Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Типология сектантства и методы антисе...
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Կանայք Հայ Եկեղեցում
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Սրբադասման կարգը
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Առաքյալներ. pdf
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 24 » ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ

01:33
ՍԲ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ



Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:
Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ:
Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Համառոտ ներկայացնենք այն:
Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:
Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում.
«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24 4-9):
Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:
Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում:
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ
Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծու խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության:
«Այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց մեզ համար որպես խրատ գրվեց» (Ա Կորնթ. Ժ 11):
«Քրիստոսը՝ մեր Զատիկը, մորթվեց»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. Ե 7):
Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին:
Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ, Քրիստոսի հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից, խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:
Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի:
«Ահա գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան պարտության:
Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:
«Ես եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ 25):
Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, մի օր իրենք ևս պիտի հարություն առնեն` Նրա հետ հավիտենապես թագավորելու:
«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. ԺԵ 22):
Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը.
«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել: Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14):
Այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեր՝ մեղքերի ու մահվան մեջ ընկած մարդկային բնությանը: Այսօր Քրիստոսը խորտակեց մահն ու խափանեց ապականությունը՝ ըստ Ավետարանի.
«Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55):
Ավանդության համաձայն՝ Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսրին է նվիրում կարմիր ներկած մի ձու՝ ողջունելով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում:
Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, և սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:
Քրիստոսը հարություն առավ մեռելներից,
Իր մահվամբ մահը խորտակեց,
Եվ Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց.
Նրան փառք հավիտյանս: Ամեն:






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 3524 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Հարություն, Տաղավար տոներ, Տերունի տոներ, Teruni toner, Harutyun kam zatik, Զատիկ | Հեղինակություն: 4.9/61
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013