Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  ապրիլ 2011  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Հովհաննես Արճիշեցի. Պատարագի Մեկնություն...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 04 mp3
ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Տեր Վահրամ քա...
Սահակ եպս. Մաշալյան Շաբաթ օրվա հասկերը (...
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Տեր Հովհաննես. Ինչ է Սուրբ Պատարագը
Ս.Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ,...
Հայր Վարդան Նավասարդյան. Դրոշմի Խորհրդի...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԳԹԵԱՆ...
Լուսինե Զաքարյան. Ծիրանի ծառ. mp3
Հուսիկ վարդապետ Մովսիսյան. Հայ Առաքելակ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
ԽԱՐԻԶՄԱՏՆԵՐ (Մաս 1-2)
Առաքյալներ. pdf
Սուրբ Սարգսի տոն (Եկեղեցական կյանք)
Վարդան Այգեկցի. Խրատ քահանաներին և ժողո...
Սահակ եպս. Մաշալյան Աղոթքի մասին (Մաս 1-...
Վազգենյան հոգևոր դպրանոց.Գոհանամք. mp3
Введение в сектоведение. В.Ю. Питанов. p...
Կոմիտաս վարդապետ - Գութան երգ
Սահակ եպս. Մաշալյան Հոգու մասին mp3
Типология сектантства и методы антисе...
Введение в сектоведение. В.Ю. Питанов, 2...
Ի՞նչ են ասում նշանավոր մարդիկ Սբ. Գրքի ...
Լուսինե Զաքարյան. Սուրբ-սուրբ mp3
Վաղինակ վրդ. Մելոյան. Ես եմ ճամբան, ճշմ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Նոր Վարագույր ներկայացվեց Մայր Աթոռին
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Учение Иисуса Христа об отношении к сект...
Ովքե՞ր են խոնարհ մարդիկ
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Մայաների օրացույցը և 2012 թվականը. Գրիգո...
Սահակ եպս. Մաշալյան Սերմնացանի առակը (տե...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Սահակ եպս. Մաշալյան Մարդու գործերի և բոր...
Սահակ եպս. Մաշալյան Աշխարհի վախճանը (տես...
Անանյա Սանհանեցի մեկնություն Մատթեոսի. p...
Կոմիտաս Վարդապետ. Արորն ու Տատրակն. mp3
Կոմիտաս վարդապետ Մոկաց Միրզա. mp4
Կանայք Հայ Եկեղեցում
Կոմիտաս Ասլամազյան. Քելեր ցոլեր mp3
Սրբադասման կարգը
Շահումյան գյուղում օծվեց «Թուխ Մանուկ» մ...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 03 mp3
Վարդապետություն Ս. Գրիգոր Լուսավորչի pdf
Ներսես Շնորհալի. Հավատով խոստովանիմ. pdf
В. Г. Тунян. Патриаршество Хримяна Ай...
Կոմիտաս Ասլամազյան. Ալ Այլուղս. mp3
Գլխավոր էջ » 2011 » ապրիլ » 5 » ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ

23:42
ՊԱՀՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՒ ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇՐՋԱՆԸ


Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է, որն այս տարի սկսվում է փետրվարի 20-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև ապրիլի 8-ը` Ս. Զատիկ:
Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման, սակայն ճոխ ու համադամ ուտելիքներից` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացից շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
     Պահքի կարևորությունն առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):
     Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց Եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:
Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիքներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց դա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Առաջին Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:
     Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո` հրաշափառ Հարությունը` Ս.Զատիկը







Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1929 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Պիտակներ: Մեծ պահք, Pahqi shrjan, Պահքի շրջան, Քառասունորդական պահք, Pahq, Qarasunordakan pahq, Mec pahq | Հեղինակություն: 5.0/36
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013