթացիկ խնդիրների լուծումներ, որն, ի վերջո, նպաստում է շրջապատող պայմաններին լավագույն ձևով նրա հարմարվելուն:
Ընդհանրապես քնից մի քանի օրով զրկվելու հետևանքով վերականգնող քնի ընթացքում տևական է դառնում օրտոդոքսալ քնի 4-րդ ստադիան, որը վկայում է նրա կենսական կարևորության մասին:
Կարելի է, արդյոք, առանց հիվանդագին երևույթների քունը կարճատև դարձնել: Դիտումները ու գիտափորձը ցույց են տվել, որ եթե մարդը սկսում է սիստեմատիկորեն քիչ քնել, քան մինչ այդ, ապա 4,5-5,5 ժամ տևող քունը դեռևս հիմնականում ապահովում է հանգիստը: Սակայն երբ նման ռեժիմը երկար է տևում, առաջ է գալիս գերհոգնածություն: Ամենայն հավանականությամբ կարևոր է ոչ այնքան քնի բացարձակ տևողությունը, որքան նրանում օրտոդոքսալ և պարադուքսալ փուլերի ճիշտ հարաբերակցությունը: Եթե այդ հարաբերակցությունը պահպանվում է, ապա երկար տարիներ կարճատև գիշերային քնով քնելը մարդու առողջության և աշխատունակության վրա կարող է բացասական ազդեցություն գործել: Հայտնի գյուտարար Էդիսոնը օրական քնում էր 2-3 ժամ,Պետրոս Առաջինը,Շիլլերը, Գյոթեն օրական քնում էին 5 ժամ, բայց նրանք աչքի են ընկել արտակարգ աշխատասիրությամբ և հիմքեր պնդելու, որ քիչ քնելը բացասական ազդեցություն է գործել նրանց առողջական վիճակի վրա:
Կան որոշ թվով մարդիկ, որոնց քունը նորմալ համարել չի կարելի : Քնի խանգարումները լինում են մի քանի տեսակ:Անքնության դեպքում մարդը պառկում է քննելու, բայց չի կարողանում քուն մտնել: Ըստ ամերիկյան աղբյուրների, չափահաս տղամարդկանց 6 տոկոսը և կանանց 14 տոկոսը տառապում են անքնությամբ: Դեղամիջոցները օգնում են, բայց դրանց ընդունումը դադարելուց հետո անքնությունը վերսկսվում է նոր ուժով: Անքնություն առաջ բերող հիմական գործոններից են սթրեսը և ֆրուստրացիան : Որոշ դեպքերում անքնությունը յուրահատուկ ձևեր է ընդունում. մարդը կարողանում է քուն մտնել, բայց քնած մնալ չի կարողանում, գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է: Այդպիսի դեպքերում խանգարումն այն է , որ մարդն արթնանում է առավոտյան շատ վաղ և քիչ քնելու հետևանքով իրեն հոգնած է զգում:
Անքնության դեպքերի որոշ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրթոդոքսալ քնի առաջին ստադիայից երկրորդին անցնելիս վրա է հասնում շնչառական ուղիների կաթված և մարդը վերադառնում է արթնության վիճակին:
Ի վերջո, քնի և արթնության համամասնության լուրջ խախտում է նաև քնկոտությունը. այս խանգարման դեպքում մարդը քնում է շատ երկար և հաճախակի: Քնկոտությունը երբեմն ընդունում է նարկոլեպսիայի ձև. դիտվում են քնի հանկարծակի նոպաներ: Օրինակ, մարդը, որը հենց նոր աշխուժորն զրուցում էր, անսպասելիորեն քուն է մտնում, երբեմն խոսքի կեսին, նույնիսկ նախադասությունն ավարտին չհասցնելով:
Կարբերում են նաև քնի խանգարման մանկական տեսակը` դիսոմնիան: Սրա ախտանշաններն են քնած ժամանակ ինքնաբերաբար միզելը, լուսնոտությունը և մղձավանջները: Երեխաների լուսնոտությունը 12-13 տարեկանում սովորաբար չքանում է : Կանանց մոտ քնի խանգարումներ ավելի հաչախ են լինում: Անքնությունը հաչախ պայմանավորված է անձի տագնապախռովության բարձր աստիճանով, ճնշվածությամբ, սթրեսներով: Վաղ քնող անձիք, ինչպես ցույց են տվել թեստային ուսումնասիրությունները, ավելի մեկուսացնող են, ամաչկոտ, հակված են վերլուծելու իրենց ապրումները: Երբ տագնապներն ու լարվածությունը պակասում են, անքնությունը շատ դեպքերում անցնում է:
Հաջողությամբ քուն մտնելու ջանքերը ոչ միայն չեն օգնում, այլև խանգարում են, քանի որ էլ ավելի են ակտիվացնում օրգանիզմում կատարվող պրոցեսները: Գլխավորը քնելու համար հարմար պայմանների ստեղծումն է, իսկ քուն մտնելը պետք է տեղի ունենա ինքնաբերաբար: Որոշ չափով օգնում է մկանների թուլացումը, որին կարելի է հասնել ինքնաներշնչման միջոցով: Մարդն իրեն ներշնչում է, որ վերջավորությունները տաքանում են, շնչառությունը դառնում է խոր ու դանդաղ և այլն:
Անքնությունը ուժեղանում է, երբ քնելու փորձ կատարողը լարված կերպով մտածում է այն մասին, թե ինչպիսի տհաճ հետևանքների կարող է հանգեցնել վատ քնելը հաջորդ օրվա ընթացքում, պաշտոնական և այլ պարտականությունները կատարելիս: Ավելի օգտակար է հանձնվել երևակայության կողմից ինքնաբերաբար ստեղծվող քնաբեր հալյուցիանացիների հոսքին, որին, սովորաբար, հետևում է օրթոդոքսալ քնի առաջին ստադիան: Իսկ եթե ոչինչ չի օգնում, ապա ավելի լավ է թողնել անկողինը և զբաղվել որևէ օգտակար գործով, մինչև որ քունը հաղթի: Ցանկալի է առավոտյան արթնանալ միևնույն ժամին, այլապես անքնությունը կարող է ավելի խորանալ և խախտել մարդու օրվա ռեժիմը:






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2294 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ayl temaner | Հեղինակություն: 5.0/36
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013