
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ /ապրիլի 21/ Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խորհրդավոր ընթրիքի - 7:30 Գիշերային ժամերգություն և Կարգ ապաշխարողաց – 10:30 Սուրբ Պատարագ – 16:00 Ոտնլվայի կարգ` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտների ոտքերի լվացման: Արարողությունը կկատարվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ. – 19:00 Խավարման կարգ` ի հիշատակ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի մատնության: ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ /ապրիլի 22/ Հիշատակ է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության – 12:00 Խաչելության կարգ – 17:30 Թաղման կարգ: Ավարտին կկատարվի նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով կշրջվի Տաճարի շուրջ: Արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը: ԱՎԱԳ ՇԱԲԱԹ /ապրիլի 23/ Ճրագալույց Սուրբ Զատկի – 17:30 Երեկոյան ժամերգություն, որին կհաջորդեն սուրբգրային ընթերցվածքներն ու Դանիել մարգարեի թուղթը, ապա կմատուցվի Ս. Պատ
...
Շարունակել ընթերցել »
|
Դժվար թե գտնվի մի մարդ, ում գոնե մեկ անգամ փողոցում չեն կանգնեցրել ու չեն հարցրել. «Ապագայից ի՞նչ սպասելիքներ ունեք»: Եթե արդեն սովորական դարձած չլիներ աղանդավորների` այս «անմեղ» հարցով մարդկանց թույլ տեղը գտնելու ու որսալու փորձերը, ապա նրանց հարցերն առաջին հայացքից սոցիոլոգիական հարցման տպավորություն կարող էին թողել: Մեր երկրում աղանդների սնկի պես աճելու միտումը ցույց է տալիս հոգևոր ու սոցիալական վակուումը, որն առկա է հասարակության մեջ: Շատ քաղաքացիներ, իրենց կամքից անկախ, կուլ են տալիս աղանդավորների խայծը` այս կերպ գտնելով իրենց առաջնային պահանջմունքների բավարարման այլընտրանքային ձևեր:
|
Աղանդավորների` Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել է
դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ատոմակայանի կառուցման ժամանակ, բայց աթեիստական
գաղափարախոսության ջատագով Խորհրդային Միությունը նման բան թույլ տալ չէր կարող։
Սակայն 1988թ. երկրաշարժից հետո, սասանված հիմքերով ԽՍՀՄ-ն այլևս ի զորու չէր
կանխել Եհովայի վկաների մուտքը Հայաստան։ Երկրաշարժից հետո 300 կրթված անձանց
տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նրանք վեց ամիս սերտել են Եհովայի վկաների
վարդապետությունը, ապա, Հայաստան վերադառնալով, սկսել զբաղվել հոգեորսությամբ: Իրենց շարքերում յուրաքանչյուր նոր անդամի ներգրավման դիմաց նրանք
ԱՄՆ-ից ստացել են
...
Շարունակել ընթերցել »
|
Եթե փողոցում ձեզ մոտենա ժպտացող երիտասարդ և փորձի մեկ րոպեով գրավել ձեր ուշադրությունը` ձեզ վաճառելու մեքենաների լվացման ինչ-որ խոզանակ կամ քաշել-տանելու զբոսաշրջության գրասենյակ, ապա այդ դեպքում հեշտ է մերժելը: Շատ ավելի դժվար է, եթե անցորդին հետաքրքրում է Աստծո հանդեպ ձեր հավատը և նա հրավիրում է ձեզ Աստվածաշնչի ուսումնասիրման սեմինարների: Համաձայնվելով` ինքներդ էլ չեք նկատում, որ ձեզ հանձնում եք կրոնի գծով խաբեբաների իշխանությանը: Այսպիսով` կրոնական աղանդներ: Ներկայիս օրենսդրությունը բավական նպաստում է դրանց ծաղկմանը: Յուրաքանչյուր 10 հոգի կարող են գրանցվել որպես կրոնական կազմակերպություն, պետությունն ազատում է նրանց հարկերից և ընդհանրապես «կանաչ ճանապարհ» տալիս: Իսկ այժմ շատ հեշտ է հավաքագրել դյուրահավատ մարդկանց` խաղալով նրանց լավագույն զգացմունքների հետ: Հասարակության մեջ տիրում է օտարացման մթնոլորտ. ինչո՞վ լցնել հոգևոր դատարկությունը: Զարմանալի չէ, որ 1994 թվականի մայիսին` «Աում սենրիկե» աղանդի գործունեության ամենաեռուն շրջանում
...
Շարունակել ընթերցել »
|
|