Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Учение Иисуса Христа об отношении к сект...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Կանայք Հայ Եկեղեցում
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Սրբադասման կարգը
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Типология сектантства и методы антисе...
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 16 » Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­ր

01:06
Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­ր


Հաղպատի վանական համալիրը ԺԱ-ԺԲ դարերում հայ դպրության, մշակույթի ամենանշանավոր կենտրոններից էր, և իր պայծառության ու համբավի համար շատ բանով պարտական է իմաստասեր, տոմարագետ, բանաստեղծ մանկավարժ Հովհաննես Սարկավագ Իմաստասերին: Նա թաղված է վանքի գերեզմանատանը: Տապանագիրն ասում է. ՙԱրձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին՚. Սոփեստոս Սարկավագը այս սեմով-դռնով գնացել է դեպի հավիտենութիւն: Դա 1129 թվականին էր:
Մեծ գիտնականն ու գործիչը ծնվել է շուրջ 1050 թ. Արցախ աշխարհի Մանճար գյուղում, որ Փառիսոսի գավառում էր: Տեղում նախնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հաղպատի վանքում, Անիում: Բագրատունյաց մայրաքաղաքում ավելի ուշ նա հիմնել է գիտական-իմաստասիրական բարձր դպրոց, որ ունեցել է շատ ականավոր ընթացավարտներ. ՙՆրա արմատից ու շառավիղից ելան բազմապտուղ ոստեր և ոգով լուսավոր ուսուցիչներ, անմոլար աստղեր, լուսաթաղանթ ջահեր՚,- վկայում է ժամանակակիցը, որ անշուշտ իր սաներից էր: Վերջինս վկայում է նաև, թե բոլոր նրանք, ովքեր իմաստության գանձի վաճառական ու տենչացող էին` ՙերջանիկ համեղաբան իմաստունի ոտքն էին գալիս ու մակաղում և ըստ տարողության լցնում իրենց մտքի քսակները: Եւ վերադառնում էին ցնծալով, բարիքներով և լուսատու ակնեղենով ու գանձով՚
Նույնքան և ավելի նշանակալից է եղել Հովհաննես Սարկավագի գիտական-մանկավարժական վաստակը: Տիեզերագիտություն և տոմար, համարողական արվեստ և երաժշտություն, իմաստասիրություն և աստվածաբանություն, պատմություն և գեղարվեստական գրականություն, բանասիրական-բնագիտական աշխատանք. ահավասիկ նրա զբաղումների թերևս ոչ լիակատար ցանկը: Դժբախտաբար Սարկավագի գիտական աշխատություններից ու գրական-երաժշտական ստեղծագործություններից քիչ բան է մեզ հասել: Բայց եղածը միանգամայն բավարար է նրան առաջնակարգ տեղ ապահովելու ո՜չ միայն հայ մշակույթի ասպարեզում:
Իբրև մտածող Սարկավագը հետևել է հայ մշակույթի ավանդներին: Մարդասիրությունը համարելով մեծագույն առաքինություն` նա սովորեցնում էր հանդուրժող լինել, հարգել ուրիշի կարծիքը` անկախ ազգությունից ու բարքերից. իբրև գետնական նա հավաստել է, որ փորձը ոչ միայն աղբյուրն է գիտելիքի, այլև` գիտության, ընդհանրապես հասարակության առաջընթացի խթանիչ, իբրև բանաստեղծ ու գեղագիր կարևոր է համարել բանականությունը` որպես արվեստի գլխավոր արժանիք:
Հովհաննես Սարկավագի մատենագրական ժառանգությունը մշտապես եղել է ուսոմնասիրողների ուշադրության կենտրոնում: Բացառություն են աղոթքները, որ հանիրավի անտեսվել են: Նրա կենսագրի վկայությամբ` մինչ նա ՙսկսում է կեսգիշերի աղոթքը իր խցում, լույսի և հրո ճառագայթ էր [ելնում] խցի լուսամուտից՚:
Սարկավագի աղոթքները այդ տեսակի ստեղծագործությունների մեջ առանձնանում են թե՜ խոսքի կատարելությամբ, թե՜ հուզական ներգործության ուժով: Փ. Անթափյանը մերօրյա միակ հետազոտողն է թերևս, որ անդրադարձել է նրա աղոթքներին: Ուզում ենք մեր խոսքն ավարտել վերջինիս հակիրճ գնահատականով. Հովհաննես Սարկավագ Իմաստասերը ՙհեղինակ է մարդկային ապրումների նուրբ թելերից հյուսված մի ՙԱղոթամատոյցի՚, որը հայ քնարերգության առաջին հանճարի` Գրիգոր Նարեկացու ՙՄատեան ողբերգութեան՚ պոեմից հետո, հայ և որոշ առումով նաև միջնադարյան քրիստոնեական գրականության մեջ իր տեսակի լավագույն ստեղծագործություններից է: Այն ինչպես հեղինակի, այնպես էլ դարաշրջանի բանիմաց մարդու հույզերի, ապրումների, մտատանջությունների և ակնկալությունների բանաստեղծական արտացոլումն է՚:






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1635 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Hovhannes sarkavag, Հով­հան­նես Սար­կա­վագ Ի­մաս­տա­սե­ | Հեղինակություն: 5.0/35
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013