
Եհովայի վկաների աստվածաբանների և այդ հսկա կազմակերպության բոլոր անդամների ամենասիրած հարցը, որ նրանք բարձրացնում են պատեհ կամ անպատեհ առիթով, Աստծու անվան հետ կապված խնդիրն է։ «Դուք գիտե՞ք Աստծու անունը, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ հայտնենք այդ անունը, որ դուք էլ փրկվեք», - քարոզում են նրանք բոլորին, ում որ կարողանում են համոզել իրենց առաքելության արշավի ընթացքում։ Այսօրվա հրապարակի վրա եղած եհովական լայն սպառման հոգեբանությամբ տպագրված գրեթե բոլոր գրքույկներում կամ գրքերում, որն էլ որ թերթեք, անպայման կգտնեք մի քանի էջ այդ մասին, անկախ այն բանից, թե ի՞նչ է գրքի բովանդակությունը։ Այդ «անվան» հետ կապված նյութերում, միօրինակությամբ ու նույնաբանություններով (տավտալոգիա), դարձյալ անանուն աստվածաբանը «ապացուցում» է, որ Աստծու անունը պատմական բոլոր եկեղեցիները միտումնավոր կերպով թաքցրել են ժողովրդից« դրանով իսկ կատարելով սատանայի կամքը։ Եվ միայն հիմա, իրենք, Եհովայի վկաները, հստակ առաքելություն ունեն
...
Շարունակել ընթերցել »
|
|