Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Грани оккультизма: от герметизма до маг...
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Կանայք Հայ Եկեղեցում
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Роль религии в диалоге цивилизации.pdf
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Ժամագիրք. pdf
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 16 » Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը

00:31
Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը


XX դարի վերջին տասնամյակում Հայաստան թափանցեցին զանազան կրոնական հոսանքներ, ամենատարբեր ճանապարհներով: Եթե որոշ շարժումներ չթաքցրեցին իրենց երեսը և հանդես եկան իրենց իսկական դեմքով (մորմոններ, խարիզմատներ և այլն), ապա դրանց մի մասն հայ իրականություն մուտք գործեց բարեգործական կազմակերպությունների դիմակով, նոր կրթական ծրագրերի ու մեթոդների ներդրման անվան տակ և այլն: Այս վերջին ձևով հանդես է գալիս Վալդորֆյան մանկավարժությունը:
Ժամանակակից աղանդավորական շարժումներին բնորոշ այդ ՙինտելեկտուալ՚ շարժումներից է անտրոպոսոֆիան` որի հիմնադիրն է համարվում Ռուդոլֆ Շտայները, իր հիմնած Վալդորֆյան մանկավարժությամբ, որն ահա արդեն շատ տարիներ մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոց` գիտափորձի քողի տակ, լայնորեն ու բազմակողմանիորեն պաշտպանյալներ գտնելով Կառավարության գրեթե բոլոր օղակներում:
Ռուդոլֆ Շթայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը:
Անթրոպոսոֆիան հունարենից թարգմանաբար նշանակում է մարդիմացություն:
Շթայները առաջիններից էր, որ փորձեց գիտական օրինաչափությունները բացատրել հոգևոր օրենքներով, ինչը նկարագրել է իր ‹Թեոսոֆիա› աշխատության մեջ։
Գիտնականը, պայծառատեսը, մանկավարժը նոր ձևով ներկայացրեց մարդու կեցության և աշխարհի մի շարք սկզբունքային հարցեր։ Շթայների ամբողջ գործունեությունը ուղղորդված է այն հարցերի պատասխանները գտնելուն, որոնք առաջադրվել են իր ժամանակակիցների կողմից։
Անթրոպոսոֆիան այսօր շատերի համար դարձել է կյանքի և ստեղծագործական աշխատանքի անքակտելի մաս։
Նրա երկերի լիակատար ժողովածուն, որ բաղկացած է 364 հատորից, ընդգրկում է մանկավարժության, բժշկության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: Ներկայումս աշխարհի շատ երկրներում տարածված են վալդորֆյան դպրոցները և մանկապարտեզները, գյուղական տնտեսությունները, որտեղ բացառվում են քիմիական պարարտանյութերը, անթրոպոսֆյան կլինիկաները և դեղագործական ֆիրմաները, բուժական մանկավարժական հաստատությունները, էվրիթմիայի դպրոցները և մի շարք այլ գործունեություններ, որոնք առաջացացել են Շթայների գաղափարների հիման վրա։
Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.
դպրոցի ղեկավարումը մանկավարժական խորհրդի կողմից
ուսուցչի, հատկապես դասվարի, բազմակողմանի գիտելիքների և հմտությունների տիրապետումը
ուսումնական պլանի և ուսուցման մեթոդների տարիքային կողմնորոշումը
բանավոր արտահայտվելու ավանդույթը, թատերական բեմականացումները՝ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս
ուսուցման գեղարվեստական-գեղագիտական տարրի բերումը 1-ին պլան (ձեռագործություն, խեցեգործություն, գեղանկար, ծեփում, էվրիթմիա, այգեգործություն)
ավանդությունների և տոների (Սուրբ Միքայելի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն) նշումը
գնահատականների անցումը բալային համակարգի, երեխայի անհատական առանձնահատկություններից ելնելով, ապահովելով անձի զարգացումը
առաջին իսկ դասարանից միաժամանակ երկու օտար լեզվի դասավանդումը առանձնահատուկ մեթոդիկայով
,դասավանդման հիգիենանե, դասվանդումը էտապներով
ամենշաբաթյա մանկավարժական համաժողովները, որպես արդյունք` ուսումնական գործընթացի և երեխաների մշտական դիտարկումը
ուսուցիչների և ծնողների համատեղ աշխատանք, դպրոցի գործունեության մեջ ծնողների դերի բարձրացում
երեխային շրջապատող միջավայրի կազմակերպումը (վալդորֆյան էքստերիեր և ինտերիեր):
Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա, որոնց էությունը այն է, որ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն: Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, և ոչ թե ոչ միայն գլխի: Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը:
Շթայների մանկավարժական հայացքներից է երեխայի ուսուցման նկատմամբ նրա փիլիսոփայական մարդաբանական մոտեցումը: Դաստիարակության և ուսուցման արվեստի մեջ անհրաժեշտ է մարդկային բնության մասին գիտելիքը:
Ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե ,ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտությունե. սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք` ձևակերպել օրենքը:
Երեխայի ճանաչողական ընդունակությունները սկսվում են ծննդյան օրից, որոնք ակտիվանում են, եթե գիտելիքները տրվում են, երբ երեխայի ֆիզիկական մարմնի կառուցումն ավարտվում է ատամնափոխությամբ։
Գիտելիքը ոչ թե պատրաստի ձևով է տրվում, ինչպես ավանդական դպրոցում, այլ ինքնուրույն է ձեռք բերվում՝ ուսումնասիրելով և հետազոտելով սեփական մարմինը՝ փնտրելով այնտեղ գիտելիքների աղբյուրը, ֆրոնտալ հարցման փոխարեն լինում են երկխոսություններ, աշխատանք խմբերում, խնդրի քննարկում։
Կարևորվում է ձեռքի աշխատանքը տարբեր արհեստանոցներում, անհատական աշխատանքը:
Ուսուցումն, այսպիսով, կրում է պրոբլեմային բնույթ, տեղի է ունենում գիտական ինքնուրույն մտածողության զարգացում:
Մեծ նշանակություն է տրվում դասարանի ձևավորմանը և դասվարի ընտրությանը, որը դասարանի ղեկավարն է առաջինից մինչև ութերորդ դասարան։ Դասարաններում երեխաների խտությունը մեծ է՝ մինչև 40 աշակերտ։ Դասարանի կազմը սովորաբար տարիների ընթացքում մնում է անփոփոխ։
Երեխաներին առաջին հերթին սովորեցնում են կենտրոնանալ, լսել և լռել (մշակված հատուկ ժեստերի միջոցով)։
Յուրաքանչյուր դասարանում ուսումնական օրը սկսվում է հիմնական դասով (տևում է 2 ժամ):
Երկար ժամանակ (2-4շաբաթ) հիմնական դասը կազմում է դպրոցական այս կամ այն առարկան (պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն և այլն): Իհարկե կան նաև վարժությունների դասեր, առարկաներ, որոնք պահանջում են անհընդհատ վարժություններ՝ լեզուներ, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, էվրիթմիա, որոնք էլ բաժանված են շաբաթվա գրաֆիկի մեջ:
Վալդորֆյան մանկավարժությունն ունի լայն իմաստով բնապահպանական ուղղվածություն: Բնության, կյանքի մասին ամբողջական պատկերացումը, ինչպես նաև օրինաչափությունները ձևավորվում են ոչ միայն գիտելիքների միջոցով, այլև բնական երևույթների ապրման փորձի միջոցով: Համատեղելով իրականության երևույթների նկատմամբ գիտական և գեղարվեստական մոտեցումները` ուսուցիչը փորձում է լրացնել բնական երևույթների մասին պատկերացումները գեղարվեստական կամ պոետիկ պատկերներով: Այսինքն, արվեստի տարրերը ուսումնական գործընթացի մեջ կարևոր մասն են կազմում: Կարևորվում են ուսումնական, և հատկապես աշխատանքային բազմօրյա ճամփորդությունները, երբ երեխան հնարավորություն է ստանում ինքնուրույն, առանց ծնողների ապրելու բնության մեջ իր ընկերների և ուսուցչի հետ։
Դեռևս 20-րդ դարի սկզբում Ռ. Շթայներն զգաց, որ կյանքի աճող ինդուստրիալացումը վտանգ է ներկայացնում մարդու հոգևոր առողջության համար: Դեռևս այն ժամանակ մեծ քաղաքների երեխաները չունեին պատկերացում մարդկային տարրական աշխատանքի մասին: Իսկ հիմա՝ առավել քան…Ինչպե՞ս են ստանում հացը, կառուցում տներ կամ զամբյուղ գործում: Երեխային շրջապատող ժամանակակից կենցաղն այնքան է ավտոմատացված և հեռու բնությունից, որ երեխաները պատկերացում չունեն մարդկային գործունեության տարրական բնազդների մասին: Վալդորֆյան դպրոցի հիմնական սկզբունքներից է կապը կյանքի հետ, գիտական գիտելիքների և կյանքի փորձի միջև հարաբերությունների հաստատում, այդ պատճառով էլ մեծ տեղ է հատկացվում այգեգործությանը, գյուղատնտեսությանը, խեցեգործությանը և այլն:
Դպրոցում ուսուցումը կրում է ստեղծագործական, հետազոտողական բնույթ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Մինչև 7-8-րդ դասարաններ դասղեկը (այսինքն այդ դասարանի հիմնական ուսուցիչը, կազմակերպիչը, դաստիարակը) դասվանդում է հիմնական առարկաները: Դասղեկը լիարժեք ճանաչում է իր դասարանի երեխաներին, այդ պատճառով էլ կարողանում է հաշվի առնել երեխայի ընկալման անհատական առանձնահատկությունները` դիտարկելով երեխային տարբեր առարկաների և տարբեր գործունեությունների ժամանակ: Դա, իհարկե, բարդ է մի անձի համար, սակայն տալիս է արդյունք, որը հնարավոր չէ ստանալ սովորական դպրոցի առարկայան ուսուցման շրջանակներում, որտեղ երեխան և ուսուցիչը օտարված են միմյանցից:
Վալդորֆյան դպրոցը ,երեխայի հետաքրքրություների դպրոց էե. ոչ թե երեխան է դպրոցի համար, այլ դպրոցը` երեխայի: Այսինքն՝ երեխան իրավունք ունի այստեղ մնալու երեխա և զարգացնելու իր անհատական հետաքրքրությունները: Դեռևս Պեստալոցին ասել է, որ պետք չէ համեմատել երեխային ուրիշ երեխայի հետ, ,միշտ համեմատիր իրեն իր հետե:






Բաժին: Աղանդներ | Դիտումներ: 2253 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Շթայներն ու վալդորֆյան դպրոց, Shtayneri dproc | Հեղինակություն: 5.0/29
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013