Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Սահակ եպիսկոպոս Մաշալյան. Երկու ուխտավոր...
Աստվածաշունչ (բոլոր գրքերը) Ս. Էջմիիածին...
Սատանիստներ mp4
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Повел Столяров. К вопросу о субботе. pdf
Վաչե ծայրագույն վարդապետ Իգնատոսյան. Աստ...
А. В. Тонконогов. Пенитенциарная сектало...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Մաշտոց տպագրված է 1988 թ. Անթիլիասում. p...
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
Սուրբ Գրիգոր Տաթևացի. «Հայր մերի»-ի մեկն...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Սբ. Հովհաննես Նախակարապետի (Մկրտիչ) ծննդ...
Լուսինե Զաքարյան
Աննա Մայիլյան Հավուն հավուն mp3
ՈՎՔԵՐ ԵՆ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ (վավերագրական ֆ...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Կյանքի խոսք աղանդի պարագլուխ, Արթուր Սիմ...
Վազգենյան հոգևոր դպրանոց. Գովեա Երուսաղէ...
խԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինչպե՞ս դիմակայել աղանդների ազդեցությանը...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Երիտասարդները «ոչ» են ասում հոգևորսությ...
Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան, Սրբասա...
Պատարագամատույց Հայ Առաքելական Ս. Եկեղեց...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Նորադուզի խաչքարեր
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Վարք Սրբոց Ա. Աբդա - Գրիգոր Աստվածաբան. ...
Սևանի Վազգենյան Դպրանոց. Հրաշափառ Աստուա...
Լուսինե Զաքարյան Խորհուրդ խորին
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ «ԽԱՉԸ» ԴԻՐՔԵՐՈՒՄ
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Սահակ եպս Մաշալյան ապաշխարություն
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սահակ եպս. Մաշալյան Երկու որդիների առակը...
Խրիմյան Հայրիկ. Սիրաք և Սամվել. pdf
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
էլեկտրոնային միջոցների կիրառությունը հոգ...
Լուսինե Զաքարյան Տիրամայր mp3
Կարեն Անդրեասյան, Օր 6-րդ
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Անվանակոչությու...
Կոմիտասեան Պատարագ ամբողջությամբ. Կատարո...
Տ. Բագրատ Եպս. Գալստանեան, Օծումն հիվանդ...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 09

Ընտանիքը սիրով ու հավատքով ստեղծված սուրբ միություն է: Մենք այդ ընտանիքը՝ որպես Աստծո բարիք, ստանում ենք մեր ծնողներից: Իսկ երեխան ոչ ընտրել գիտի, ոչ էլ որոշել. հայրն ու մայրն են կերտում նրա ճակատագիրը, եւ նա, չկարողանալով շեղել կամ փոխել այդ ճակատագիրը, ստիպված ընդունում է այն ու տանում ամբողջ կյանքի ընթացքում: Ինչ կդառնա երեխան, հասկացվում է դեռ մանկուց:
Ընտանիքը մարդկային կուլտուրայի հիմքն է:  Մենք ձեւավորվում ենք այդ ընդերքում՝ մեր հնարավորություններով, զգացմունքներով, ցանկություններով, բայց մեզնից յուրաքանչյուրը ամբողջ կյանքի ընթացքում մնում է, այսպես ասած «հայրական տան պատկերի կրողը: Ընտանիքում երեխան սովորում է սիրել, հավատալ, ձեւավորվում է բնավորության հիմնական գծերը: Զուր չի ասել գերմանացի աստվածաբան Թոլուկը, որ Աշխարհը կառավարվում է մանկասենյակից…: Նշանակում է՝ ընտանիքը մարդակային ճակատագրերի փորձասե ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 2687 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011



Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է« որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է, փող է համարվում այն« ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում« ընդունվում: Փողի էությունը նրանում է« որ այն համարվում է արագ իրացվելի միջոց« որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել մեր ցանկացած ապրանքի: Փողը էությունը դրսևորվում է նրանում« որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Առանց փողի անհնար է ժամանակակից շուկայական տնտեսության գործունեությունը, որովհետև փողի միջոցով են իրականացվում և գնահատվում բոլոր տնտեսական գործառնո ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 910 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը:
(Սահակ Պարթև)
 Աստված ոչ միայն երկրի վրա է օգնում ու փրկում ողորմածին, այլև հանդերձյալ կյանքում բազմապատիկ առատությամբ վերադարձնում նրան իր ողորմությունները:
Աստված ոչ թե տվածի չափին է նայում, այլ տվողի տրամադրությանը:
Երկրի վրա առատատու մխիթարություն սերմանենք, երկնքի մեջ ողորմություն կհնձենք՚:
(Հովհան Մանդակունի)
 Աղքատներին մխիթարիր ինչպես որ կարող ես, քանզի նրանք Դատավորին մեր հանդեպ ողորմած են պահում:
(Նեղոս Սինայեցի)
 Ողորմություն տվողին ձեռք մեկնողը՝ աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը Աստված է:
(Հովհաննես Ոսկեբերան)
 Ողորմությունը ուրիշ բանի կարոտ չէ բացի մեր կամքից:
 Աղքատները մեղքերը սրբող թաշկինակ են, եթե ողորմություն տաս:
(Բարսեղ Մաշկեվորցի)
 Ողորմածի հանդեպ Աստված էլ է ողորմած: 
(Անանուն)
Իսկ այս բոլորը հաստատվում է աստվածային Դավթ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Առակներ | Դիտումներ: 1085 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


 Կլինիկական մահը մահվան վերջին փուլն է: Ակադեմիկոս Վ. Ա. Նեգոսկու խոսքերով "կլինիկական մահն արդեն կյանք համարվել չի կարող, սակայն այն դեռևս մահ էլ չի: Այն նոր հատկության առաջացում է` դադար անընդհատության մեջ: Կենսաբականական առումով այս վիճակը հիշեցնում է անաբիոզի (կենսադադարի), չնայած համակշիռ չէ նրան”: Կլինիկական մահը հետադարձ իրավիճակ է, իսկ շնչառության կամ արյունաշրջանառության դադարի փաստը մահի վրա հասնելու ապացույց համարել չի կարելի:
Կլինիկական մահվան նշաններ են.
1. Շնչառության բացակայություն:
2. Սրտի բաբախի բացակայություն:
3. Ընդհանուր գունատություն կամ ընդհանուր ցիանոզ:
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1731 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011



Մի մեծ իմաստ կա հանգամանքների ճնշման դեմ մարդու ծառանալու մեջ: Գեղեցիկ է նա, ով արժանապատվորեն է ընդունում կյանքի մարտահրավերը, չի հանձնվում, մաքառում է՝ կամք դրսևորելով: Անկախ այդ պայքարի վերջնական արդյունքից: Թեկուզ պարտվի: Միևնույն է, խորին հարգանքի է արժանի: Որովհետև չի ճկել, «ոտքի կոխանե (Չարենց) չի դարձել (մեծ պարտության գնացողներին շատ էր սիրում Ֆոլքները), կյանքում իրեն լքված ու ավելորդ չի զգացել, իրականացրել է իր երազանքը, շարժվել է առաջ:
Մենք հիանում ենք այդպիսի մարդկանցով: Հատկապես այն ծերերով, ովքեր պատկառելի տարիքում շարունակում են սիրահարված մնալ կյանքին, չեն կորցնում զարմանալու, սիրելու հատկությունը, ովքեր չեն վախենում իրենց սպասող մեծ անհայտից, ովքեր շարունակում են ապրել լիարժեք ու արժանապատիվ կյանքով:
Այդպիսիների նկատմամբ հարգանքս հրապարակավ արտահայտելու առիթ ունեցել եմ: Ամերիկացի մի սևամորթ ողջ կյանքում ֆերմ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1097 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011



Աշխատանքը այն հանճարն է, որ աշխարհիս տգեղութիւնը գեղեցկութեան կը փոխէ։ Աշխատանքն է, որ մեծ անէծքը կը փոխէ մեծ օրհնութեան։ Այսուհետև աշխարհիս տէրերը աշխատանքն ու գիտութիւնն են։ Մեր առաջին պարտականութիւնը աշխատանքն է, երկրորդը՝ բարութիւնը։
Ֆրանսիսք Սարսէ
Բիւրոկրատիան հնարաւորն անհնարին դարձնելու արուեստն է: «Ընթերցողի շտեմարան», Նոյեմբեր, 1989 թ.։
Գործելու համար չսպասել առիթի, բացառիկ պարագայի, այլ ստեղծել առիթը։ Մարդիկ հաւասար չեն տաղանդի առումով, սակայն մարդիկ կրնան հաւասար ըլլալ ջանքերի առումով:
Տաղանդներու առակը, Բարդէյ, Մեթիու, էջ 357։
Աշխատանքի պարգևը, ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Առակներ | Դիտումներ: 2884 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Խաչակնքմամբ արժանավոր և սուրբ հավատքի միջոցով սքանչելիքներ են գործվում:
Սուրբ Գրիգոր Տաթևացի
Մեր նախնիներն աղոթելիս, ամեն առավոտ տանից դուրս գալիս, եկեղեցի մտնելիս, սրբություններին մոտենալիս, ծիսական արարողություններին մասնակցելիս, ցորենի հատիկը հողը գցելիս, գութանով վար անելիս և աշնան բերքն ամբարելիս, նեղության, հիվանդության ու վտանգի դեպքում, աշխատանքն սկսելիս, ճաշելուց առաջ և հետո, հեռու ճանապարհ ելնելիս իրենց երեսին խաչ էին հանում: Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը: Հին աշխարհում և Հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց, և ով այդպիսի մահվան էր դատապարտվում, անիծյալ էր կոչվում ( Բ Օր ԻԱ 23): Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի:
... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1181 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, որ Քրիստոսի գալստյամբ մեղքերի խավարը և անհնազանդությունը վերացան ու երկրում` աստվածպաշտության լույսը հաստատվեց, և ամենքս լուսավորվեցինք Քրիստոսով:
Եկեղեցի մտնելիս գրեթե միշտ մոմ ենք վառում սրբապատկերների առջև: Այս գեղեցիկ սովորությունը մեզանում լայն տարածում ունի և ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծու տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Սուրբ Գիրքն ասում է նաև. «Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները» (Գ Թագ.Է 49): Հետագայում, երբ քրիստոնեությունը հաստատվեց աշխարհում, մոմը պահպանեց իր կիրառական և ծիսական նշանակությունը, նաև նորահաստատ քրիստոնեական Եկեղեցում: Պետք է ասել, որ մոմն ու ճրագն ի սկզբանե նույն նշանակությամբ են օգտա ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1414 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Քահանան (երիցս) հարցնում է կնքահորը. ,Այս երախան ի՞նչ է ցանկանումե:
Կնքահայրը (երիցս) պատասխանում է. Հավատք, հույս, սեր և մկրտություն:
Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծունե:
(Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Կյանքում շատերս կարևորում ենք մեր ծննդյան օրը և հաճախ մեծ շուքով տոնում: Իսկ եթե նույնիսկ կարևորություն չենք տալիս այդ իրադարձությանը, միևնույն է, ժամանակ առ ժամանակ առիթ ենք ունենում մտածելու մեր աշխարհ գալու մասին: Աշխարհ գալու գեղեցիկ սկիզբը, որ ազդարարվում է մանկան ճիչով, իր մեջ մեծ խորհուրդներ է պարունակում: Այդպիսի մի մեծագույն խորհուրդ է մեր հոգևոր ծնունդը, որը կոչում ենք մկրտություն:

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Մկրտության օրինակը տվել է Ինքը Քրիստոս: Հիսուսի մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1838 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011


Ա. Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ: Միայն թե տարբերությունն այն է, որ եթե ուսուցիչը կատարյալ առաքինի է, աշակերտը թեպետև նրան նմանվում է, սակայն շատ անգամ չի հասնում նրա կատարելության չափին: Իսկ եթե ուսուցիչը մոլի է, աշակերտը նրա հոռության չափին ոչ միայն հասնում է, այլև շատ բանով գերազանցում ու լինում ավելի հոռի:
Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
Նախատինքի է արժանի նա, ով ուրիշներին կրթել է ջանում, երբ իր հանդեպ անփույթ է. այսպիսինի համար իրավացի է ասել. Բժի՜շկ, բժշկի՜ր քո անձը: Որովհետև նա, ով գիտի ուսուցանել միայն բնական գիտություններ, բայց ոչ բանականությանն արժանի գործեր, տերևախիտ, բայց անպտուղ ծառ է:
Բ. Անկիրթ ու տգետ մանուկը նման է անբան արարածի, որովհետև չգիտի խոսքով ղեկավարվել, որը հատուկ է բանականներին, այլ ղեկավարվու ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1029 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.04.2011

Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013