Ամեն տարի գեղեցիկ ավանդույթ է դարձել մայիս ամսի առաջին կիրակի օրը բազմաթիվ հավատացյալներ են ուխտի գալիս Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի քանի որ, 1991թ. մայիսի սկզբին վերաբացվեց Սբ. Կաթողիկե եկեղեցին, Արարատյան հայրապետական առաջնորդական փոխանորդ Գարեգին արք Ներսիսյանի` (այժմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) օրհնությամբ վերաբացվեց Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցին և այդ օրվանից ի վեր այն համարվեց Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օր:
2011թ. մայիսի 1-ին, եկեղեցու վերաբացման 20-ամյակի առթիվ` հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ Տալյանի ջանքերի և համայնքի հավատավոր ժողովրդի ներդրման շնորհիվ նորակառույց գմբեթը ու զանգակատունը ամբողջական էին դարձրել Սբ. Կաթողիկե եկեղեցին: Այդ օրը մատուցվեց Սբ. պատարագ Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի կողմից: Սրբազան հայրը իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց համայնքի ժողովրդին եկեղեցու շուրջ իրենց համախմբվածության համար և խոսվեց հավուր պատշաճի քարոզ: Սրբազանի ձեռամբ օծվեց նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը, աստվածամոր նկարը: Հրավիրվածներին զարմացրեց այն փաստը, որ Ջրվեժի համայնքը անտեսելով անբերանպաստ եղանակը կարողացան իրենց երգ ու պարով, պատշաճությամբ նշել արդեն ավանդույթ դարձած Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը:
Տոնախմբությանը ներկա էր գյուղապետ Ն. Պետրոսյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Այդ օրը Ջրվեժցիների համար տոնական էր, կազմակերպված հոգևոր և գեղարվեստական միջոցառմանը զուգահեռ ներկաներին բաժանվեց մատաղ` կապված Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օրվա հետ:
Կոտայքի թեմի լրատվական բաժին