Չնայած հայաստանյան էմոներն ու գոթերն այնքան էլ վտանգավոր չեն «Գոթերի եւ էմոների առանձնապես վտանգավոր ճյուղավորումները Հայաստանում չկան, եւ դա շատ լավ է: Մենք ուսումնասիրել եք նրանց գործունեությունն ու գործողությունները եւ դեմ ենք դրան: Առաջիկայում մեր ներկայացուցիչներից մի քանիսը կխոսեն ու կարտահայտեն եկեղեցու տեսակետը այս ենթամշակույթների վերաբերյալ: Մինչ այժմ մենք այդ ոլորտի մասնագետ չունեինք եւ չենք էլ փորձել պայքարել այս երիտասարդական շարժումների դեմ, միայն անձնական զրույցների միջոցով ենք դա արել: Իսկ հիմա արդեն կա ուսումնասիրություն եւ մշակված գրականություն՝ նրանց վնասակար գործողությունների դեմ պայքարի վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հովհաննես սարկավագ Ասատրյանը՝ վերջերս լայն տարածում գտած էմոյական եւ գոթական երիտասարդական շարժումների մասին: Նշենք, որ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս շարժումների հետեւորդներին (29.05. 2010): Այդ հոդվածում մասնավորապես նշել էինք, որ այս ենթամշակույթներ
...
Շարունակել ընթերցել »
|

Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում: Սկզբում`մի քիչ Վիքիպեդականե չոր ակադեմիական ծանոթություն: Էմոն (emo: լատ. emotional-էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ (երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ (աղջիկ): Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում: Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան
...
Շարունակել ընթերցել »
|
Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, Եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնո
...
Շարունակել ընթերցել »
|
|