2800 տարվա հնություն ունեցող ասորական կավե ցուցանակի վրա հնագետները վերծանել են հետևյալ գրությունը. «Ես զգում եմ, որ աշխարհն իր վերջին օրերը կապրի. ամենուր կաշառակերություն ու կոռուպցիա է»: Այս արձանագրությունը թերևս երկու բան կարող է նշանակել. կամ մարդկային բնությանն ու տեսակին հատուկ է հոռետեսական վախճանաբանական զգացողություններն ու տրամադրությունները, որոնք սնուցվում են բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում առկա բացասական երևույթներից, կամ էլ, իսկապես, մարդու գիտակցությունը օժտված է ապագան կանխատեսելու բացառիկ կարողությամբ, ինչն առվել սուր է դրսևորվում այն ժամանակ, երբ հասարակության մեջ անարդարությունները դառնում են ահագնացող, իսկ եթե այդ ամենին ուղեկցում են նաև բնակա
...
Շարունակել ընթերցել »
|

Հաղպատի վանական համալիրը ԺԱ-ԺԲ դարերում հայ դպրության, մշակույթի ամենանշանավոր կենտրոններից էր, և իր պայծառության ու համբավի համար շատ բանով պարտական է իմաստասեր, տոմարագետ, բանաստեղծ մանկավարժ Հովհաննես Սարկավագ Իմաստասերին: Նա թաղված է վանքի գերեզմանատանը: Տապանագիրն ասում է. ՙԱրձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին՚. Սոփեստոս Սարկավագը այս սեմով-դռնով գնացել է դեպի հավիտենութիւն: Դա 1129 թվականին էր: Մեծ գիտնականն ու գործիչը ծնվել է շուրջ 1050 թ. Արցախ աշխարհի Մանճար գյուղում, որ Փառիսոսի գավառում էր: Տեղում նախնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հաղպատի վանքում, Անիում: Բագրատունյաց մայրաքաղաքում ավելի ուշ նա հիմնել է գիտական-իմաստասիրական բարձր դպրոց, որ ունեցել է շատ ականավոր ընթացավարտներ. ՙՆրա արմատից ու շառավիղից ելան բազմապտուղ ոստեր և ոգով լուսավոր ուսուցիչներ, անմոլար աստղեր, լուսաթաղանթ ջահեր՚,- վկայում է ժամանակակիցը, որ անշուշտ իր սաներից էր: Վերջինս վկայում է նաև, թե բոլոր նրանք, ովքեր իմաստությ
...
Շարունակել ընթերցել »
|
XX դարի վերջին տասնամյակում Հայաստան թափանցեցին զանազան կրոնական հոսանքներ, ամենատարբեր ճանապարհներով: Եթե որոշ շարժումներ չթաքցրեցին իրենց երեսը և հանդես եկան իրենց իսկական դեմքով (մորմոններ, խարիզմատներ և այլն), ապա դրանց մի մասն հայ իրականություն մուտք գործեց բարեգործական կազմակերպությունների դիմակով, նոր կրթական ծրագրերի ու մեթոդների ներդրման անվան տակ և այլն: Այս վերջին ձևով հանդես է գալիս Վալդորֆյան մանկավարժությունը: Ժամանակակից աղանդավորական շարժումներին բնորոշ այդ ՙինտելեկտուալ՚ շարժումներից է անտրոպոսոֆիան` որի հիմնադիրն է համարվում Ռուդոլֆ Շտայները, իր հիմնած Վալդորֆյան մանկավարժությամբ, որն ահա արդեն շատ տարիներ մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոց` գիտափորձի քողի տակ, լայնորեն ու բազմակողմանիորեն պաշտպանյալներ գտնելով Կառավարության գրեթե բոլոր օղակներում: Ռուդոլֆ Շթայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը: Անթրոպոսոֆիան հունա
...
Շարունակել ընթերցել »
|
|