Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Բողոք հոգեվորսության դեմ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Նոր Կտակարան. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Ejmiatsin bells
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Կանայք Հայ Եկեղեցում
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
ИНКВИЗИЦИЯ.pdf
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 11 » Խառնվածք

19:54
Խառնվածք


Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ են հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Գալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Գալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ «նյութերի» համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը.
1. սանգվինիկ (տաքարյուն)
2. ֆլեգմատիկ (սառնարյուն)
3. խոլերիկ (դյուրագրգիռ)
4. մելանխոլիկ (մելամաղձոտ):
Ժամանակակից հոգեբանության մեջ խառնվածքը դիտվում է, որպես մարդու նյարդային համակարգի տիպիկ հոգեբանական դրսևորումը, որի մեջ մտնողհատկությունները բնորոշում են հոգեկան գործունեության շարունակությունը: Այդ հատկություններն են.
Ա զգայունությունը
Բ ռեակտիվականությունը
Գ ակտիվությունը
Դ ռեակտիվականության և ակտիվության փոխհարաբերությունը
Ե գործողությունների տեմպը
Զ ճկունությունը կամ կոշտությունը:
Ցանկացած խառնվածքի դրսևորուները բավականին բազմազն են և արտահայտվում են ոչ միայն՝ վարքի մեջ, այլև մարդու ճանաչողական գործունեության և հուզական ոլորտի մեջ: Բոլոր խառնվածքների տիպերն ունեն իրենց հոգեբանական բնութագրերը:
1. Սանգվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարշռությունը դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկները բանակում կարող են լինել գերազանց հրամանատարներ:
2. Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր, վարքի ճկունությունը թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ, հատուկ զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
3. Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի, նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի: Բանակում, սովորաբար, ֆլեգմատիկները անփոխարինելի են մեծ համբերություն պահանջող գործողւոթյունների մեջ, օրինակ, նրանք արտակարգ դիպուկահարներ են:
4. Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի:
Նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում «մաքուր» տեսքով: Այդ իմաստով կարող ենք խոսել որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի՝ իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները: Օրինակ, եթե մենք ասում ենք ինչ որ մեկը մելանխոլիկ է, ապա նկատի ունենք, որ տվյալ մարդու մոտ գերակշռում են այդ խառնվածքի տիպի հատկությունները, միաժամանակ նա օժտված է և՜ խոլերիկի, և՜ սանգվինիկի, և՜ ֆլեգմատիկի հատկություններով, որոնք այդպես վառ չեն արտահայտվում նրա վարքում: Չկա լավ կամ վատ խառնվածք և միայն խառնվածքի հիման վրա չի կարելի եզրակացություններ կատարել մարդու մասին: Երբ փորձում ենք գնահատել մարգուն, բացահայտել նրա հոգեբանական բնութագիրը, ապա անպայման խառնվածքի հետ մեկտեղ անհրաժեշտ է պարզել նրա անձնային ուղղվածությունը, բնավորության կայուն գծերը, մտավոր զարգացածության մակարդակը, բարոյական որակները: Հաշվի առնելով այս ամենը՝ հմուտ հրամանատարը երբեք չի շտապի եզրակացություններ անել այս կամ այն զինվորի մասին, առավել ևս բարձրաձայն չի արտահայտի իր դեռևս չհիմնավորված կարծիքը:
Եթե զինվորը պատկանում է մելանխոլիկ խառնվածքի տիպին, ապա դա առաջին հերթին նշանակում է, որ նա ունի բարձր զգայունություն: ԵՎ նման զինվորի նկատմամբ հնչած թեկուզ և անմեղ կատակը ընկալվում է, որպես վիրավորանք: Եթե մարդու խառնվածքը բնածին է, ապա բնավորությունը ձևավորվում է կյանքի ընթացքում: Մարդու բնավորությունը (հունարեն charakter - կնիք) նրա անհատական հոգեկան հատկությունների համագումարն է, որն արտահայտվում է նրա գործնեությամբ և վարքի ձևերով: Բնավորությունը միշտ արտահայտվում է գործունեության, արտաքին միջավայրի նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի մեջ:






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ayl temaner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013