Մայիսի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Ճապոնիայում մարտին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհված հազարավոր մարդկանց: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հոգեհանգստին ներկա էր նաև Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասի Տոկունագան:
|
Մի քանի ամիս առաջ Երևանում միջոցառումներից մեկի ժամանակ մի երիտասարդ աղջիկ, ով զբաղվում էր անդամալույծների խնդիրներով, մոտեցավ ինձ եւ զանազան հարցեր տվեց հոգևոր թեմաներից` Սուրբ Գիրք, պաշտամունք, արարողություններ, Եկեղեցու պատմություն: Հարցերը, որ տարօրինակ շեշտադրությամբ էին տրվում, կասկած առաջացրեցին ինձ մոտ, եւ ինքս հարց ուղղեցի նրան` պարզելու, թե ո՞ր Եկեղեցուց է նա: Պատասխանը հետաքրքրական էր` Առաքելական Եկեղեցուց: Սակայն հազիվ թե Հայ Եկեղեցու զավակը այդքան արհամարական արտահայտվեր ու մերժողական դիրքերից խոսեր Հայ Եկեղեցու մասին : Խոսակցության ընթացքում պարզվեց, որ իրականում աղջիկը «Կյանքի խոսք» կոչվող հաստատությունից է: Ինչպես ասացի, միջադեպը տեղի էր ունեցել ամիսներ առաջ, այդ մասին նույնիսկ մոռացել էի, առավել ևս դրան հրապարակավ անդրադառնալու որևէ ցանկություն չունեի, բայց պարզվեց, այնուհանդերձ, նման անհաժեշտություն կա: Վերջերս հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ում երկար ժամանակ չէի տեսել, զրուցե
...
Շարունակել ընթերցել »
|

«50-ականներին» ներկայացնում է այդ աղանդի ճիրաններից ձերբազատված Փառանձեմ Խեչումյանը Փառանձեմ Խեչումյանը 9 տարի շարունակ եղել է «50-ական» կոչվող աղանդավորական խմբավորման անդամ, սակայն նրան ի վերջո հաջողվել է դուրս պրծնել այդ որոգայթից: Չնայած մայրը, եղբայրը, մյուս հարազատները «երդվյալ» աղանդավորներ են, Փառանձեմը այլեւս հաճախում է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի ու իր տարակույսները փարատում հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանի խորհուրդներով: Մեր զրուցակիցը, իբրեւ «ներսի» մարդ, պատմեց, թե ինչպես է հայտնվել աղանդի ազդեցության ներքո եւ վերջինիս քարոզիչների հոգեբանական «հնարքների», մեդիտացիայի եւ այլնի «շնորհիվ» երկար ժամանակ կախման մեջ եղել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ստեղծագործելու ձիրք ունեցող Փառանձեմը չի կարողացել ընդունվել բանասիրական ֆակուլտետ: Դա նա համարել է դժբախտություն ու անգամ մտածել ինքնասպան լինելու մասին: Հարազատները այդ մտքից հետ պահելու համար նրան տարել են աղանդավորական հավաքների, որտեղ Փառանձեմին սկզբում շատ ջ
...
Շարունակել ընթերցել »
|
Մայիսի 4-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հոգեհանգիստ ի հիշատակ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի: Արարողության սկիզբը ժամը 1830-ին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|

Ամեն տարի գեղեցիկ ավանդույթ է դարձել մայիս ամսի առաջին կիրակի օրը բազմաթիվ հավատացյալներ են ուխտի գալիս Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցի քանի որ, 1991թ. մայիսի սկզբին վերաբացվեց Սբ. Կաթողիկե եկեղեցին, Արարատյան հայրապետական առաջնորդական փոխանորդ Գարեգին արք Ներսիսյանի` (այժմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի) օրհնությամբ վերաբացվեց Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցին և այդ օրվանից ի վեր այն համարվեց Սբ. Կաթողիկե եկեղեցու ուխտի օր: 2011թ. մայիսի 1-ին, եկեղեցու վերաբացման 20-ամյակի առթիվ` հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ Տալյանի ջանքերի և համայնքի հավատավոր ժողովրդի ներդրման շնորհիվ նորակառույց գմբեթը ու զանգակատունը ամբողջական էին դարձրել Սբ. Կաթողիկե եկեղեցին: Այդ օրը մատուցվեց Սբ. պատարագ Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի կողմից: Սրբազան հայրը իր խոսքում առանձնակի շնորհակալություն հայտնեց համայնքի ժողովրդին եկեղեցու շուրջ իրենց համախմբվածության համար և խոսվեց հավուր պատշաճի քարոզ: Սրբազանի ձեռամբ օծվեց նորակառույց եկեղեցու գմբ
...
Շարունակել ընթերցել »
|
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության պատվիրակությանը` գլխավորությամբ ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի: Սրբազան Հայրը ողջունեց պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց դատական պրիստավների դժվարին ծառայությանը, որը կոչված է հաստատելու և իրագործելու արդարադատությունը և իրավունքի պաշտպանությունը:
...
Շարունակել ընթերցել »
|
Մայիսի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսին` ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ուղեկցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ այն կարևոր ներդրմանը, որ հիմնադրամը կատարում է Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Ի դեմս ՀՄԿ գործադիր տնօրենի Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Միացյալ Նահանգների ժողովրդին և բարի արդյունավորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի իր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները` դրանում մեծապես կարևորելով հոգևոր արժեքների վեր
...
Շարունակել ընթերցել »
|
«Աստղաբանություն. գիտությո՞ւն, խաբեբայությո՞ւն, թե՞ բիզնես»: Այս խորագիրն էին ընտրել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներն իրենց հերթական քննարկման համար: Երիտասարդներն իրենց հուզող հարցերին պատասխանելու համար հրավիրել էին նախկին Աստղագուշակ, իսկ այժմ համակարգչային դիզայներ Արմեն Աբաջյանին: Քննարկման հենց սկզբում պատասխանելով օրվա գլխավոր հարցին, Արմեն Աբաջյանը նշեց. «Աստղաբանությունը և՛ գիտություն է, և՛ բիզնես է, և՛ խաբեություն է, և՛ ինքնախաբեություն»: Իր այս դատողությունը հիմնավորելու համար նախկին աստղագուշակը խորհուրդ տվեց տարանջատել բազմիցս հնչող աստղագիտություն, աստղաբանություն, աստղագուշակություն և աստրոլոգիա հասկացությունները: «Միանգամից նշեմ, որ աստղագիտությունից բացի,մյուսները նույն բանն են: Աստղագիտությունը գիտություն է երկնային մարմինների ծագման և շարժման մասին, որը մեզ դասավանդում էին դեռևս դպրոցում: Իսկ մյուսներն, ինչպես էլ անվանենք, Ա
...
Շարունակել ընթերցել »
|
Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց.
— Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես: Ձին ասաց.
— Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա: Եզն ասաց.
— Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր: ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
|
|