Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում: Նա հրաման արձակեց. — Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է. — Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ: Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում: Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց. — Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ: Նա պատասխանում է. — Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ: Ասում է. —Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման: Եվ մարդը գնալով, թագավորին ասաց: Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի: Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները: Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ: Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում: Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնաբանի երազը: Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց ի
...
Շարունակել ընթերցել »
|
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց. -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրայ գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞: Ընկերը պատասխանեց. -Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրեի, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
|
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկեղեցու այլ մեծանուն հայրեր: Առաջին տիեզեր. ժողովի հրավիրման հիմնական նպատակն էր Ալեքսանդրիայի երեց Արիոսի հերետիկոսի ուսմունքի քննությունը և դատապարտումը:Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակու
...
Շարունակել ընթերցել »
|
|