Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Կենարար Մյուռոնի պատմությունը
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
В. Маунткасл . Организующий принцип функ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Աղանդագիտարան
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 12 » Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Բրազիլիայի հայոց թեմ

18:14
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Բրազիլիայի հայոց թեմ


Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրազիլիայի Հանրապետություն` Սան Պաուլո:
Օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, թեմի հոգևորականներ, Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանը, թեմական-համայնքային վարչության անդամներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Հայրենակցական միությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ:
Մայիսի 7-ին` առավոտյան ժամը 10:30-ին, Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն` ներկայությամբ բազմաթիվ բրազիլահայ հավատացյալների: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հարաշափառի արարողությունից հետո բոլոր հավատացյալները հերթով մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու և Նորին Սրբության օրհնությունը ստանալու: Այնուհետև Վեհափառ Հայրապետն եկեղեցու ընդունելության սրահում հանդիպում ունեցավ Քույր Եեղեցիների ներկայացուցիչների հետ և բարձր գնահատեց Բրազիլիայում Քույր Եկեղեցիների համագործակցությունն ու եղբայրական սիրո ոգին` մեծապես կարևորելով Եկեղեցիների միասնական առաքելությունը արդի աշխարհի մարտահրավերների հաղթահարման և քրիստոսապատվեր արժեքներով մարդկության կյանքը լուսավորելու գործում: "Հայ կենտրոնի” սրահում Նորին Սրբությունը հանդիպեց նաև բրազիլահայ երիտասարդների հետ, իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց երիտասարդներին նրանց եկեղեցանվիրումի ու ազգասիրության համար, ներկայացրեց Հայաստանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող գործունեությունը նոր սերնդի դաստիարակության, երիտասարդներին Եկեղեցու առաքելության մեջ առավել ներգրավման ուղղությամբ, ծանոթացրեց հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը և պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին` հորդորելով ամուր ու նախանձախնդիր մնալ եկեղեցասիրության և հայենասիրության մեջ:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաև Բրազիլիայի Հայոց Թեմի Ներկայացուցչական մարմնի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի անդամների, Հայ Օգնության Միության Սան Պաուլոյի և Օզասկոյի ներկայացուցիչների, "Հայաստան” Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Սան Պաուլոյի ՀՅԴ անդամների, Բրազիլահայ գաղութի Հայ ակումբի վարչության անդամների հետ: Թեմի Ներկայացուցչական մարմնի անդամների և վարչականների հետ հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հորդորեց թեմում հիմնադրամներ ստեղծել` Եկեղեցու պահպանության, Եկեղեցու հովանու ներքո գործող հայ դպրոցի, ազգային, մշակութային կազմակերպությունների շարունակական գործունեությունն ապահովելու և արդյունավորելու համար:
Հաջորդը օրը`պաշտոնական ճաշկերույթի ժամանակ հայտարարվեց, որ Բրազիլիայի Հայոց Թեմի հավատավոր հայորդիները, Նորին Սրբության հորդորին անսալով, հիմնեցին հայ դպրոցի հիմնադրամը, որը կարևոր ներդրում պիտի բերի նոր սերնդի հայեցի կրթության և քրիստոնեական դաստիարակության գործում: Երեկոյան Հայոց Հայրապետի օրհնությամբ տեղի ունեցավ Սան Պաուլոյում Հայաստանի Հյուպատոսության բացման արարողությունը` ՀՀ Պատվո հյուպատոս Տիկին Հիլտա Պուրմայանի կազմակերպած հանդիսության ընթացքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ դեսպանը, Սան Պուլո նահանգի նահանգապետ Ջերալդո Ալկեմինը, Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, Պուրմայան ընտանիքի բարեկամներ:
Մայիսի 8-ին Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որին հավատացյալների բազմամարդ մասնակցությունն աննախադեպ էր Բրազիլիայի թեմում: Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցուն հարակից տարածքում` Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կողքին տեղադրված խաչքարի օրհնության արարողությունը: Այնուհետ տեղի ունեցավ պաշտոնական ճաշկերույթ, որին մասնակցում էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, բազմաթիվ բրազիլահայ հավատացյալներ:
Մայիսի 9-ին Նորին Սրբությունը մեկնեց Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիա, որտեղ հանդիպում ունեցավ Բրազիլիայի փոխնախագահ Միշել Թեմերի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանի և Բրազիլիայի միջև ամրացող հարաբերություններին, բարձր գնահատեց Սան Պաուլոյի քաղաքապետարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և հույս հայտնեց, որ Բրազիլիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակական պիտի լինի, ու նաև Բրազիլիոյ պետությունը պիտի դատապարտի Հայոց Ցեղասպանությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Բրազիլիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի և մշտապես դրսևորվող աջակցության համար, որով Բրազիլիայի հայերը իրենց ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմամբ նաև մեծ ներդրում են բերում երկրի առաջընթացին ու բարգավճմանը, հայ-բրազիլական հարաբերությունների սերտացմանը: Բրազիլիայի փոխնախագահն իր հերթին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բրազիլիա` վստահություն հայտնելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծապես պիտի նպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և համագործակցության առավել արգասավորմանը:
Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց Բրազիլիայում ՀՀ դեսպանատուն և զրույց ունեցավ ՀՀ դեսպան տիար Աշոտ Եղիազարյանի հետ: Քննարկվեցին դեսպանության գործունեությանն առնչվող հարցեր: Դեսպանի կողմից վերստին նշվեց, որ առաջիկային պիտի կառուցվի Բրազիլիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը` հովանավորությամբ տիկին Հիլտա Պուրմայանի:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին      
Տեղեկատվական Համակարգ              
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Բաժին: Նորություններ | Դիտումներ: 805 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013