Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է« որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է, փող է համարվում այն« ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում« ընդունվում: Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց« որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողը էությունը դրսևորվում է նրանում« որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնությունները: Փողը կարևորվում է նաև նրանով, որ այն հանդիսանում է նաև որպես հարստության չափանիշ: Դեռևս տնտեսագիտության առաջին դպրոցի ներկայացուցիչները` մերկանտիլիստները« երկրի հարստությունը գնահատել են ոսկու և արծաթի քանակի, դրանց պաշարների հիման վրա: Փողը առանձնահատուկ է նաև նրանով, որ« ի տարբերություն մյուս ապրանքների« դրա նկատմամբ մարդկային պահանջմունքները գրեթե անբավարարելի է: Մարդիկ անհագ ծարավ ունեն փողի նկատմամբ, որովհետև փողն ամենազոր ուժ ունի և կարող է լուծել բոլոր տեսակի պրոբլեմներն ու խնդիրները: Այդ է պատճառը, որ փողի, հատկապես ոսկու նկատմամբ մարդկանց մոտ երկրպագություն է առաջացրել: Նրանք ֆետիշացրել, աստվածացրել են փողը: Այն հանդես է գալիս որպես ցանկացած կապիտալի սկզբնական, ելակետային ձևը: Ամեն մի կապիտալ, որտեղ էլ որ այն ներդրվելու լինի, իր գործունեությունը կամ տնտեսության շրջանառությունը սկսում է փողի տեսքով:
Տարբեր տնտեսագետների կարծիքները փողի վերաբերյալ
Փողի տնտեսական բնույթը, նրա էությունը, դերն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչու և ինչպես է առաջացել փողը: Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը: Փողի էության, դրան բնորոշ ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը: Օրինակ` Քսենոփոնը հասկացել է փողի առանձնահատուկ բնույթը, նշելով հետևյալ միտքը, որ ոչ ոք չի կարող ասել, թե այնքան փող ունի, որ այլևս չի ցանկանում ունենալ: Փողի նկատմամբ այս անբավարարելի, գրեթե անհագ պահանջները գոյություն ունեն նաև մեր ժամանակներում: Փողը ծագել է ապրանքափոխանակության պրոցեսի զարգացման և դրա հակասությունների լուծման հետևանքով: Փողի առաջացումը պայմանավորված է եղել ապրանքները միմյանց հետ համեմատելու անհրաժեշտությամբ: Այս իմաստով փողը համարվում է ապրանքները միմյանց հետ փոխանակելու միջոց կամ էտալոն: Փողի առաջացումը բացատրելու համար անհրաժեշտ է անդրադառնալ փոխանակային արժեքի պատմական ձևերին« որովհետև փողն առաջացել է հենց ապրանքափոխանակության պրոցեսի զարգացմամբ և դրա հակասությունների լուծման ընթացքում: Փողը ձևավորվել է դեռևս մ.թ. 3000 տարի առաջ« մինչդեռ ապրանքափոխանակությունը շատ ավելի երկար պատմություն ունի: Պատմականորեն գոյություն են ունեցել փոխանակային արժեքի 4 ձևª 1. պարզ կամ պատահական արժեձև« 2. լրիվ կամ ծավալուն արժեձև« 3. համընդհանուր կամ համարժեքային արժեձև« 4. փողային կամ դրամական արժեձև: Պարզ կամ պատահական արժեձևը գոյություն է ունեցել ապրանքափոխանակության սկզբնական ժամանակաշրջանում, երբ դեռևս շուկա չի եղել, ապրանքները միմյանց հետ փոխանակվել են անմիջականորեն, պատահական, պարզ եղանակով: Օրինակ` Ա1 ապրանքը փոխանակվել է Ա2 ապրանքի հետ, Ա1 Ա2 կամ մեկ կացինը երկու աղեղի հետ« 1 կացին 2 աղեղ: Այստեղ Ա2 ապրանքը Ա1 ապրանքի արժեքն արտահայտելու ձևն է, այսինքնª Ա2-ը Ա1-ի համարժեքն է: Ապրանքափոխանակությունը ընդլայնվելու հետ մեկտեղ առաջացել է լրիվ կամ ծավալուն արժեձևը: Այս դեպքում մի ապրանքը տարբեր քանակական համամասնություններով կարող էր փոխանակվել բազմաթիվ այլ ապրանքների հետ: