Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Грани оккультизма: от герметизма до маг...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Քննարկում աղանդների մասին «Բրիֆինգ» հաղո...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հարստության մաս...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Роль религии в диалоге цивилизации.pdf
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Կանայք Հայ Եկեղեցում
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Ժամագիրք. pdf
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 11 » Ի տարբերություն աղանդների՝ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնավորված ընդունում է սրբապատկերները:

22:17
Ի տարբերություն աղանդների՝ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնավորված ընդունում է սրբապատկերները:


Հարց. - Ի՞նչ է պատկերապաշտութիւնը։
Պատասխան.
- Պատկերապաշտութիւնը պատկերներին պաշտամունք մատուցելն է, երկրպագելը։ Պատկերապաշտութիւնը յոյն Եկեղեցու առանձնայատկութիւնն է։ Դրան հակառակ, բոլոր նրանք, ովքեր դէմ են աստուածապաշտութեան ժամանակ պատկերների գործածութեանը, կոչուեցին պատկերամարտներ։ Յոյն Եկեղեցու պատմութիւնը լեցուն է այդ երկու ուղղութիւնների անզիջում պայքարով։ Բիւզանդական շատ կայսրեր (Լեւոն Իսաւրեցի, Կոստանդին Կոփրոնիմոս, Լեւոն Դ, Լեւոն Ե Հայկազն եւ այլն) լինելով համոզուած պատկերամարտները, փորձեցին վերացնել պատկերների գործածութիւնը։ Ընդդիմադիր կողմն էլ իր հերթին պայքարում էր նրանց դէմ։ Երկուստէք հիմնաւորում էին իրենց գաղափարները, տարբեր փաստարկներ բերելով թէ՜ Սբ. Գրքից, թէ՜ Աւանդութիւնից։ 754 թ-ին Բիւզանդիայի պատկերամարտ կայսրերը մի ժողով գումարեցին Պոլիսում, ուր 338 հոգեւորականների մասնակցութեամբ դատապարտուեց պատկերապաշտութիւնը եւ կայսրութեան տարածքում սկսեցին հալածել պատկերապաշտներին։ Որոշ ժամանակ անց յաղթանակեցին պատկերապաշտները եւ Նիկիայում գումարեցին եօթներորդ Տիեզերական ժողովը 787 թ. Ժողովն անօրինական համարեց նախորդ ժողովը՝ իր որոշումներով հանդերձ։ Չնայած, որ յետագայում պատկերամարտները գլուխ բարձրացրեցին եւ ընդդիմացան, Տիեզերական Է ժողովը ընդունուեց որպէս վերջնական, եւ պատկերամարտութիւնը պարտուեց։ Յետագայ ժողովները հաստատեցին Է Տիեզերական ժողովի որոշումները եւ պատկերապաշտութեան ուղղափառութիւնը։ Այսպիսով, աւելի քան հարիւր տարի տեւած այս պատերազմը աւարտուեց պատկերապաշտութեան վերջնական յաղթանակով, որն էլ մինչ հիմա գոյութիւն ունի Ուղղափառ եկեղեցիներում։ Լատին եկեղեցին եւս ընդունեց պատկերապաշտութիւնը Նիկիայում գումարուած Է Տիեզերական ժողովը եղաւ վերջինը, որի տիեզերականութիւնը ճանաչեցին միաժամանակ ե՜ւ Հռոմի եկեղեցին, ե՜ւ Ուղղափառ եկեղեցին: Այժմ մի քանի խօսք Հայ եկեղեցու դիրքորոշման մասին։ Հայոց եկեղեցիները ունեն խաչաձեւ կառուցուածք, ուր չորս սիւների վրայ ամրացւում է վեղարաձեւ գմբէթը՝ համաձայն Լուսաւորչի տեսիլքի։ Եկեղեցու բեմը միշտ նայում է դէպի արեւելք, որպէս օրինակ արեգակի՝ լոյՍի, իսկ մուտքը՝ արեւմուտք, խորհրդանշելով հեթանոսութիւնից դէպի աստուածային լոյսի գալը։ Հայ եկեղեցին իր ամենօրեայ կարիքների համար օգտագործում է զանազան եկեղեցական սպասքներ, աստուածապաշտական տարբեր իրեր։ Բոլոր այդ պարագաները՝ խաչերը, պատկերները եւ այլն, օրհնում են եւ օծում՝ յետագայ օգտագործման համար։ Պատկերները եկեղեցում ընտրւում եւ ընդունւում են յատուկ սկզբունքով։ Մերժւում են կուռքերին յիշեցնող հեթանոսական պատկերներ։ Հայ եկեղեցին սովորեցնում է երկրպագել միայն Աստծուն։ Սրբերի պատկերները յարգելի են մեզ, որովհետեւ պատմում են նրանց աստուածահաճոյվարքը, գործերը, որոնք Աստուած կատարել է նրանց միջոցով։ Առհասարակ, ինչ պատկեր որ օրհնւում է, միշտ շեշտւում է աղօթքի մէջ, որ Աստուած այդ պատկերը դարձնի պատճառ երկրպագութեան համագոյ Երրորդութեան։ Հայ եկեղեցում, ի տարբերութիւն պատկերապաշտութեան՝ գոյութիւն ունի Պատկերայարգութիւն, որը յորդորում է հաւատացեալներին ձգտել աստուածահաճոյ կեանքի։ Պատկերների յարգութիւնը երկրպագութիւն չէ։ Պատկերապաշտութիւնը նշանակալից տեղ չի գրաւել Հայ եկեղեցու կեանքում։ Հայ մատենագրութեան մէջ քիչ են այն երկերը, որոնք նուիրուած են պատկերապաշտութեանը կամ պատկերամարտութեանը։ Առաւել յայտնի աշխատութիւնն է Վրթանէս Քերթողի Պատկերամարտների մասին երկը 7-րդ դար Իր վարդապետական դիրքորոշումը այդ խնդրի վերաբերեալ, Հայ եկեղեցին ճշտել էր դեռ իր սկզբնաւորման ժամանակ եւ ամենեւին էլ նպատակայարմար չի գտել խառնուել երկու մեծ կայսրութիւններում Բիւզանդիա, Հռոմ, ծաւալուող դաւանական վէճերին, որոնք իրենց դիրքորոշումը ճշտեցին միայն 8-9-րդ դարերում։ Այդպիսի վէճերից օգուտ չկար՝ վնասից բացի։ Դեռեւս առաջին դարում հայոց մէջ յայտնի էին Սբ. Դաստառակի եւ Աստուածամօր պատկերի պատմութիւնները։ Սբ Դաստառակը (դաստառակ նշանակում է թաշկինակ, երեսի սրբիչ, կամ Յիսուսի անձեռագործ պատկերը, ըստ աւանդութեան Հայաստան է բերել Աբգարի դեսպաններից մէկը՝Անանը։ Նրանք գնացել էին Յիսուսի մօտ՝ Աբգար թագաւորի նամակը յանձնելու։ Այնտեղ Անանը փորձում է նկարել Քրիստոսին, բայց չի կարողանում։ Յիսուսն էլ վերցնում է մի դաստառակ եւ դնում իր երեսին, որից յետոյ իր պատկերը նկարւում է դաստառակի վրայ։ Այդ դաստառակը նա յայնձնում է Անանին, որն էլ բերւում եւ պահւում է Եդեսիայում։ Միւս աւանդութիւնը կապուած է Աստուածամօր պատկերի հետ։ Երբ մահանում է Տիրամայրը, Բարդուղիմէոսը առաքեալների հետ չի լինում, եւ երբ նա վերադառնում է, նրան նուիրում են Սբ Կոյսի պատկերը՝ նկարուած փայտի վրայ։ Նա էլ, գալով Հայաստան, իր հետ բերում է այդ պատկերը, որն ըստ աւանդութեան, պահւում է Անձեւացեաց գաւառում։ Այստեղից է գալիս պատկերայարգութիւնը հայոց մէջ։
Հարց, - Բայց մի թ՞ է եկեղեցում պատկեր դնելը ճիշտ է։
Պատասխան.- Ինչպէս տեսանք Հայ եկեղեցու դիրքորոշումը պատկերների հարցում ուղղուած է ոչ թէ անշունչ պատկերին, այլ պատկերի միջոցով մարդկանց համագոյ Սբ Երրորդութեան երկրպագութեանն ուղղելու։ Այդպէս էլ գրուած է Մաշտոցում պատկերի օծման եւ օրհնութեան կարգում Սուրբ Տէր, սրբեա՜ զկենդանագիր պատկերս զայս սրբոց քոց վկայից՝ ի պատիւ եւ յերկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեանդ՚։
Հարց. - Իսկ ինչու՞ են օծում պատկերները։
Պատասխան.- Հայոց մէջ օծում են ոչ միայն պատկերները, այլ նաեւ եկեղեցու շէնքը։ Նոր կառուցուած եկեղեցին առանց օծուելու միայն շինութիւն է ու ոչ թէ՝ եկեղեցի։ Այդպիսի շէնքում չի կարելի կատարել եկեղեցուխորհուրդներից եւ ոչ մէկը։ Ինչպէս գիտենք, մկրտուելուց յետոյ քահանան դրոշմում է մկրտուածին Սբ Միւռոնով։ Կնքուելուց յետոյ մկրտուածը դառնում է կենդանի տաճար Աստծու համար Ա Կորնթ. Գ: 16։ Եկեղեցու շէնքն էլ օծուելուց յետոյ է դառնում եկեղեցի, ուր կարելի է կատարել Սբ Պատարագը եւ խորհուրդները
Հարց. - Ինչով՞ ե ն հիմնաւորե լ օծմա ն այդ կարգը։
Պատասխան.- Յակոբ նահապետի յայտնի պատմութեան մէջ Ծննդոց ԻԸ 10-18, նա օծում է եւ Բեթէլ թարգմանւում է՝ Աստծու տուն անուանում այն Քարը, որի վրայ դրել էր իր գլուխը։ Այդ պատմութեան մէջ հայրերը տեսել են ապագայ եկեղեցու խորհրդանիշը։ Ուրեմն, ամէն մի սպասք, պարագայ, որ մտնում է եկեղեցի՝ օգտագործման համար, պէտք է օծուի եւ օրհնուի, որպէսզի առանձնացուի միւս առարկաներից։ Այս առանձնացումն էլ յաճախ կարելի է տեսնել եկեղեցիներում, երբ հաւատացեալները համբուրում են պատկերները։ Իհարկէ, դա ոչ թէ երկրպագութիւն է, այլ՝ յարգանքի համբոյր, եւ ոչ թէ անշունչ առարկային, այլ նրա վրայ պատկերուած նախակերպարին։






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1840 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Srbapatkerner, Barepashtakan sovorutyunner, Բարեպաշտական սովորություններ, Սրբապատկերներ, Պատկերապաշտություն, Պատկերահարգություն, Patkerapashtutyun patkeramartutyun | Հեղինակություն: 5.0/29
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013