Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Բողոք հոգեվորսության դեմ
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Կանայք Հայ Եկեղեցում
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Խրիմյան Հայրիկ. Պապիկ և թոռնիկ. pdf
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Учение Иисуса Христа об отношении к сект...
Ejmiatsin bells
Նոր Կտակարան. pdf
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Անկանիմք
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 3 » ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ

22:34
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ


Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում: Նա հրաման արձակեց. — Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է. — Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ: Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում: Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց. — Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ: Նա պատասխանում է. — Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ: Ասում է. —Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման: Եվ մարդը գնալով, թագավորին ասաց: Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի: Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները: Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ: Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում: Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնաբանի երազը: Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ: Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց. — Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս: Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց. — Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն: Եվ գնալով, մարդը մեկնեց երազը: Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան: Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին: Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում: Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի: Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով. — Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ: Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմե։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից: Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ»։







Բաժին: Առակներ | Դիտումներ: 1186 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Tagavori erazanqy, Թագավորի երազանքը, Առակ. Պատումներ, Patumner, Arakner | Հեղինակություն: 5.0/39
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013