Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ, իսկ աչքերի փայլը` թանկարժեք քարերի կամ աստղերի փայլի հետ. «դու երկար ես նայել երկնքին ու երկնի գույներն ես բերել քո աչքերում…ե, «կրակոտ աչքերում, որ արցունքի համար չեն, կիրքն էր վառվում, բոցկլտում երկինքը հարավի…ե, «աստղերից էլ վառ է հայացքը քո գերող…ե, «և փայլում են աչքերը աստղերի պես լուսաշող…ե: Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են: Նրանցում ամբարվում են մարդու տրամադրությունն ու բնավորությունը: Մեծ փիլիսոփա Շոպենհաուերը նրբորեն նկատել է. «շուրթերը մարդու միտքն են արտահայտում, իսկ աչքերը` բնության միտքըե: