Աղանդների նկարագրման և ներկայացման առաջին քայլը նրանց դասակարգման խնդիրն է,
աղանդի կամ հերձվածի սահմանումը։ Այսօր այդ բառերը կարելի է ինչ-որ տեղ հոմանիշներ համարել հասկանալի պատճառներով, ընդորում «հերձվածը» աստիճանաբար դուրս է մղվում գործածությունից՝ տեղը զիջելով «աղանդին» , որն ընդգրկում է նաև «հերձվածի» իմաստն ու նշանակությունը։ Հնում հերձված ասելով նկատի էին ունենում Եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ քարոզող կրոնական ուղղություններին, մինչդեռ աղանդ ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները (ինչպես Եզնիկի մոտ՝ գնոստիկներ, հեթանոսներ,Պարսից կրոն և այլն):
Դարերի ընթացքում այդ երկուսը միախառնվեցին իրար և այսօր ավելի գործածական է դարձել