Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Աղանդագիտարան
В. Маунткасл . Организующий принцип функ...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Կենարար Մյուռոնի պատմությունը
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 4 » «Կյանքի խոսքն» ու իրականությունը

20:32
«Կյանքի խոսքն» ու իրականությունը


Մի քանի ամիս առաջ Երևանում միջոցառումներից մեկի ժամանակ մի երիտասարդ աղջիկ, ով զբաղվում էր անդամալույծների խնդիրներով, մոտեցավ ինձ եւ զանազան հարցեր տվեց հոգևոր թեմաներից` Սուրբ Գիրք, պաշտամունք, արարողություններ, Եկեղեցու պատմություն: Հարցերը, որ տարօրինակ շեշտադրությամբ էին տրվում, կասկած առաջացրեցին ինձ մոտ, եւ ինքս հարց ուղղեցի նրան` պարզելու, թե ո՞ր Եկեղեցուց է նա: Պատասխանը հետաքրքրական էր` Առաքելական Եկեղեցուց: Սակայն հազիվ թե Հայ Եկեղեցու զավակը այդքան արհամարական արտահայտվեր ու մերժողական դիրքերից խոսեր Հայ Եկեղեցու մասին : Խոսակցության ընթացքում պարզվեց, որ իրականում աղջիկը «Կյանքի խոսք» կոչվող հաստատությունից է: Ինչպես ասացի, միջադեպը տեղի էր ունեցել ամիսներ առաջ, այդ մասին նույնիսկ մոռացել էի, առավել ևս դրան հրապարակավ անդրադառնալու որևէ ցանկություն չունեի, բայց պարզվեց, այնուհանդերձ, նման անհաժեշտություն կա: Վերջերս հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ում երկար ժամանակ չէի տեսել, զրուցեցինք ու ինձ այսպիսի մի հարց ուղղեց. «Ի՞նչ տարբերություն կա Առաքելական եւ Ավետարանական Եկեղեցիների միջև»: Պարզվեց, իր գործընկերներից մեկը իրեն հրավիրել էր «ինչ-որ տեղ» գնալ – մասնակցել «Սուրբ Գրքի ընթերցողությանը» և Արթուր Սիմոնյանի քարոզներին… «Կյանքի խոսք» կառույցի կայքէջում տեղադրված հաղորդագրությունից տեղեկացանք, որ միայն Երևանում նրանց անդամակցողների թիվը հասնում է 8.5 հազարի: Ասում են, որ նրանց մեջ կան նաև մտավորականներ և երգիչներ: Բանն այն է, որ մեր հասարակությունն առավել ծանոթ է իրենց համառությամբ բոլորին գերազանցող և տնետուն շրջող «քարոզիչներին»` այսպես կոչված «Եհովայի վկաններին»: Ծանոթանալով «Կյանքի խոսք» կոչվող կառույցի գործունեությանը` ակամա սկսում ես մտածել, որ «Եհովայի վկաները» չարյաց փոքրագույնն են: Եթե ժողովուրդն արդեն ծանոթ է վերջիններիս և հստակ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, դրանով իսկ կարող է պաշտպանվել նրանց քարոզչական արշավներից, ապա հիշատակված «Կյանքի խոսքի» մասին հասարակությունը ոչինչ, կամ գրեթե ոչինչ չգիտի: Կիրառելով քարոզչության արհեստավարժ միջոցներ, շահարկելով սոցիալական խնդիրները` նրանք օրեցօր աճում ու բազմամարդ են դառնում: «Կյանքի խոսքը» գոյավորվել է հոգեգալստական շարժման երրորդ հավատքի շարժում- հոսանքից: Իրականության մեջ այն հարանվանություն էլ չէ: Սխալ է նույնիսկ նրան կրոնական կազմակերպություն կոչելը: Այն հաստատվել է որպես հիմնադրամ Շվեդիայի Ուպսալա քաղաքում 1983 թվականին շվեդ հոգեգալստական Ուլֆ Էքմանի կողմից, որն էլ ղեկավարել է նրանց միսիան նախկին Խորհրդային Միության երկրներում: Այս կառույցը Հայաստանում ունի իր հեռուստածրագրերն ու «աստվածաշնչային» դպրոցները: Կազմակերպում են ամառային ճամբարներ, կառուցում են նոր շենքեր, ունեն հրատարակչություն: Կայքէջում տեղադրել են իրենց սոցիալական ուսմունքը: «Կյանքի խոսք»-ն ունի հանրակրթական դպրոց, որի նպատակներից է իբր թե աճող սերնդի ինքնուրույն և հայրենասիրական դաստիարակությունը: Սակայն խիստ կասկածելի է մի կառույցի մատուցած հայրենասիրական կրթությունը, որի գործունեությունն ու իրական նպատակները հայտնի չեն նույնիսկ իր իսկ անդամներին: Կասկածելի է նաև նրանց առաջնորդների եւ հովիվների նպատակը` հնարավորինս շատ մարդկանց անդամագրելու: Արթուր Սիմոնյանը բացի Հայաստանում «Կյանքի խոսքի» առաջնորդը լինելուց կարևոր անձ է այս կառույցի միջազգային ճյուղերում: Հավանաբար նա լավ գիտե եկեղեցիների էկումենիկ համագործակցության եւ հոգեորսությունն արգելող էկումենիկ օրենքների մասին: Տեղյակ կլինի նաեւ, որ շատ հոգեգալստականներ էլ կան, որոնք ոչ թե քարոզում են քրիստոնյաներին, այլ վկայում են Քրիստոսին այլ կրոնների առջեւ: Նա թիրախ է ընտրել 1700 ամյա քրիստոնեական պատմություն ունեցող մի ժողովրդի, որն իր արյամբ է պահել իր հավատքն ու Եկեղեցին: Սակայն հարց է, թե ինչ նպատակ է հետապնդում նա, երբ սփյուռքում եւ Հայաստանում հայ ժողովրդի զավակների մեջ սերմանում է բաժանումի որոմներ: Երբ իրականությունն ես ասում իրենց մասին, դժգոհում են, թե ինչու են իրենց աղանդ կոչում և մեկնաբանում են, թե իրենց քննադատում են բարեգործություն անելու համար (տես «Կյանքի խոսք» ամսագրի վերջին համարում Արթուր Սիմոնյանի հարցազրույցը Հայաստանի հոգեգալստական հովիվների հետ): Խիստ զարմանալի կթվար, եթե որևէ մեկին քննադատեին բարեգործություն անելու համար կամ հանիրավի մեղադրեին, եթե նրանց նպատակներն ազնիվ են և մղված են բարի կամքից: Սակայն ինչպես աղանդ չկոչել մի կառույցի քարոզչություն, որն օրինահարգ է ձևանում, բայց հմտորեն շրջանցում է պետության եւ եկեղեցու` հոգեորսությունն արգելող օրենքները, էկումենիկ է ձևանում եւ օգտագործում է Հայ Եկեղեցու պատմությունն ու խորհրդանիշները, առանց վարանելու իր հետևորդների մեջ մերժողականություն է սերմանում այդ եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ: Արթուր Սիմոնյանը մի ֆիլմ է նկարահանել Հայաստանում քրիստոնեության ընդունման եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների մասին: Նկարահանումները կատարել է Խոր Վիրապի, Սուրբ Գայանեի եւ Սուրբ Հռիփսիմեի վանքերում եւ չի անդրադարձել Սուրբ Գրիգորի ջանքերով հաղթանակած Հայ Եկեղեցուն ու նրա սպասավորներին, իսկ ֆիլմն ավարտել է` ասելով, թե այժմ Ավետարանը քարոզելու ջահն իրենց է փոխանցված: Սա ամենապարզ եւ ամենացայտուն ապացույցն է , թե ինչպես են նրանք մարդկանց շփոթեցնում, ներգրավում իրենց շարքերում և «դաստիարակում»: Լիահույս եմ, որ մարդիկ արթուն կլինեն եւ հազիվ գտնվի մեկը, ով հավատա, թե մեր հավատքի հայրը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը , իր ջահը փոխանցել է մեկին, ով բաժանում է իր զավակներին պողոսյանների եւ ապողոսյանների` սիմոնյանների միջեւ: Եթե այդ ջահն իրեն շվեդ հոգեգալստական Ուլֆ Էքմանն է տվել, այն որևէ առնչություն չունի հայ ժողովրդի հետ: Նրան կհորդորեինք գնալ եւ քարոզել Շվեդիայում, մանավանդ որ 9 միլիոնանոց Շվեդիայում նրանց թիվը երեք հազար է, իսկ փոքրիկ Հայաստանում` 15 հազար:


Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

http://www.armar.am/?p=2712








Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 2264 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Kyanqi xosq axand | Հեղինակություն: 5.0/46
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013