Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Կանայք Հայ Եկեղեցում
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Грани оккультизма: от герметизма до маг...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հարստության մաս...
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Ժամագիրք. pdf
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 16 » Հողագնդի վախճանը միշտ մոտ է թվում

20:02
Հողագնդի վախճանը միշտ մոտ է թվում


2800 տարվա հնություն ունեցող ասորական կավե ցուցանակի վրա հնագետները վերծանել են հետևյալ գրությունը. «Ես զգում եմ, որ աշխարհն իր վերջին օրերը կապրի. ամենուր կաշառակերություն ու կոռուպցիա է»: 
Այս արձանագրությունը թերևս երկու բան կարող է նշանակել. կամ մարդկային բնությանն ու տեսակին հատուկ է հոռետեսական վախճանաբանական զգացողություններն ու տրամադրությունները, որոնք սնուցվում են բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում առկա բացասական երևույթներից, կամ էլ, իսկապես, մարդու գիտակցությունը օժտված է ապագան կանխատեսելու բացառիկ կարողությամբ, ինչն առվել սուր է դրսևորվում այն ժամանակ, երբ հասարակության մեջ անարդարությունները դառնում են ահագնացող, իսկ եթե այդ ամենին ուղեկցում են նաև բնական աղետները, ապա աշխարհի մոտալուտ վախճանի մասին կանխատեսումներն ու կանխագուշակությունները դառնում են էլ ավելի պահանջարկված: 
Ըստ մայաների վախճանաբանական պատկերացումների և օրացուցային բարդ համակարգի, աշխարհի վախճանը տեղի կունենա 2012 թ., սակայն մարգարեության մեջ չի ուրվագծվում, թե ինչպիսի խճանկար է ունենալու հողագնդի ավարտը: Ի դեպ նրանք արդեն մի անգամ ճշգրտորեն կանխատեսել էին իրենց քաղաքակրթության վերջը, այն է` եվրոպական կոնկիստադորների մուտքը ամերիկյան մայրցամաք: Եվ չնայած վերջերս մի շարք մեքսիկացի գիտնականներ մերժեցին մայաների կանխագուշակումների վերոհիշյալ մեկնաբանության հավաստիությունը, այնուամենայնիվ, այս տարեթիվը շատ է շահարկվում համաշխարհային զանգվածային լրատվամիջոցներում: 
Վերջին ժամանակներում լրատվամիջոցներում հատկապես զարգացվում են հողագնդի վախճանի գիտական հիմնավորումների թեմաները: Օրինակ 1960 թ. ամերիկյան «Science» հեղինակավոր ամսագրում տպագրված մի հոդվածում հայտնի մաթեմատիկոս, կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկի` Հայնց ֆոն Ֆերսթերի հաշվարկների համաձայն, 2026 թվականի նոյեմբերի 13ին աշխարհի բնակչության թվաքանակը կհասնի այն սահմանագծին, որ կսկսվի սննդապահովման խորը ճգնաժամ: Այս մասշտաբի գիտնականի մոտեցումները ժամանակին մեծ աժիոտաժ առաջացրեցին: Աշխարհի վերջի մասին կանխատեսումները հետաքրքրել են ոչ միայն ժամանակակից գիտաշխարհի հեղինակություններին: Ինչպես վերջերս պարզվեց նշանավոր գիտնական Ի. Նյուտոնը զբաղվում էր ոչ միայն ֆիզիկայի հիմնարար օրենքների մշակմամբ, այլ նաև ստեղծել էր ապագան կանխատեսելու սեփական համակարգ, որը հիմնված էր մաթեմատիկական բարդ հաշվարկների վրա: Նյուտոնը մասնավորապես զբաղվել է հինկտակարանյան Դանիելի գրքի վերծանմամբ: Նյուտոնի կանխատեսումների համաձայն աշխարհի վախճանը սպասվում է 2060 թ., որից առաջ մարդկությունը կապրի գերաղետների ժամանակաշրջան: Այս շուտափույթ վախճանի վախից մարդկությանը ազատազրկում է իր գուշակություններով հայտնի մեկ այլ առանցքային միջնադարյան հեղինակ՝ Միշել Նոստրադամուսը. նրա հաշվարկների համաձայն մարդկային քաղաքակրթության վերջնակետը 3797 թվականն է: Սակայն Նոստրադամուսի կանխագուշակումները խիստ հակասական են, իսկ ավելի ճիշտ` նրա կանխագուշակությունների մեկնաբանություններն են խնդրահարույց և բավականին վիճարկելի: Բանն այն է, որ նրա տեքստերը խիստ հագեցած են խրթին այլաբանություններով և դրանց մեկնաբանությունները ունեն տասնյակ սցենարային զարգացումներ: Այսպես` ըստ մեկ տարածված մեկնաբանության, որոնք 90-ականներին սարսափեցնում էին մարդկանց, 2000 թվականով պետք է վերջակետ դրվեր հողագնդի պատմությանը: 
Վախճանաբանական ուսմունքները հատուկ են գրեթե բոլոր կրոնական համակարգերին և դիցաբանական տարբեր շերտերին: Եվ ուշագրավը այն է, որ աշխարհի վախճանի վերաբերյալ բոլոր կրոնական պատումները ունեն բազմաթիվ զուգահեռներ: Այսպես` աշխարհի վախճանը տարբեր կրոնական պատկերացումների մեջ կապվում է մեսիայի գալստյան հետ, որը հաղթում է չարին, դատում աշխարհը և ամեն մեկին հատուցում ըստ իր գործերի: Գրեթե նույնատիպ լուծումների կարող ենք հանդիպել իսլամական, հրեական պատկերացումներում: Ժամանակների վերջում չարի և բարու պայքարի գաղափարներն առկա են նաև արևելյան կրոնափիլիսոփակայան համակարգերում, այդ մասին գրառումներ կան նույնիսկ հնագույն կրոնական հուշարձանում` Ավեստայում: Եվ բոլոր համակարգերում էլ այս գալիք իրադարձությունների ֆոնին գումարվում է աշխարհի կործանումը և դրա վերածնունդը, նոր աշխարհի սկիզբն ու վերանորոգումը: Քրիստոնեական ավանդության վախճանաբանության նախակարապետ Հավհաննես աստվածաբանի «Հայտնության» գրքում նկարագրված սահմռկեցուցիչ պատկերներն ավարտվում են նոր աշխարհի, Աստծո արքայության հաստատմամբ, որը չի ունենա վախճան: Հովհաննեսի սիմվոլիկան բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է տվել. ուոմնասիրողներից ոմանք կարծում են, որ «Հայտնության» հեղինակի կողմից նախանշված իրադարձությունները վերաբերում են հենց մ. թ. առաջին դարին, իսկ հակաքրիստոսը նույն ինքը` կայսր Ներոնն է, որը նշված ժամանակահտվածում դաժան հալածանքների է ենթարկել առաջին քրստոնյաներին: Բանն այն է, որ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո առաջին դարի քրիստոնյաները կարծում էին, որ աշխարհի վախճանը կլինի այն ժամանակ, երբ զոհվեն Քրիստոսի բոլոր 12 առաքյալները: Նույնիսկ Քրիստոսի առաքյալներն ու աշակերտները սկզբնական շրջանում հավատում էին, որ աշխարհի վախճանը սարերի հետևում չէ, միայն հետո նրանք գիտակցեցին, որ ժամանակների վերջը շատ ավելի մեծ ծրագրի հանգուցակետ է և վերաբերում է առավել ընդգրկուն և ամբողջական վերջնանպատակի: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն. սուրբ գրային տեքստերում աշխարհի վախճանի կոնկրետ ժամանակը չի հիշատակվում, ավելին` Ավետարանում Քրիստոսի կողմից ուղղակի ասվում է, որ «ոչ ոք չգիտի օրն ու ժամը, բացի երկնավոր Հորից» (մեջբերումը բառացի չէ` Դ.Մ.): Այսինքն ավետարանական տրամաբանության համաձայն այդ ինֆորմացիան հույժ գաղտնի է, խորհրդավոր ու անհասանելի: Ի դեպ, ավետարանական այս դրվագները բազմիցս շահարկվել են բազմաթիվ ժամանակակից կրոնական կազմակերպությունների կողմից: Օրինակ` Եհովայի վկաները բառացիորոեն մեկնաբանելով ավետարանական «օրը և ժամը», ըստ էության, համապարփակ ժամանակային արտահայտությունը, պնդում են, որ օրը և ժամն իսկապես ոչ ոք չգիտի, իսկ ահա տարին հեշտ է կանխագուշակել: Այսպես` Եհովայի վկաները մի քանի անգամ փորձել են կանխագուշակել աշխարհի վախճանի տարին, առաջին կանխագուշակած տարեթիվ, ի դեպ համընկավ Առաջին աշխարհամարտի հետ, սակայն Եհովայի վկաների հետևորդները պատերազմի ավարտից հետո հուսախաբ եղան: Եվ չնայած մարդկանց հուսախաբություններին, այդ կազամակեպության վերնախավը պարբերաբար կատարելագործում էր կանխագուշակումների անշնորհակալ մտավարժանքների պրակտիկան: 
Ընդհանրապես մարդկային քաղաքակրթության կրոնական պատկերացումներում հատկապես պոպուլյար են աշխարհի զարգացման կամ վախճանաբանական երկու աշխարհայացքային հայեցակարգեր: Արևելյան աշխարհայացքի համաձայն աշխարհը զարգանում և կազմալուծվում է ցիկլային, շրջանաձև համապարփակ մոդելի շրջանակներում, որը նաև բնական օրինաչափություններին ենթարկվող երկարատև պրոցես է: Իսկ քրիստոնեական աշխարհայացքին հատուկ է գծային զարգացումը, որտեղ հստակ արտահայտված են սկիզբն ու վախճանը, և այս մոդելում առաջնային պլանում են «աստվածային ծրագիրը», որը ուղիղ առնչություն ունի մարդկության բարոյական նկարագրի հետ: Իսկ բնական կատակլիզմներն այդ բարոյական նկարագրի հետևանքներ են, այլ ոչ թե երկրագնդի բնականոն զարգացման փուլային արտահայտություններ: Այսինքն` ժամանակների վախճանը հետևանք է մարդկության աստվածաճանաչողության ու բարոյական նկարագրի մակարդակի: Ավետարաններում և «Հայտնության» գրքում խոսվում է միայն ժամանակների վախճանին նախորդող նշանների մասին` ասենք՝ ուժգին երկրաշարժեր, երկնքից թափվող կրակ և այլն: 
Եթե ժամանակակից գիտական տեսություններում խոսվում է աշխարհի վախճանի հնարավոր վարկածների մասին, ապա փաստարկման գերակշիռ հատվածը կառուցվում գլոբալ – տիեզերական մետափոփոխությունների հիման վրա: Խնդիրը նրանում է, թե ինչ ժամկետներում և ինտենսիվությամբ տեղի կունենան այդ փոփոխությունները: Գիտական շրջանակներում հատկապես շատ է խոսվում արևի ակտիվության մեծացման, դրա ծավալների աճի մասին, որի հետևանքով երկրագնդի մթնոլորտն ուղղակի չի կարող դիմագրավել արձակվող ահագնացող ջերմության ինտենսիվությանը, և կյանքը երկրագնդի վրա վաղ թե ուշ կանհետանա: Մյուս վարկածի համաձայն, գլոբալ տաքացման պրոցեսների պատճառը մարդկային գործունեության արդյունք են, բնական ռեսուրսների անխնա օգտագործումը, որի արդյունքում բևեռներում կհալվեն հավերժական սառցաբեկորները և կսկսվեն համաշխարհային ջրերի բարձրացում ու համատարած հեղեղներ (ի դեպ` աստվածաշնչյան հայտնի ջրհեղեղի պատումի մեջ Աստված Նոյի հետ ուխտ էր արել, որ այլևս ջրհեղեղով մարդկությանը չի կործանի): Մյուս հավանական սցենարի համաձայն, երկրագնդին վաղ թե ուշ կբախվի տիեզերական մարմին` հսկա երկնաքար, ինչպես արդեն գոնե մեկ անգամ վաղ անցյալում տեղի է ունեցել:







Բաժին: Նորություններ | Դիտումներ: 962 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Մոլորակի վախճանը | Հեղինակություն: 4.8/23
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013