Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Սուրբ Գրիգոր Նարեկացի. Մեկնություն «Երգ ...
Ս. Դավիթ Անհաղթ. Ներբողներ. Ս. Էջմիածին ...
Ս. Հովհան Որոտնեցի «Մեկնողական-իմաստասիր...
ՖԻԼՄ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ - Джузеппе Москати-...
Александр Щипков. Лекция девятая. Новые ...
Альберти Р.Е., Эммонс М.Л.. Умейте посто...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
ՍԵՐ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. Կոմիտաս վ...
Билл Мак-Кивер. Мормоны и многобожие pdf
Օձուն. սա է մարդը` քահանան
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Արտաքսման կիրակ...
Հովհան ոսկեբերան ներբող Սբ. Գրիգոր Լուսա...
«Հույս կենաց» Քրիստոնեական դաստիարակությ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Նորադուզի խաչքարեր
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց Սուրբ Սու...
Հայր Վարդան Նավասարդյան. Մկրտության Խոր...
Բաց դուռը սրտիդ. pdf
Р.М. Конь. Сектоведение. pdf
Աղանդավորները փորձում են քայքայել պետութ...
Վազգեն Վարդապետ. Մեր Պատարագը. pdf
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
Ովքե՞ր են եկեղեցու հայրերը. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց Քրիստոս ի մեջ մե...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Ար...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Ս. Ս. ՄԱՅԻԼԵԱՆ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԿՐՈՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻ...
Ժամագիրք. pdf
Եզնիկ վարդապետ Պետրոսյան դոկտոր աստվածաբ...
Խոսրով Անձևացի. Սուրբ Պատարագի մեկնութ...
Զարմանալի պատմություններ. Հրաչ Բեգլարյան...
Տէր ողորմեա, Հատված Պատարագից. mp3
Հայր Խորեն Առաքելյան. Դիակիզում, թե՞ թա...
Խաչի քո Քրիստոս. mp3
В. Маунткасл . Организующий принцип функ...
Քահանաների պատրաստում ընդլայնված դասընթա...
Պատմում են զորահանդեսի մասնակից հոգևորակ...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Հնագիտական հայտնագործություն Օշականի Ս. ...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 24 » Ապրիլի 24: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր.

00:40
Ապրիլի 24: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր.


Հավանաբար շատերին է ժամանակ առ ժամանակ հետաքրքրել այն հարց, թե ինչու՞ ենք մենք 1915 թվականի Ցեղասպանության օրը նշում հատկապես ապրիլի 24-ին: Եվ ոչ միայն այդ հարցը: Ի վերջո, ե՞րբ առաջին անգամ ապրիլի 24-ը սահմանվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, ո՞վ էր այդ գաղափար- առաջարկի հեղինակը, ո՞ր ժամանակներից է այն սկսվել նշվել:

Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել մի նամակում, որ պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում: Դրա հեղինակն է նշանավոր գրող, հասարակական-քաղաքական գործիչ Վրթանես Փափազյանը: Իսկ հասցեատերն է Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը: Ապրիլի 24-ին ընդառաջ` ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:
"Չեմ կարծում, որ մոռացված լինեն 1915 թ. ապրիլ 11,12 և 13-ի այն օրերը, երբ Կ. Պոլիս և Հայաստանի մյուս գավառներում, նախապես ծրագրված դիվային մի մտածությունով, թուրք կառավարությունը, հայ ազգի բնաջնջմանը իբր ազատարար, խմբովին ձերբակալեց հարյուրավոր հայ մտավորականների, տանջեց նրանց բանտից բանտ և աքսորների ճանապարհներին, հետո գազանորեն մորթոտել տվավ և անհայտության մատնեց նրանց գերեզմաններն անգամ:
Ովքեր ասես, որ չկային այդ նահատակների մեջ: Հայ բանաստեղծ ու լրագրող, բժիշկ ու փաստաբան, հայ ուսուցիչ, եպիսկոպոս, վարդապետ ու քահանա… ամենքին, ամենքին տարան. ոչինչ չէ խնայեցին. հայ միտքն ուզեցին մի հարվածով մեռցնել ու ոչնչացնել, ուզեցին ջնջել հայ գիրքը, հայ երգն ու հայ աղոթքը…
Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին, բավական է հիշատակել, որ սպանեցին ու մորթոտեցին մոտ 760 մտավորականներ:
Յոթը հարյուր և վաթսուն կյանքեր, որոնք այնքան ոգևորությամբ մշակում էին հայ միտքը և որոնց ջնջելով` իրավամբ մտածում էին, թե հայ ազգը պիտի կորցնի իր ամենալավ մասը- իր սիրտը, իր կուլտուրան:
Յոթը հարյուր և վաթսուն նահատակներ, որոնք ընկան մեր ազատության արյունալից ուղիների վրա` պատվանդան դառնալով մեր այժմյան փոքրիկ, վտիտ անկախության համար, որ պիտի մեծանա, անշուշտ, և իր լավ օրերի մեջ հիացումով հիշե պիտի իր 760 լավագույն մտավոր ուժերին:
Մեր պատմությամ մեջ մենք չենք ունեցել նման նահատակներ` այդպես խմբովին սրի զոհ գնացած և վայրագորեն ոչնչացրած 1915, ապրիլ 11,12 և 13 թվեր` մեր անցյալի արյունոտ էջերը չունեն արձանագրած իրենց վրա: Յոթը հարյուր վաթսուն լուսավոր մտքեր միահամուռ ժողոված ու անապատների մեջ մորթոտած` լենկթեմուրյան շրջանումն անգամ տեղի չի ունեցել:
Մենք այդ աննախընթաց սոսկումի օրերը ապրեցինք և նրա կսկիծը դեռ մեր սրտերումն ունենք դառնորեն: Լայնատարած նախճիրների մեջ` խորունկ վշտով է, որ մտաբերում ենք 760 նահատակների անփոխարինելի կորուստը:
Այդ ամենը գիտեմ, որ Հայաստանի խորհրդարանի անդամների հոգու մեջն ևս հարուցանում է կսկծալի հուշեր և մորմոք: Դուք ևս, ամենքդ, մեզ` հայ գրողներիս պես զգում եք վշտի խորությունը, երբ պահ մի աչքի առջև եք բերում, թե ովքեր կորան այդ անիծյալ օրերում և ինչպիսի կյանքեր հանձնվեցին:
Դուք ևս, անշուշտ, կսկիծով համակվում եք, երբ ապրիլ 11-ի, 12-ի և 13-ի օրերին հիշում եք Զոհրապի, Վարուժանի, Սիամանթոյի, Զարդարյանի և այլոց դաժան մահը, երբ մտաբերում եք մեր լավագույն հեղափոխականներից- Վարդգեսի, Խաժակի, Շահրիկյանի և ուրիշների կորուստը:
Ու մտաբերելով կսկիծը ձեր հոգիների մեջ` անշուշտ, դուք, ես հույս ունեմ, չեք մոռանալ հիշեցնելու ամբողջ Հայաստանի ժողովրդին և ամեն տեղերի հայերին, թե ինչպիսի կսկծալից սգո օրեր են ապրիլ 11-ի, 12-ի, 13-ի օրերը և թե ինչպես այդ օրերից մեկ օրը գոնե, անհրաժեշտ է, որ սգո օր դառնա ամբողջ հայ ազգի համար այնպես, ինչպես դարերից ի վեր դարձել է Վարդանանց օրը:
Թույլ տվեք ինձ ուրեմն, հայ ազգի ներկայացուցիչներ, խոնարհաբար անել ձեզ հետևյալ առաջարկները` քաջ գիտենալով, որ դուք պիտի ըստ ամենայնի քաջալերեք նրանց և առաջադրեք գործադրելու.
Ապրիլ 12-ի կամ 13-ի օրը հռչակել համազգային սգի օր, կանգ առնել տալ ամեն հաստատության իր գործունեության մեջ, փակել բոլոր խանութները և կազմակերպել տալ ամեն տեղ, մանավանդ կրթական հաստատությունների մեջ` սգահանդեսներ, ուր մատաղ սերունդը լսի և իմանա, թե ինչպիսի զոհերի գնով է, որ վայելում է այժմյան իր ազատությունը և ովքեր են այն նահատակները, որոնք իրենց վարդագույն արյունովը պսակեցին մեր անկախությունը: 
Օրինագիծ մտցնել Պառլամենտում` ամեն տարի որոշ օր տոնելու մեր այդ նահատակների հիշատակը և առաջարկել Վեհափառ կաթողիկոսին, որ այս տարի հայ բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստներ կատարվեն, իսկ տոնացույցի մեջ ապրիլ 12-ի օրը նշանակվի իբր մշտական սգո օր` «Հիշատակ հարյուրավոր հայ մտավորական նահատակների, որոնք ընկան համաշխարհային մեծ պատերազմի օրերին` թուրքական վայրագ սրից»:
Մեծահույս եմ, որ Հայաստանի Պառլամենտը կատարելապես իր սրտին ու զգացմունքներին համապատասխան գտնելով իմ այդ առաջարկները, կանի պատշաճ տնօրինությունը վաղօրոք` ի գիտություն ամենքի:







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2292 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Exern | Հեղինակություն: 5.0/5
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013