Ամեն մի ճշմարիտ քրիստոնյայի պարտքն է այցելել եկեղեցի` մասնակցելու ժամերգություններին, մանավանդ կիրակի և տոն օրերի Սբ. Պատարագին: Կիրակնօրյա Պատարագը սովորաբար սկսվում է ժամը 1100 -ին և տևում շուրջ 2 ժամ:
Եկեղեցի պետք է մտնել երկյուղած սիրով, հարգանքով և պատշաճ կեցվածքով:
1.Եկեղեցի գնալիս պետք է հագնվել պատշաճ և վայելուչ: Ներս մտնելիս կանայք իրենց գլխին գլխաշոր պիտի ունենան, իսկ տղամարդիկ գլխաբաց լինեն:
2.Եկեղեցի մտնելիս ու դուրս գնալիս, աղոթքից առաջ ու հետո, քահանայի խաղաղություն տալու ժամանակ պետք է խաչակնքվել:
3.Ցանկալի է եկեղեցի գալ մինչև Սբ. Պատարագի սկիզբը, իսկ հարգելի պատճառով ուշանալու դեպքում մտնել անաղմուկ, առանց խանգարելու ներկաներին:
4.Մոմ գնելու դեպքում անհրաժեշտ է ավելորդ աղմուկ ու իրարանցում չառաջացնել:
5.Եկեղեցու ներսում հավատացյալը պետք է ունենա հարգալից կեցվածք սրբավայրի և շրջապատի նկատմամբ: Անվայել է թիկունքով կանգնել դեպի Սբ. Խորանը, ձեռքերը գրպաններում կամ հետևում պահել, ծամոն ծամել կամ նստել` ոտքը ոտքին գցած:
6.Առավոտյան և երեկոյան ժամերգություններին բոլոր ներկաները պետք է գիտակցեն տեղի և պահի լրջությունը` ակնածալից լռություն պահպանելով մինչև արարողության ավարտը: Թույլատրելի չէ զրուցել կամ բարձրաձայն խոսել:
7.Արարողութունների ընթացքին պետք է ջանալ անհարկի ներս ու դուրս չանել, իսկ Սբ, Պատարագի ժամանակ, ՙՍուրբ, Սուրբ...՚-ի, ինչպես նաև ՙԱռեք կերեք...՚-ի ու ՙՀավատամք՚-ի ընթացքում, ելումուտն առհասարակ դադարեցնել:
8.Հաղորդութուն կարող են ստանալ միայն մկրտված, խոստովանությանը մասնակցած, մարմնապես ու հոգեպես պատրաստված անձինք:
9.Հավատացյալները, լուռ երկյուղածությամբ ու առանց իրար հրելու, խաչակնքելով մոտենան համբուրելու Խաչը կամ Ավետարանը:
10.Պետք է ոտքի կանգնել ՙՓառք ի բարձունս՚-ի, ՙՍուրբ Աստված՚-ի, ՙՀավատամք՚-ի, Ողջույնի, Վերաբերումի, թափորի ժամանակ, աղոթքներ և Ավետարան ընթերցելիս: