Գլխավոր էջ » 2011 » մայիս » 4 » ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակության այցը Մայր Աթոռ
17:46
ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակության այցը Մայր Աթոռ
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի: Սրբազան Հայրը ողջունեց պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց դատական պրիստավների դժվարին ծառայությանը, որը կոչված է հաստատելու և իրագործելու արդարադատությունը և իրավունքի պաշտպանությունը: Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային գանձերին: