Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Կանայք Հայ Եկեղեցում
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Սրբադասման կարգը
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Типология сектантства и методы антисе...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Առաքյալներ. pdf
Կոմիտաս Ասլամազյան. Խումար mp3
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 10 » ԱՊՐԻԼԻ 1 Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

20:25
ԱՊՐԻԼԻ 1 Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ


Այս տարի ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՛ւն, Դավթի որդունե (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներումե (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:






Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2384 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Տերունի տոներ, Հիսուս Քրիստոս, Caxkazard, Եկեղեցական տոներ | Հեղինակություն: 5.0/30
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013