
Մայիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրազիլիայի Հանրապետություն` Սան Պաուլո: Օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, թեմի հոգևորականներ, Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանը, թեմական-համայնքային վարչության անդամներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Հայրենակցական միությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ: Մայիսի 7-ին` առավոտյան ժամը 10:30-ին, Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն` ներկայությամբ բազմաթիվ բրազիլահայ հավատացյալների: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ: Հարաշափառի արարողությունից հետո բոլոր հավատացյալները հերթով մոտեցան Հայրապետի Աջը համբուրելու և Նորին Սրբության օրհնությունը ստանալու: Այնուհետև Վեհափառ Հայրապետն եկեղեցու ընդունել
...
Շարունակել ընթերցել »
|
|