Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Բողոք հոգեվորսության դեմ
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Կանայք Հայ Եկեղեցում
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Անկանիմք
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Նոր Կտակարան. pdf
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Ejmiatsin bells
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 4 » Հոգեհանգիստ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի համար

21:12
Հոգեհանգիստ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի համար


Մայիսի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհված հազարավոր մարդկանց: 
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հոգեհանգստին ներկա էր նաև Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասի Տոկունագան:
Հոգեհանգստյան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը ՙԵղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը՚ (Առակ. ԺԸ 19) բնաբանով խոսք ասաց, որը ներկայացվում է ստորև ամբողջությամբ. 
«Սողոմոն իմաստունի շուրթերից հազարամյակներ առաջ հնչած այս խոսքը, այսօր էլ իմաստավորված է մեր կյանքում և արդիական  հնչողություն ունի։ Իր ժողովրդի, պետության և մարդկության ճակատագրով անհանգստացած խորագետ ու աստվածուսույց թագավորը բոլոր ժամանակների համար կատարում է փորձառությամբ ամրագրված հաստատում. «Եղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի, նա հզոր ու բարձր է, ինչպես հաստատուն թագավորությունը» (Առակ. ԺԸ 19)։
Մարդու` իր նմանի հետ ունեցած հարաբերությունների խորքերն է բացում մեր առաջ աստվածաշնչյան իմաստությունը: Աստծո կողմից ի սկզբանե մարդն ստեղծվեց որպես արարչագործության և հասարակության հետ անքակտելի կապի մեջ եղող էակ և դրանց անբաժան մաս: Աստվածային այս ճշմարտությունն է հայտնում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս իր պատգամով` «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. Ժ 27)։ Մերձավորի, իր նմանի հանդեպ այս սերը առաջին պայմանն է Աստծուն սիրելու և Նրա սերը ճանաչելու, քանզի «ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. Դ 21),- ասում է առաքյալը: Մարդ էակի մեջ առկա աստվածային պատկերն է, որ մեզ առիթն ու հնարավորությունն է տալիս Աստծուն տեսնելու ամեն մարդու ժպիտի կամ արցունքի, ուրախության կամ տառապանքի, հաջողության կամ աղետի մեջ: Քրիստոնեական վարդապետության այս հիմնադրույթի համաձայն` մարդկանց վշտակից և խնդակից լինելով ենք դառնում աստվածանման և քրիստոսանման: 
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր միասիրտ ու միախորհուրդ համախմբվել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` խնկարկելու մեր աղոթքը հազարավոր անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում մարտի 11-ին և հաջորդած օրերին տեղի ունեցած աղետալի երկրաշարժերի ու ցունամիների հետևանքով։ Մեր համատեղ աղոթքն այսօր մեր հավատի ու հավատարմության վկայությունն է քրիստոսավանդ պատվիրանին` վշտակցելու և մեր զորակցությունը բերելու Աստծո պատկերով ստեղծված մեր եղբայրներին, ովքեր դիմակայում են բնության աղետալի տարերքի ավերածություններին և վնասներին: Տառապանքի ու ցավի մեջ միմյանց  սատար լինելով  և մխիթարելով ենք հաստատում մարդուն սիրելու և կարիքի մեջ նրան զորակցելու աստվածավանդ մեր կոչումն ու պարտքը և ամրագրում մեր բարոյական վարքը։ 
Այսօր մարդկության համար անհրաժեշտ է այն գաղափարի որդեգրումը, որ Երկիրը մեր ամենքիս տունն է, աստվածակերտ ընտանիքը, որտեղ բնակվող ամեն անհատ` անկախ մաշկի գույնից, ազգությունից ու կրոնից, ունի իր իրավունքներն ու պարտականությունները` հադեպ Երկիր մոլորակի մեր մեծ ընտանիքը: Չէ որ մեր Տերն իր խոսքով հաստատում է, թե «երկինքն իմ աթոռն է, և երկիրը` իմ ոտքերի պատվանդանը» (Եսայի ԿԶ 1): Ուրեմն, աստվածաստեղծ մարդկային մեծ ընտանիքի մեջ ամենքս բարոյական պարտք ու պարտականություն ունենք ձեռք մեկնելու և մխիթարելու մեր բոլոր եղբայրներին, ովքեր կրում են աղետի կամ դժբախտության ծանր բեռը:  
Ողբերգությունը, ցավն ու կորուստը պատկանելիություն և սահմաններ չեն ճանաչում։ Մեր ժողովուրդն էլ այս գիտակցության ու համոզմունքի դրսևորման ականատեսը եղավ աջակցություն գտնելով Հայոց ցեղասպանության օրերին, 1988 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ, երբ Հայաստանին եղբայրաբար օգնության ձեռք մեկնեցին բազմաթիվ երկրներ, որոնց շարքում և Ճապոնիան: Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում ցավի ու նեղության մեջ իրեն սատար կանգնած անհատներին  և երկրներին։ Այսօր, սիրելիներ, երկրաշարժի աղետից տուժած հազարավոր մարդկանց և հազարավոր զոհվածների հոգիների համար աղոթքի այս նվիրական պահին գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` ի գլուխ մեծարգո Նախագահ տիար Սերժ Սարգսյանի, և բարեպաշտ աշխարհասփյուռ մեր զավակներին, որ եղբայրական օգնություն ցուցաբերեցին Ճապոնիայի ազնիվ ժողովրդին։ Մեր օրհնությունն ենք բերում նաև բոլոր այն ազնիվ անձանց, ազգերին ու պետական այրերին, ովքեր մարդկային բարոյական պարտքի աստվածատուր գիտակցումով անմիջապես արձագանքեցին ճապոնացի ժողովրդին օգնելու կոչին: Թող Տերն ամրացնի նրանց բարերար բազուկները և միշտ մարդասեր ընթացքի մեջ առաջնորդի նրանց գործերը։ Աղոթենք, որ այլևս երբեք աղետն ու դժբախտությունը չբախեն եւ ոչ մի ժողովրդի դուռը և Տիրոջով զորացած ու ներշնչված մարդասեր սրտերն ու ձեռքերը երբևէ չպակասեն մարդկային հասարակությունից։ 
Տիրոջ սերը, շնորհը, ողորմությունը և խաղաղությունը թող միշտ լինեն մեզ հետ եւ բոլորի` այսօր եւ հավիտյան. ամեն»:
Այնուհետև Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր և շարականներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին      
Տեղեկատվական Համակարգ              
տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 805 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Norutyunner | Հեղինակություն: 5.0/25
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013