Կրոն կարելի է անվանել միայն այն աշխարհայացքը, որում կա Աստծո մասին միտք, Աստծո գաղափար, Աստծո ճանաչում, հավատ առ Աստված։ Եթե դրանք չկան, չկա և կրոն։ Մենք այդպիսի հավատը կարող ենք անվանել ինչպես կամենանք՝ շամանություն, ֆետիշիզմ, աստղագուշակություն, մոգություն։ Բայց դա կրոն չէ, դա կեղծ կրոն է, կրոնի այլասերում։ Այսօր ցանկանում ենք խոսել յուրաքանչյուր կրոնի և, իհարկե, քրիստոնեության հիմնական հարցի՝ Աստծուն վերաբերող վարդապետության մասին։ Աստծո մասին հարցումը բարդ է։ Ստիպված կլինեք բազմիցս լսել. «Դուք՝ քրիստոնյաներդ, պատմում եք մեզ Աստծո մասին, ապացուցում, որ Նա կա։ Իսկ Ո՞վ է Նա։ Ո՞ւմ մասին եք խոսում, երբ արտասանում եք «Աստված» բառը»։ Ահա դրա մասին էլ այսօր կխոսենք ձեզ հետ։ Սկսենք հեռվից։ Սոկրատի աշակերտ Պլատոնը մի այսպիսի միտք ունի՝ սկզբնապատճառները (որևէ բարդություն չունեցող պարզ իրերը) անսահմանելի և աննկարագրելի են։ Իրոք, բարդ իրերը մենք կարող ենք սահմանել պարզերի միջոցով։ Իսկ ինչո՞վ սահմանենք պարզերը։ Եթե մարդը երբեք կ
...
Շարունակել ընթերցել »
|
1.Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ: 2.Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից: 3.Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք: 4.Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է քննամոլ: 5.Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ: 6.Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի: 7.Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ: 8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր: 9.Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր: 10.Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ: 11.Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ: 12.Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան: 13.Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ: 14.Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:
|
Մի անգամ անապատում երկու ընկեր կռվեցին և մեկը մյուսին ապտակ հասցրեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց»: Շարունակեցին ճանապարհը, գտան օազիս և որոշեցին լողանալ: Նա ով ապտակ էր ստացել փրկվեց խեղդվելուց, ընկերը փրկեց: Երբ ուշքի եկավ, գրեց քարի վրա.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»: Նա, ով ապտակ էր հասցրել և փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց. -Երբ քեզ ապտակեցի, դու ավազի վրայ գրեցիր, իսկ հիմա քարի վրա: Ինչու՞: Ընկերը պատասխանեց. -Երբ մեզ նեղացնում են, մենք պէտք է ավազի վրա գրենք, որպեսզի քամիները կարողանան ջնջեն: Իսկ երբ մեզ լավություն են անում, պետք է քարի վրա գրեի, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել:
|
Երեք թիթեռներ, մոտենալով վառվող մոմի, սկսեցին քննարկել կրակի բնույթը: Նրանցից մեկը, մոտենալով կրակին, վերադարձավ ու ասավ. - Կրակը լույս է տալիս: Մյուսը ավելի մոտ գնաց կրակին ու այրեց թևը: Վերադառնալով` նա ասաց. - Կրակն այրում է: Երրորդը շատ-շատ մոտ գնաց, կրակի մեջ անհետացավ ու չվերադարձավ: Նա իմացավ ան, ինչ ցանկանում էր իմանալ, բայց արդեն չկարողացավ հայտնել դրա մասին մնացածին: Նա, ով գիտելիք է ստանում, կորցնում է դրա մասին խոսելու հնարավորությունը. դրա համար էլ իմացողը լռում է, իսկ խոսողը չգիտի…
|
Կրօնը մարդու հոգու ամբողջ էութեան մէջ է. նա ոչ զգացմունք է առանձին, ոչ գիտելութիւն մասնաւորապէս, այլ մի զգացմունք է` որ մեր գիտաստութեան հետ բռնում է մեր ամբողջ հոգեկան աշխարհն և ապա իւր պայծառութիւնը կամքի զօրութեամբ ծաւալում արտաքին աշխարհի մէջ: Կրօնն է մարդի անձնական էութեան հաղորդակցութիւնն Աստուծոյ հետ որի զօրութիւնից է կախուած նորա էութեան կատարելութիւնը:
Ո՜չ միակողմանի ծանօթութիւններն և ո՜չ մտաւոր պաշարը չեն կարող մարդի մէջ կրօնական ջերմեռանդութիւն ներշնչել, այլ միայն երբ նայէ նա ինքն իւր վրայ, հասկանայ իւր էութիւնը, խնդիրն և նպատակը: Այդ հայեցողութիւնից է` որ բղխում է բարոյականութիւն, կենդանացնում հասարակութիւնն, ըստ որում կրօնն է բարոյականութեան աղբիւրը: Կրօնական զգացմունքն է` որ միացնում է մեզ Աստուծոյ հետ, և ապա ծագում է ճշմարիտ սէրն և ամենայն առաքինութիւն, որ չի կարող առաքինութիւն լինել, եթէ չէ հաստատուած Աստուծոյ սի
...
Շարունակել ընթերցել »
|
|