Սուրբ Երրորդության վարդապետությունը մեր օրերում մերժողներ՝ Եհովայի Վկաների, Դիտարանի ընկերությունը, 1989թ-ին Երրորդության վարդապետության ուսմունքի դեմ հրավիրված կոնֆերանսի արդյունքում հրատարակեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (ՙShould you belive in the Trinity?՚) վերտառությամբ ամսագիր: Վերոհիշյալ ամսագրում սուրբգրային համարները դիտավորյալ ներկայացված են կոնտեքստից դուրս: Վաղ Եկեղեցու հայրերի մեջբերումները ևս ընտրված են պարզ և կոնտեքստից դուրս, ինչը մեծ դժվարություն է ստեղծում հասկանալու, թե ինչպես և որտեղից են օգտվել նրանք։ Դիտարանի հրատարակիչները կասկածի տակ են դնում Երրորդության վարդապետությունը՝ Հիսուսին անվանելով սոսկ Աստվածորդի, որը փոքր է Հորից և ենթակա Նրա կամքին, իսկ Սուրբ Հոգուն ընդունում իբրև Եհովա Աստ
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները` Արշակ Մադոյանի «Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց», Իլարիոն արքեպիսկոպոս Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց Եկեղեցու»` թարգմանությամբ Տ. Վահրամ քահանա Մելիքյանի, Էմմանուել քահանա Նազարյանի «Պարզ քարոզները» գրքերը, ինչպես նաև վերահրատարակել է Կարապետ ծայրագույն վարդապետ Տեր-Մկրտչյանի «Հայոց եկեղեցու պատմության» Ա մասը: Արշակ Մադոյանի «Գէորգ Զ Չորէքչեան Կաթողիկոս Ամենայն Հայոց» գիրքը նվիրված է լուսահոգի Գևորգ Հայրապետի կյանին ու գործունեությանը: Իլարիոն արք. Տրոիցկու «Քրիստոնեություն չկա առանց եկեղեցու» աշխատությունը գրվել է 20-րդ դարի սկզբին և ցայսօր իր պատգամով այժմեական է նաև հայ հասարակության համար, որի հիմքում ընկած է այն կարևոր գաղափարը, թե քրիստոնեությունն ու եկեղեցին չեն կարող անջատաբար դիտվել, այլ միայն փոխկապակցության մեջ` աղոթական ու ներեկե
...
Շարունակել ընթերցել »
|
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մայիսի 10-ից կախակայվում է Տ. Աբել քահանա Մանուկյանի քահանայագործությունը դրսևորած կարգազանց ընթացքի` Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու, նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու և Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար: Աբել քահանային հրահանգվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանական Խորհրդին: Տեղեկացնենք, որ կախակայման ընթացքում կարգազանց եկեղեցականին արգելվում է կատարել ծիսապաշտամունքային որևէ արարողություն, հակառակ պարագային կատարված արարողությունն անվավեր է: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնեց Հարավային Ամերիկա: Նորին Սրբությանն ուղեկցում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը և Մայր Աթոռի բարերար Ջեյմս Գալուստյանը: Վեհափառ Հայրապետը մայիսի 6-ից 10-ը Հովվապետական այց կկատարի Բրազիլիայի հայոց թեմ, մայիսի 10-ից 12-ը` Ուրուգվայի հայոց թեմ, մայիսի 12-ից 21-ը` Արգենտինայի հայոց թեմ: Մայիսի 21-25-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաև Չիլիի և Վենեսուելայի հայկական համայնքները: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|
|