Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
Նորադուզի խաչքարեր
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Լուսինե Զաքարյան Խորհուրդ խորին
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սատանիստներ mp4
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Повел Столяров. К вопросу о субботе. pdf
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Սբ. Հովհաննես Նախակարապետի (Մկրտիչ) ծննդ...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Խրիմյան Հայրիկ. Սիրաք և Սամվել. pdf
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
Լուսինե Զաքարյան
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 10

Այս տարի ապրիլի 1-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո՛ւն, Դավթի որդունե (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներումե (Մարկ. 10:9-10): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսու ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 2378 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.04.2011


Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:
Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը:
Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...ե: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրանե: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1188 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.04.2011


Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանը փրկության ուղով առաջնորդվել:
Այս կիրակին միևնույն ժամանակ կրում է Երկրորդ Գալստյան խորհուրդը: Ավետարաններում և առաքյալների թղթերում բազում հատվածներ և անդրադարձներ կան Երկրորդ Գալստյանը նվիրված: Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունն՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1833 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.04.2011


Հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում, դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու Հովհան Ոսկեբերան հայրապետը Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, ո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Եկեղեցական տոներ | Դիտումներ: 1104 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.04.2011


Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում:
Սուրբ Գրիգոր Տաթևացի
Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում ( Բ Օր ԻԱ 23): Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1642 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.04.2011


Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013