ՄԱՐԳԱՐԵՆԵՐ (մարգարե բառը ծագում է պահլավերեն
m½rgar և զենդերեն madran – կանխասաց, կանխագուշակ իմաստից), Աստվածաշնչում՝ ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված առանձին անհատներ, տեսանողներ: Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը ոչ միայն անմիջականորեն, այլև միջնորդի շնորհիվ օր, Ահարոնը Մովսեսի մարգարեն էր (Ելք 7.1), որովհետև նա էր, որ Մովսեսի ստացած աստվածային պատգամներն ու հրահանգները հաղորդում էր ժողովրդին: Մարգարե են կոչվել նաև երաժիշտները, բանաստեղծները, որոնք կանխագուշակել են ապագան (Ա Մնաց. 25.1): Նոր կտակարանում Մարգարե են անվանվում բոլոր նրանք, ովքեր առաքյալների համախոհն ու գործակիցը լինելով, Սուրբ Հոգու պատվիրաններին ունկնդիր, կանխատեսել են ապագա իրադարձությունները (Ա Կորնթ. 11.4–5, 1
...
Շարունակել ընթերցել »