Բողոքականությունը քրիստոնեության երեք գլխավոր ուղղություններից մեկն է: Ի տարբերություն կաթոլիկության և ուղղափառության խիստ կենտրոնացված բազմաստիճան նվիրապետական կառույցի: Այն իրենից ներկայացնում է ինքնուրույն, գործնականում միմյանց հետ չկապված (մինչև 2000) եկեղեցիների, աղանդների և հարանվանությունների (Հոգեգալստականեր, Ավետարանչականեր, Հիսունականեր) ընդարձակ ամբողջություն: Ըստ հրապարակված տվյալների 1992 թվականին աշխարհում կար բողոքականության մոտ 560 միլիոն հետևորդ: Հակակաթոլիկյան լայն շարժման` Ռեֆորմացիայի արդյունքում XVII դարում Եվրոպայում բողոքական եկեղեցիների խումբն անջատվեց կաթոլիկությունից: Այդ խմբի մեջ էին Լյութերական եկեղեցին (Գերմանիայում), որն իր անունը ստացավ Ռեֆորմացիայի նախաձեռնող Մարտին Լյութերի (1483-1546թթ.) անունից, Կալվինական եկեղեցին` (Շվեյցարիայում), որը ստեղծվեց Ժան Կալվինի (1509-1564թթ.) կողմից, և Անգլիկան եկեղեցին (Անգլիայում), որն առաջացավ Հենրիխ VIII թագավորի` Հռոմի հետ խզման արդյունքում: Անգլիայի խորհրդարան
...
Շարունակել ընթերցել »
|
|