Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր... Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում: Ղուկ. 18:2 Ոմանք առակում այս խոսքերը վերագրում են Աստծուն, քանի որ Նա է բոլորի Իշխանն ու Դատավորը, իսկ քաղաքն անվանում են այս աշխարհը: Բայց առաջանալով տեսնում ենք, որ առակում դատավորն անիրավ է կոչվում, իսկ ինչպես գիտենք Աստված արդար Դատավոր է: Ապա ուրեմն առակի խոսքերն Աստծուն չեն պատշաճում: Ոմանք էլ հրեշտակներին են իշխան և վերակացու անվանում մարդկանց վրա կարգված, սակայն հրեշտակներն անհրաժեշտ հոգիներ են, որոնք ուղարկվում են մարդկանց սպասավորելու և պահպանելու համար: Իրականում առակի խոսքերը տարածվում է յուրաքանչյուր մարդու վրա, որովհետև մարդը կենդանի քաղաք է՝ Աստծուց շինված, ըստ Պողոս առաքյալի այն խոսքի, որ ասում է. Դուք Կենդանի Աստծո տաճար էք: Իսկ դատավորը միտքն է, մարդու թշնամիներն էլ` հոգին ու մարմինը: Դրա համար էլ ասում է. Մի դատավոր կար մի քաղաքում: Ա
...
Շարունակել ընթերցել »
|
|