Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Սրբադասման կարգը
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Առաքյալներ. pdf
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Կանայք Հայ Եկեղեցում
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Типология сектантства и методы антисе...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 25 » ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

20:06
ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բողոքականությունը քրիստոնեության երեք գլխավոր ուղղություններից մեկն է: Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության խիստ կենտրոնացված բազմաստիճան նվիրապետական կառույցի: Այն իրենից ներկայացնում է ինքնուրույն, գործնականում միմյանց հետ չկապված (մինչև 2000) եկեղեցիների, աղանդների և հարանվանությունների (Հոգեգալստականեր, Ավետարանչականեր, Հիսունականեր) ընդարձակ ամբողջություն: Ըստ հրապարակված տվյալների 1992 թվականին աշխարհում կար բողոքականության մոտ 560 միլիոն հետևորդ:
Հակակաթոլիկյան լայն շարժման` Ռեֆորմացիայի արդյունքում XVII դարում Եվրոպայում բողոքական եկեղեցիների խումբն անջատվեց կաթոլիկությունից: Այդ խմբի մեջ էին Լյութերական եկեղեցին (Գերմանիայում), որն իր անունը ստացավ Ռեֆորմացիայի նախաձեռնող Մարտին Լյութերի (1483-1546թթ.) անունից, Կալվինական եկեղեցին` (Շվեյցարիայում), որը ստեղծվեց Ժան Կալվինի (1509-1564թթ.) կողմից, և Անգլիկան եկեղեցին (Անգլիայում), որն առաջացավ Հենրիխ VIII թագավորի` Հռոմի հետ խզման արդյունքում: Անգլիայի խորհրդարանը թագավորին հայտարարեց եկեղեցու պետ: Ռեֆորմացիայի ընթացքում առաջացած բողոքականության սկզբնական ձևերի հետ միասին առաջ եկան նաև Ցվինգլիականությունը (Շվեյցարիայում և Հարավային Գերմանիայում), որն իր անունը ստացավ Ուլրիխ Ցվինգլիի անունից, իսկ ավելի ուշ` XVI դարի վերջին – XVII դարի սկզբին, միաձուլվեց կալվինականության հետ, ինչպես նաև պուրիտանիզմը, անաբապտիզմը, մենոնիտությունը, սոցինիանությունը:
Հակակաթոլիկական, հակացենտրալիստական ուղղությունը և չափազանց ցայտուն սոցիալական բազան կանխորոշեցին բողոքականության արագ տրոհումը բազմաթիվ ուղղությունների, անկախ եկեղեցիների, հարանվանությունների, անկախ համայքների` էական տարբերություններ ունեցող և ազգային, սոցիալ-տնտեսական և պետական-քաղաքական պայմաններին հարմարվելու բարձր բաստիճան դրսևորող դավանաբանություններով:
Հետագայում բողոքականության այդ տարատեսակները դուրս եկան այն երկրների սահմաններից, որտեղ դրանք առաջացել էին: Դրանց տրոհման և վերափոխման արդյունքում ձևավորվեցին բողոքական նոր ուղղություններ` պրեսբիտերականությունը, բապտիզմը, մեթոդիզմը, հիսունականությունը, ադվենտիզմը, եհովիզմը և այլն (ՙուշ բողոքականություն՚): Բողոքական նոր Եկեղեցիների և հարանվանությունների կազմավորման ընթացքը շարունակվում է:
Բողոքական միավորումների եկեղեցական կազմակերպությունների, պաշտամունքի և դավանաբանության առանձնահատկությունները. Բողոքականությունը կիսում է համաքրիստոնեական պատկերացումները Աստծու, Նրա Եռամիասնության, Սուրբ Հոգու, դրախտի և դժոխքի (միաժամանակ հերքելով քավարանի մասին կաթոլիկական պատկերացումը), աստվածային հայտնության, կանխորոշման, նախասահմանման մասին: Դրա հետ միասին բողոքականությունը հերքեց փրկագործության մեջ հավատացյալի և Աստծու միջև եկեղեցու և հոգևորականության միջնորդության գաղափարը, հրաժարվեց եկեղեցական նվիրապետությունից, հոգևորականի և աշխարհականի միջև դոգմատիկ տարբերությունից, մերժեց վանականության ինստիտուտը, սրբերի պաշտամունքը, մասունքների երկրպագումը, ճոխ և թանկարժեք ժամերգությունները և արարողությունները: Բողոքականության մեջ բացակայում է կուսակրոնությունը: Բողոքականության բոլոր ուղղությունների դավանաբանությանը ներհատուկ է երեք սկզբունք. փրկությունը («արդարացումըե) անձնական հավատի շնորհիվ, բոլոր հավատացյալների սրբությունը (այսինքն` մկրտություն ստացած յուրաքանչյուր հավատացյալ իրավունք ունի քարոզել ու ժամերգություն, ծես կատարել, անմիջականորեն շփվել Աստծու հետ` առանց եկեղեցու ու հոգևորականության միջնորդության կարիքը զգալու) և Աստվածաշնչի (Հին ու Նոր Կտակարանների) բացառիկ հեղինակությունը: Ճանաչելով և ընդունելով քրիստոնեական Սուրբ Գիրքը, բողոքականությունը հերքում է կաթոլիկության և ուղղափառության դավանաբանության մեջ էական դեր կատարող Սրբազան Ավանդույթը: Աստվածաշունչը թարգմանված է ազգային լեզուներով, Աստվածաշնչի ընթերցումը, ուսումնասիրումը և մեկնությունը համարվում է հավատացյալի կարևորագույն պարտականությունը:
Որպես փրկության միակ ուղի հայտարարվել է Քրիստոսի` որպես քավության զոհի, հանդեպ անձնական հավատը: Քանի որ սկզբնական մեղքը խեղաթյուրեց մարդու էությունը, զրկեց նրան բարու հանդեպ ընդունակությունից, ապա մարդը չի կարող փրկության հասնել ոչ խորհուրդների և ծեսերի, ոչ բարի գործերի, ոչ եկեղեցու, սրբերի, կամ հոգևորականների միջնորդության միջոցով, այլ միայն` անձնական հավատի:
Բողոքականության մեջ ժամերգությունը խիստ պարզեցված է և դրա հիմնական մասն է ցանկացած մկրտված հավատացյալի քարոզը, հոգևոր շարականների երգեցողությունը, կոլեկտիվ և անհատական աղոթքը: Բողոքական եկեղեցիների մեծամասնությունը, բացառությամբ անգլիական եկեղեցու, քրիստոնեական յոթ խորհուրդներից միայն երկուսն է ընդունում` մկրտությունը և հաղորդությունը, իսկ մնացած խորհուրդները դիտվում են իբրև պարզ ծեսեր: Համընդհանուր սրբության սկզբունքի շնորհիվ բողոքական եկեղեցիների ներքին կազմակերպությունը շատ դեմոկրատական է, այն առաջարկում է հավասարություն աշխարհականների և նրանց կողմից իրենց միջավայրից որոշակի ժամանակահատվածում որպես պաշտամունքի ծառայողներ ընտրվածների միջև, ընտրովիություն, եպիսկոպոսների, պրեսբիտերների, քարոզիչների, եկեղեցու և համայնքների ղեկավար մարմինների հաշվետվություն:
Ազգային լյութերական եկեղեցիները մտնում են Համաշխարհային Լյութերական Ֆեդերացիայի կազմի մեջ, որի շտաբակայանը Շվեդիայում է:
Ավետարանական-Լյութերական Եկեղեու (ԱԼԵ) կազմակերպական կառույցն է` Եկեղեցի – թեմեր - (Լյութերականների) ավագ քահանայություններ (գործակալություններ) - համայնքներ (ծխեր): Եկեղեցում ընդունված է անհատական անդամությունը, այսինքն` եկեղեցու անդամ են դառնում և եկեղեցուց դուրս են գալիս դիմումի համաձայն: Եկեղեցու անդամները եկեղեցու կարիքների համար կատարում են դրամական մուծումներ, որոնց չափը կանոնակարգված չէ: ԱԼԵ-ն ընդունում և ճանաչում է Սրբազան գրքերը` Հին և Նոր Կտակարանները, որպես եկեղեցական ուսմունքի և գործերի միակ աղբյուր և ամուր հիմք, ինչպես նաև ընդունում է Հին Եկեղեցու առաքելական և նիկիական խորհրդանիշները, նաև Լյութերական Եկեղեցու հավատի խորհրդանիշը: Իսկ Աուգսբուրգյան դավանանքը և Մարտին Լյութերի համառոտ կատեխիզիսը համարում են Տիրոջ Խոսքի իսկական արտահայտությունը:
ԱԼԵ-ու բարձրագույն մարմինը Գլխավոր Սինոդն է: Գործադիր իշխանությունը տրված է Կոնսիստորիային: ԱԼԵ-ն Համաշխարհային Լյութերական Ֆեդերացիայի կազմի մեջ է մտնում:
Պաստորների ուսուցումն ու պարտաստումն իրականացվում է համաեկեղեցական Աստվածաբանական սեմինարների ընթացքում, որոնք հրավիրվում են տարեկան երկու անգամ` երկշաբաթյա դասընթացների նպատակով: Ծխերում կազմակերպվում են կիրակնօրյա դպրոցներ: Պարբերական հրատարակություններն են` գերմաներեն և ռուսերեն լեզուներով լույս տեսնող "Der Bote” («Բանբերե) համաեկեղեցական ամսագիրը, "Unzerre Kirche” (ՙՄեր Եկեղեցին՚) ամսագիրը:






Բաժին: Ընդհանուր եկեղեցու պատմություն | Դիտումներ: 2060 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Կալվինականություն, Անգլիկաններ, Ռեֆորմացիա, Բողոքականություն, Լյութերականներ, Մարտին լյութեր, Boxoqakanutyun | Հեղինակություն: 5.0/28
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013