Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  մայիս 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հովհաննես Գառնեցու Աղոթքները.pdf
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Կանայք Հայ Եկեղեցում
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ (տեսանյու...
Ջրօրհնեք զորամասում (Եկեղեցական կյանք)
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Մայր Աթոռ սբ Էջմիածին. Քրիստոնեական դաստ...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Լուսինե Զաքարյան. Հայաստան երկիր դրախտավ...
ՈՍԿԵՀՈՒՌ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ( ռեժիսոր` ՎԱՀ...
Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան ներկայացում մ...
Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանց. Երկերի ժո...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Ձերբակալվել են այլասերված աղանդի պարագլո...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
«Բարև Երկիր» ծրագրի ուղիղ եթերում ՄԱՆԱՆԱ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
Ս. Գրիգոր Նարեկացի. Մատյան Ողբերգության...
Կոմիտաս Ասլամազյան. Չինար ես. mp3
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հրաշքների մասին...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Парадокс Человека: Новый Взгляд на Стару...
Սահակ եպս. Մաշալյան Բարի Սամարացին (տեսա...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Անկանիմք
Учение Иисуса Христа об отношении к сект...
Ejmiatsin bells
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախապատր...
Նոր Կտակարան. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
ИНКВИЗИЦИЯ.pdf
Տեսանկյուն Կաթողիկոսի հրաժարականը
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Աստվածաշունչին պատասխանները ծողովրդի հա...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - Եկեղեցի եւ աղան...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Սահակ եպս. Մաշալյան Անառակ որդու վերադար...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Գեղարդավանքի երգչախումբ. Այսօր տօն է. mp...
Меч Обоюдоострый Конспект по Сектоведен...
Երիտասարդական Ինտելեկտուալ խաղեր
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Կոմիտաս Ասլամազյան. Շուշիկի mp3
Հայկական եկեղեցու օծում Seattle քաղաքում
Սուրբ Եփրեմ Ասորի. Ճառընտիր. pdf
Բողոք հոգեվորսության դեմ
Գլխավոր էջ » 2011 » մայիս » 3 » Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով

15:28
Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով


ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկեղեցու այլ մեծանուն հայրեր: Առաջին տիեզեր. ժողովի հրավիրման հիմնական նպատակն էր Ալեքսանդրիայի երեց Արիոսի հերետիկոսի ուսմունքի քննությունը և դատապարտումը:
Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության և ինքնափակ եզակիության գաղափարը: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված. դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Աստվածային գոյության կատարելությունը բացառում է այն բանի հնարավորությունը, որ Աստված իր էությունը հաղորդի կամ հատկացնի մեկ ուրիշին: Ըստ այդմ, Բանը կամ Աստծո Որդին, որպես անձ, որպես գոյավոր էակ, խորթ է և նման չէ Հորը: Նա իր գոյությունը ստանում է Հորից, ինչպես այլ արարածները, և գոյության գալիս որպես միջնորդ արաչության մեջ՝ աշխարհի տնօրինության համար: Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային տարածք, և Որդին համահավերժ չէ Հորը: Հակառակ դեպքում, ըստ Արիոսի, կլինեին երկու «անսկիզբներ», այսինքն՝ երկու «սկիզբ», և մեկաստվածության ճշմարտությունը կժխտվեր: Այլ խոսքով՝ Որդին չի եղել և ապա առաջացել է, այսինքն՝ արարած է: Այդ պատճառով ունի ՙփոփոխական՚ բնություն, ինչպես այլ առաջացած բաները, իսկ Աստվածային փառքը նրան հաղորդվում է դրսից՝ ՙըստ շնորհի՚: Ծանոթ լինելով եկեղեցու վարդապետությանը Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին՝ Արիոսը զուգահեռ է անցկացնում դրա և միջինպլատոնականների տիեզերաբան. (կոսմոլոգիա) պատկերացումների միջև և եզրակացնում, որ Որդին (նաև Սուրբ Հոգին) պետք է դուրս հանվի աստվածային ոլորտից և վերագրվի Արարչի և արարված աշխարհի (հյուլե) միջև գտնվող «միջանկյալ ոլորտին», որը, ըստ նրա, նույնպես արարված է, թեև գերակա է մյուս արարածների նկատմամբ: Ն. Ա տ. ժ. իմաստասիր. սահմանումների միջոցով մերժել է արիոսականությունը և նզովել Արիոսին ու նրա համախոհներին: Ընդունել է ուղղափառ դավանության հիմն. դրույթները պարունակող մի Հավատո հանգանակ (Նիկիական հանգանակ), որը, համաձայն եկեղեցու սրբազան ավանդության, աստվածային հայտնությամբ տրվել է Աթանաս Ալեքսանդրացուն: Նիկիական հանգանակը որպես դավանության հիմք ցայսօր գործածվում է առաքելական եկեղեցիներում, այդ թվում՝ Հայ եկեղեցում: Հանգանակի կարևորագույն աստվածաբան. եզրն է համագոյությունը (oJmoouvsia), համաձայն որի՝ Որդին համագո (էակից) է Հորը, այսինքն՝ նույն Հոր բնությունից է: Համագոյությունը նշանավորել է քրիստոնեության հաղթանակը հրեական և միջինպլատոն. մտքի վրա՝ ցույց տալով, որ հին կրոնաիմաստասիր. համակարգերն ի վիճակի չէին ընկալելու և եզրակերպելու Բանի Մարդեղության խորհուրդը: Քրիստոնեությունը պահանջում էր հավատի սահմանման նոր և ստույգ եզրաբանական համակարգ, որը բացահայտել և ամրագրել է Ն. Ա տ. ժ.՝ ՙՆոր գինին նոր տիկերի մեջ՚ (Մատթ. 9.17):
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ ընդունել է 20 կանոն («Կանոնագիրք Հայոց»-ում Նիկիական կանոնները 21 են), որոնք վերաբերում են դարձի եկած աղանդավորներին և եկեղեցու հետ նրանց փոխհարաբերություններին, ձեռնադրություններին և եկեղեցու նվիրապետ. աստիճանների հետ կապված հարցերին, սիմոնականությանը, կաշառակերությանն ու վաշխառությանը, կիրակի օրն առանց ծնրադրելու՝ հոտնկայս աղոթելուն ևն: Ն. Ա տ. ժ-ի արձանագրությունները չեն պահպանվել: Հայտնի է, որ ժողովը քննության է առել Ալեքսանդրիայի եկեղեցում պառակտում առաջացրած Լիկոպոլսի եպիսկոպոս Մելիտիոսի հերձվածը (ՙմելիտոսական խզում՚) և Զատկի տոնի շուրջ ծագած տոմարագիտ. տարաձայնությունները:
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև՝ մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբան. և իմաստասիրական մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ IV դ. ընթացքում:
Հայ եկեղեցին ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 1764 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Ա Տիեզերական ժողով, Nikiayi tiezerajoxov 325, Տիեզերական ժողով, Նիկիայի 325 թ. | Հեղինակություն: 5.0/35
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013