Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Г. Г. Бочкарева. Психологическая характе...
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Ժամանակակից աղանդները Հայաստանում (Մորմո...
Սահակ եպս. Մաշալյան Հանցանքի և պատժի մաս...
Կոմիտաս Վարդապետ. Հավիկ մի պայծառ. mp3
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սևանի Վազգենյան Դպրանոց Ամեն Հայր Սուրբ ...
Եհովայի վկաներ. Նոր աշխարհի թարգմանությո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Մահ և անմահութ...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Ս. Գրիգոր Նյուսացի. Մովսեսի կյանքը pdf
Ամերիկյան մուլտֆիլմերի կործանարար ազդեցո...
Роль религии в диалоге цивилизации.pdf
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Друг царя и царицы. Григорий Ефимович Ра...
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած. Վարուժ...
Կանայք Հայ Եկեղեցում
Սահակ եպս. Մաշալյան Սամարացի կինը (տեսան...
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Чарльз М. Лапсон. Книга Авраама: миф или...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Սևանի Վազգենյան Դպրանոց սիրտ իմ սասանի m...
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Աննա Մայիլյան սիրտ իմ սասանի mp3
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Սևանի Վազգենյան Դպրանոց. Ընտրեալդ. mp3
13.07.11 PS Հյուրը Տեր Վահրամ քահանա Մել...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ս. Բարսեղ Կեսարացի «Պահոց գիրք». pdf
Սահակ եպս. Մաշալյան Այրի կնոջ լուման (Մա...
Սուրբ Մովսես Խորենացի. Աստվածաբանական եր...
Սահակ եպս. Մաշալյան Չարին բարությամբ պատ...
Հովեր երգչախումբ. Սուրբ Աստուած mp3
Աննա Մայիլյան. Ահեղ անվանն Աստուծո mp3
Ժամագիրք. pdf
Грани оккультизма: от герметизма до маг...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 01 mp3
Եհովայի վկաների դիտարանի քննադատություն....
Սահակ եպս. Մաշալյան. Հիսուսին որպես Տեր ...
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Սահակ եպիսկոպոս Մաշալյան Հարստության մաս...
Նվիրվում է Երուսաղեմի հայոց Պատրիարք Ամե...
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Учение Иисуса Христа об отношении к сект...
Մոմավառության ավանդույթը, ինչ նշանակությ...
Խաչի օծման արարողություն Ապարանում ( Եկե...
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 7 » ԿՐՕՆ

18:29
ԿՐՕՆ


Կրօնը մարդու հոգու ամբողջ էութեան մէջ է. նա ոչ զգացմունք է առանձին, ոչ գիտելութիւն մասնաւորապէս, այլ մի զգացմունք է` որ մեր գիտաստութեան հետ բռնում է մեր ամբողջ հոգեկան աշխարհն և ապա իւր պայծառութիւնը կամքի զօրութեամբ ծաւալում արտաքին աշխարհի մէջ: Կրօնն է մարդի անձնական էութեան հաղորդակցութիւնն Աստուծոյ հետ որի զօրութիւնից է կախուած նորա էութեան կատարելութիւնը:
Ո՜չ միակողմանի ծանօթութիւններն և ո՜չ մտաւոր պաշարը չեն կարող մարդի մէջ կրօնական ջերմեռանդութիւն ներշնչել, այլ միայն երբ նայէ նա ինքն իւր վրայ, հասկանայ իւր էութիւնը, խնդիրն և նպատակը: Այդ հայեցողութիւնից է` որ բղխում է բարոյականութիւն, կենդանացնում հասարակութիւնն, ըստ որում կրօնն է բարոյականութեան աղբիւրը: Կրօնական զգացմունքն է` որ միացնում է մեզ Աստուծոյ հետ, և ապա ծագում է ճշմարիտ սէրն և ամենայն առաքինութիւն, որ չի կարող առաքինութիւն լինել, եթէ չէ հաստատուած Աստուծոյ սիրոյ վրայ: Հաւասարութեան և եղբայրութեան հիմնաքարն է` լինել պատկեր Աստուծոյ և այնպէս ճանաչել ընկերին. որտեղ չկայ այդ հիմունքն, այնտեղ է որ ամենաբարձր առաքինութիւնների ձայներն են հնչւում, սակայն ինքեանք գոյութիւն չունին: Այդ չէ պատճառն, որ կեանքի մէջ իրար հետ հակադիր հանդիպում են-հաւասարութեան գաղափար, բայց և թալան ու բռնութիւն, սկզբունքի հաւատարմութիւն, բայց և շնորհապարտութիւն ու երախտադրժութիւն, ճշմարտութեան քարոզ, բայց և սուտ բարեկամի պաշտումն և այլն և այլն: Կրօնական երկիւղածութիւնը պէտք է առնէ դոցա առաջը, նա է այդպէսների աւերիչը:
Այդ կրօնն իւր ուղղութեան մէջ չէ հասնում իւր կատարելութեան, երբ չենք բանում մեր մտքերն և չենք ջանում տեսնել այն` ինչ որ զգում ենք. այն ժամանակ աստուածային զօրութիւնն ևս չէ կենդանացնում մեզ, զի իւր տեղը չէ գտնում: Միայն երբ մեր մտքերը պարզ են, հասկանում ենք և ըմբռնում մեր գերական, ապա թէ կարենք նորա պատկերը լինել, մինչդեռ յաճախ ընդհակառակն է պատահում:
ՙԻւրաքանչիւր ոք, որպէս ինքն է, այնպէս է և իւր Աստուածը:
Վասնորոյ և Աստուած այդպէս յաճախ ծաղր եղաւ՚:
Ասումէ Գեօթէ: Այդ է պատճառն, որ Հայոց հին վարդապետները շարունակ պահպանջում են բաց պահել մտաւոր աչքերը, քննել, զննել, և ճանաչել լաւը, բարին և գերակայականը: ՙՔաջիմաց լեր, մանր քննեա, սրատես լեր մտօք առաւել քան աչօք՚ : Մտաւոր աչքով պիտի ճանաչենք Նորան, յորում հաստատուած է մեր կենդանութիւնն ու զօրութիւնն, և ապա նայենք Նորան իբրև հայելու վրայ, և տեսնենք մեզ: Այստեղ է որ խղճմտանք, միտք և կամք միացած գործում են. միտքն իբրև լուսաւորող, իսկ խիղճն իբրև զօրացնող. զգացմունքով է որ պիտի դիմենք դէպի Աստուած, մտքով ճանաչենք և կամքով գործենք որպէս Նա. վասնորոյ և ՙերանի այնոցիկ` որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն՚ : Եւ այնուհետև միութիւնը պատրաստ է-ՙտեսեալ ուրուք զԱստուած, անդէն ի նոյն միացաւ ի նմա՚ :
Կրօնը կեանքի զարկերակն է, ուստի և ուսուցչի պարտքն է, զարթեցնել կրթուողի հոգին, զգացմունքը, պարզել լուսաւորել միտքը, ճանաչողութիւնն, և ապա բարոյական ազդմամբ լարել նորա խիղճ ու կամքը մարդկային կեանքի գործունէութեան մէջ աստուածային դեր կատարելու :

Արշակ Տեր-Միքելյան






Բաժին: Քրիստոնեական դասընթացներ | Դիտումներ: 1168 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Կրոնի մասին, Կրոն, Kron, Կրոնի կարևորությունը | Հեղինակություն: 5.0/20
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013