Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Շոու բիզնեսի ներկայացուցիչները քարոզում...
Դպրոցական միջին տարիքի աշակերտների քրիստ...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Մամլո ասուլիս աղանդների կործանարար գործո...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
ՁԻԱՀ-ով հիվանդների հոգեբանական առանձնահա...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սևանի Վազգենյան Դպրանոց Օրհնյալ է Աստված...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթող...
Սուրբ Անտոն Մեծ. Խրատներ. Ս. Էջմիածին - ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Որք զարդարեցին. Հովեր երգչախումբ. mp3
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Աղանդագիտարան
В. Маунткасл . Организующий принцип функ...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Ալեքսանդր Ամարյան VS Կյանքի Խոսք
Կենարար Մյուռոնի պատմությունը
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Ռուսաստանի Դաշնության բանկերի ասոցիացիա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Սբ Կիպրիանոս Կարթագենացի. Գիրք եկեղեցու ...
Юрий Валерьевич Зудов. Пятидесятничество...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Ուխտագնացություն Ակունք գյուղի Սուրբ Կար...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Վարուժան սրկ. Մարգարյանը. Արի Տէր mp3
«Լեզվախոսների» խաբկանքների մասին պատմում...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Ս. Կյուրեղ Երուսաղեմացի. Կոչումն ընծայու...
Սուրբ Եղիշե վարդապետ. Աստվածաբանական երկ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Մանանա ծրագիր - «Մաքսլիբերթի»-ի անդրադար...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 4 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ. ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐ

13:34
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ. ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ԽԱՂԵՐ


«Աստղաբանություն. գիտությո՞ւն, խաբեբայությո՞ւն, թե՞ բիզնես»: Այս խորագիրն էին ընտրել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներն իրենց հերթական քննարկման համար: Երիտասարդներն իրենց հուզող հարցերին պատասխանելու համար հրավիրել էին նախկին Աստղագուշակ, իսկ այժմ համակարգչային դիզայներ Արմեն Աբաջյանին: Քննարկման հենց սկզբում պատասխանելով օրվա գլխավոր հարցին, Արմեն Աբաջյանը նշեց. «Աստղաբանությունը և՛ գիտություն է, և՛ բիզնես է, և՛ խաբեություն է, և՛ ինքնախաբեություն»: Իր այս դատողությունը հիմնավորելու համար նախկին աստղագուշակը խորհուրդ տվեց տարանջատել բազմիցս հնչող աստղագիտություն, աստղաբանություն, աստղագուշակություն և աստրոլոգիա հասկացությունները: «Միանգամից նշեմ, որ աստղագիտությունից բացի,մյուսները նույն բանն են: Աստղագիտությունը գիտություն է երկնային մարմինների ծագման և շարժման մասին, որը մեզ դասավանդում էին դեռևս դպրոցում: Իսկ մյուսներն, ինչպես էլ անվանենք, Աստղաբանություն են»,- ասաց Ա. Աբաջյանը եւ փորձեց ներկայացնել երևույթի ծագումն ու էությունը: Այսպես. աստղաբանները փորձում են բացահայտել, թե երկնային մարմինների շարժումն ինչպե՞ս է ազդում մարդկանց վրա: Աստղաբանությունը ծագել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում, բայց իր հիմնական զարգացումն այն ապրել է միջնադարյան Եվրոպայում, առավել տարածում գտնելով Գերմանիայում՝ նացիստական վարչակարգի գոյության տարիներին: Նշված ժամանակաշրջանում Գերմանիայում բացվել էին ավելի քան 50 աստղաբանական լաբորատորիաներ: Եվ դիմելով քննարկմանը ներկա երիտասարդներին, որ առավելաբար Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, Ա. Աբաջյանը նշեց, որ այդ ամենն ընդամենը սատանայական խաղ է և ուրիշ ոչինչ: «Երբ ուսումնասիրում ես անցյալի հայտնի ասղագուշակներ Կեպլերի և Նոստրադամուսի ներքին խոհանոցը, տեսնում ես, որ սխալներն ակնհայտ են: Պարզապես խնդիրն այն է, որ մի տաս հոգու որևէ բան ասում ես, երկուսի մոտ պատահաբար ստացվում է, ութի մոտ չի ստացվում: Բայց այդ երկուսը լավ գովազդվում են, իսկ մնացած ութը ձայն չեն հանում»,- բացատրեց նախկին ասղագուշակը և ցավ հայտնեց, որ ասղագուշակներն իրենց հաշվարկներն անելիս օգտվում են այնպիսի գրականությունից, որի 80 տոկոսն արդեն վաղուց կեղծ է և միայն դեպի մոլորեցում է տանում: Իր ասածներն ավելի տպավորիչ դարձնելու համար Ա. Աբաջյանը ասաց. «Օրինակ, ես որ սուրճի բաժակ էի նայում մի քանի արտահայտություններ կային, որ բոլորին ասում էի. «Նման բաժակ երբեք չեմ տեսել», «Յուրահատուկ անձնավորություն ես», «Շատ խելացի ես»,« որոնք ում էլ ասեիր, ընդունում էր որպես ճշմարտություն»: Նախկին ասղագուշակի մեջբերած մյուս արտահայտությունը, որն առավել դուր եկավ երիտասարդներին, և որի ճշմարտությունը որևէ մեկի կողմից կասկածի չի ենթարկվում, սակայն հաճելի է լսել աստղագուշակի շուրթերից որպես գուշակություն հետևյալն է. «Փողդ ոնց գալիս, ընենց գնում ա»: Ինչ որ է, Արմեն Աբաջյանի տեղեկացմամբ, ինքը աստղաբանությունից հեռացել է հենց այն ժամանկ, երբ ֆինանսապես կախված է եղել դրանից, սակայն մոլորեցման ճանապարհից նրան հետ է պահել «Սուրբ Հայրերի գործերի ընթերցումը»: Նրա խորհուրդը մեկն է. «Երբեք ասղագուշակին չի կարելի ասել, որ ինքը սխալ է: Քանի որ, անկախ մարդու փողասիրությունից, նրան թվում է, թե ինքը օգտակար գործ է անում: Նույն զգացողությունը ես էլ ունեի»: Արդեն նախկին աստղաբանը վստահ է, որ «աստղաբանությունը ժխտելով այն չես վերացնի: Պետք է գնալ լույսին: Լույսի մեջ է խավարը երևում»: Քննարկմանը ներկա Տեր Ղևոնդ քահան Մայիլյանը երիտասարդներին լուսավորելով, ասաց. «Աստված արարել է լուսատուները մարդուն ծառայելու համար: Մարդը տիեզերքում, գոնե մինչև հիմա հայտնի, միակ բանական էակն է, և տիեզերքի տիրակալն է մարդը, ոչ թե՝ հակառակը»: Նրա վստահեցմամբ զուտ գիտական տեսանկյունից էլ աստղագուշակները չեն կարող ճշմարիտ համարվել, քանի որ. «Բոլոր հորոսկոպները սխալ են: Ներկայումս զոդիակալ համակարգերը ոչ թե 12-ն են, այլ՝13-ը: Օրինակի համար մարտի 21-ին մտնում ենք Խոյի համաստեղություն, այլ ոչ թե Ձկան, ինչպես ասում են աստղաբանները: Այդ ամենը խաբեբայություն է և բիզնես»: Իր վերջին պնդումը հաստատելու համար Տեր Ղևոնդը մեկ հետաքրքիր փաստ բերեց. «Հոլանդական «Դիալոգ-կենտրոնը» 500 ինքնասպան եղած մարդկանց ծննդյան օրերը տրամադրել է լավագույն աստղագուշական կենտրոններին` այդ անձանց ապագան կանխագուշակելու համար: Հինգ հարյուրից ոչ մեկի դեպքում ասղագուշակները ինքնասպանություն չեն կանխատեսել: Այս ամենը չի կարող գիտություն համարվել: Պարզապես այստեղ մենք օկուլտիզմի մեջ ենք ընկնում»: Նրա համոզմամբ, աստղաբանությունը այնպես, ինչպեսեւ ալքիմիան, պսեվդոգիտություն է և չի կարող ճշմարիտ գիտելիք տալ: Եկեղեցու ներկայացուցիչների համոզմունքը մեկն է. երկնային մարմիններն ազդում են միայն մարդու ֆիզիկական գոյության վրա, այլ ոչ` նրա կամքի: «Մեզ ամենամոտ աստղը` Սիրիուսը, գտնվում է մեզանից 20 լուսատարի հեռավորության վրա: Ինչպե՞ս կարող է այն ազդել մեզ վրա»,- զարմանում է Տեր Ղևոնդը: Եկեղեցու մեկ այլ սպասավոր՝ Տեր Տրդատ քահանա Բոզիկյանը գտնում է, որ ասղագուշակները խաբեբայության են դիմում, քանի որ օգտվում են մարդկանց անգիտությունից. «Այն, ինչ մենք գիտենք սահմանափակ է, ինչը չգիտենք` անսահմանափակ: Շատ երևույթներ, որոնք մարդ չի կարողացել բացատրել, կապել է ասղերի հետ, որը նրա սնոտիապաշտության արդյունքն է»: Նրա վստահեցմամբ տիեզերքը Աստծո կողմից ստեղծված ներդաշնակություն է և «ցնորք է մտածել, թե աստղերը կարող են որոշել մարու ճակատագիր»: Նա մի հարցադրում է կատարում` արդյոք նո՞ւյն աստղի տակ էին ծնվել այն միլիոնավոր մարդիկ, ովքեր միջնադարյան Եվրոպայում մեկ օրվա մեջ մահանում էին վարակիչ հիվանդություններից: Քննարկման ժամանակ երիտասարդները լսելով բանախոսների փաստարկները տվեցին սպասված տրամաբանական հարցը՝ ինչպե՞ս է եկեղեցին պայքարում ասղագուշակների դեմ: Ինչին ի պատասխան եկեղեցու սպասավորներն ասացին «այսպես»` մատնացույց անելով Արմեն Աբաջյանին: Սակայն վերջինս խորհուրդ տվեց ավելի լուրջ զբաղվել կեղծ պայծառատեսների հետ, քանի որ նրանց գործունեությունն ունի նաև ռացիոնալ հատիկ և հենց այնպես նրանց դարձի բերելը շատ դժվար կլինի և խոստովանեց, որ աստղաբանների գործունեության մեջ մեծ վտանգ է տեսնում: Նման վտանգի մի օրինակ բերեց քննարկմանը ներկա Սուրեն Գևորգյանը. «Մի դեպք կա, երբ աստղագուշակը մի հղի կնոջ ասել էր, եթե երեխան ծնվի փետրվարի 25-ին ժամը 10-ին, ապա երեխային մեծ ապագա է սպասվում: Այդ կինն էլ դիմել էր արհեստական ծննդաբերության, ինչի արդյունքում երեխան մահացել էր»: Հորդորելով ներկաներին, չհավատալ այն մոտեցմանը, թե ապագան կարելի է կանխատեսել, ինչպես եղանակը, Ա. Աբաջյանն ասաց. «Որպես կանոն հիվանդն է վախենում վատ եղանակից: Աստղաբանության դեպքում էլ նույնն է: Վախն է ստիպում դիմել ասղագուշակին»: Այս վերջին մոտեցումն ընդունելով եկեղեցու սպասավորներից մեկը հիշեց մի թևավոր խոսք. «Վախը դուռը թակեց, հավատը բացեց, տեսավ ոչ ոք չկա»: Այնպես որ, ներկաների վստահեցմամբ հավատը կօգնի բռնել ճիշտ ուղին: «ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ»







Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2474 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Gushakutyun, Գուշակություն, Կախարդություն, Աստղագուշակություն, Astxagushakutyun | Հեղինակություն: 5.0/29
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013