Հետաքրքիր է, թե մենք ինքներս կարող ենք այս հարցին պատասխանել. «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ»: Վստահ եմ, որ ամեն մեկդ էլ ձեր կարծիքը ունեք այս հարցի մասին. ոմանք օրինակի համար կարող են ասել՝ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ուրիշներ՝ ՍԵՐԸ, ՀԱՎԱՏՔԸ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և այլն: Հիմա կարդացե’ք այս պատմությունը և կտեսնեք, թե՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ» ու հուսով եմ Դուք էլ կունենաք Ձեր կարծիքը այս մասին: «Մի օր Աստված հրեշտակին ուղարկում է աշխարհ բերելու ամենաթանկագին բանը: Հրեշտակը շրջում է ամենուր, ուշադիր հետևում ամեն ինչի ու տեսնում է, որ պատերազմ է և ազատամարտիկը, որը կռվում էր հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու համար, թշնամու արձակած գնդակից մահացու հարված է ստանում և նրա սրտից արյունը շատրվանի պես դուրս է ցայտում: Տեսնելով ազատամարտիկի այս զոհողությունը իր հայրենիքի համար, հրեշտակը անմիջապես վերցնում է այդ առաջ
...
Շարունակել ընթերցել »
|

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքանո՞վ են մեր երիտասարդները կապված նյութին, ժամանակավորին ու անցողիկին: Իսկ ո՞ւր է հավիտենականը և արժեքավորը: Ո՞րն է մեզ համար կարևորը՝ խա՞չը, Խաչյալը՞, Հարուցյալ Քրիստոսը՞, թե՞…. Կարդացե’ք այս պատմությունը և կստանաք սրա պատասխանը: ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐԸ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԿԱՎԱԳ ՍԱՖԱՐՅԱՆ Ուրախ և աղմկոտ երեկո էր: Խրախճանքը շարունակվում էր: Շրջանավարտները տոնում էին իրենց չարչարանքի արդյունքը: Ավարտել էին համալսարանը և ամեն մեկը մտածում էր, թե ի՞նչ նվեր պիտի ստանա: Ոմանք ակնկալում էին մեքենայի բանալին, ոմանք՝ շրջագայության տոմս, դրամագլուխ և նմանատիպ այլ նվերներ: Կարծես թե տղաների միջև լուռ մրցակցություն էր սկսել, թե ո՞վ և ի՞նչ տեսակ նվեր պիտի ստանար: Դրանց մեջ էր նաև Ստեփանը: Տուն գնալու ճանապարհին նա մտածում էր, թե ծնողները իրեն ի՞նչ նվեր պիտի տան: Հնարավո՞ր է, որ հանկարծ նրանք խոշոր դրամագլուխ կամ ավտոմեքենա չդնեն իր տրամադրության տակ: Իր համար ամոթ պիտի լինի ընկերների մոտ, եթե դա չլինի; Չէ՞ որ հայրը բարոյական և քրիստոնեական խրատներով նրան բազմիցս հորդորել էր զերծ մնալ ավելորդ գայթակղություններից և բավարարվել ունեցածով: Սակայն դա մի պահ էր, նա իր երևակայությամբ վստահ էր, որ ծնողները անպայման իրեն անակնկալ կմատուցեն: Այս մտածումներով և տրամադրությամբ նա դռան զանգը խփեց ու տուն մտավ: Չէր սխալվել,
...
Շարունակել ընթերցել »
|

Կար չկար մի շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա կար: Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում, որ ամեն անգամ , երբ չկարողանա իր բարկությունը զսպել, թող մեկ մեխ խփի գերանի վրա: Առաջին օրը գերանին մի քանի մեխեր հայտնվեցին: Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել, և մեխերի թիվը կրճատվեց: Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իրեն, քան մեխ խփել: Վերջապես եկավ այն օրը, որ նա կարողացավ իրեն ամբողջովին տիրապետել և ոչ մի մեխ չխփեց: Այդ մասին պատմեց հորը,, և հայրն այս անգամ ասաց նրան, որ ամեն անգամ, երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա թող մի մեխ հանի: Ժամանակն անցնում էր…Եվ ահա եկավ այն օրը , երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար: Նա եկավ հոր մոտ և պատմեց նրան այդ մասին: Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց. «Դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը: Բայց տեսնում ես, որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա: Այն երբեք առաջվա նման չի լինի: Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ ահա այսպիսի սպիեր ես առ
...
Շարունակել ընթերցել »
|

Մի հողագործ լսում է, որ իրենց երկրի թագավորը հանդիպելու է ժողովրիդ հետ ` մարդկանց ցանկությունները լսելու ու օգնելու համար: Նա շտապում է դեպի քաղաք` թագավորին տեսնելու և իր խնդրանքներն ուղղելու նրան: Երեկոյան մտնում է մի պանդոկ, գարեջուր պատվիրում ու նստում մի սեղանի մոտ: Պանդոկ է մտնում գորշ ու մաշված հագուստներով մի աղքատ մարդ: Նստում է հողագործի մոտ ու հարցնում. -Տեսնում եմ, որ այս քաղաքից չեք, ի"նչ գործով եք եկել այստեղ. -Իմ երազանքներից մեկը թագավորին հանդիպելն է ու իմ խնդրանքները նրան ասելը,-պատասխանում է հողագործը: Աղքատ մարդն ասում է. -Ես կարող եմ քեզ օգնել, որ թագավորին տեսնես: Այդ ժամանակ պանդոկ են մտնում մեծահարուստ մի քանի մարդիկ ու նստում նրանցից քիչ հեռու: Հողագործը մտածում է, որ այս անվանի մարդիկ ավելի շուտ կարող են օգնել իրեն, քան աղքատ մարդը և գնում է, գարեջուր հյուրասիրում ու նրանց միանում: Հաջորդ օրը, երբ թագավորն իր շքախմբով անցնում է քաղաքի պողոտայով, հողագործը զարմանում ու ափսոսանք է արտահա
...
Շարունակել ընթերցել »
|
Պրոֆեսորը, մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին. - Ի՞նչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը: Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում: - Մոտավորապես 200 գրամ։ Չէ՛, երևի 300 գրամ։ Միգուցե 500 գրամ,- լսարանում հնչում են տարբեր կարծիքներ: - Իրականում ես չգիտեմ պատասխանը: Մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում: - Ոչի՛նչ: - Իրո ՛ք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը պահեմ ձեռքումս մոտավորապես մեկ ժամ: - Ձեր ձեռքը կսկսի ցավել: - Իսկ եթե այսպես պահեմ մեկ օ՞ր: - Ձեր ձեռքը կքարանա, մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
...
Շարունակել ընթերցել »
|
Մի հավատացյալ գյուղացի այգիներ ուներ: Ամեն տարի բերքահավաքի եկամտից նաև բաժին էր հանում եկեղեցու համար: Երբ մի շոգ ու արևոտ օր ճամփա է ընկնում դեպի իր այգիները, վաճառականի կերպարանքով սատանան նստում է մի ծառի ստվերի ներքո` ձեռքին մի մեծ կուժ` սառնորակ լի ջրով: Մոտեցող գյուղացուն բարձաձայն ասում է. -Այս շոգին ծարաված կլինես, լեռների սառնորակ ջուրն եմ վաճառում, բայց քեզանից վարձ չեմ ուզում, էլ ու՞ր մնաց մարդկությունը... վերցրու, խմիր: Կժով լի ջուրը տալիս է ու հեռանում: Այգեպանն ասում է. -Շնորհակալ եմ քեզանից, ինչքան օրհնյալ ու բարի մարդ ես: Այդ երեկոյան գյուղացին հիվանդանում է, քանի որ ամբողջությամբ խմել էր կժով լի սառը ջուրը, որը բավականին շատ էր: Մի քանի օր անց, փոքր-ինչ կազդուրվելով, կրկին ճամփա է ընկնում մշակելու համար իր այգիները: Որոշում է, ով էլ հանդիպի, ինչ էլ լինի, այլևս, որևէ սառը ըմպելիք չի խմի, մինչև իր ամբողջական առողջանալը: Նույն վայրում, որ հանդիպել էր վաճառականին, տեսնում է իր
...
Շարունակել ընթերցել »
|
Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` մի հսկա պարկ ուսին շալակած: Ափի մոտ կանգնած մի փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է. -Եղբայր, պարկդ թող ու մտիր նավակ: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի փրկության ափ: Արհեստավորը պատասխանում է. -Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն լցված է այն քարերով, որոնցով քաղաքի մեր բնակիչներն ինձ հարվածել են ու ցավ պատճառել: Իսկ ես դրանք հավաքել եմ ու մյուս ափ պիտի անցկացնեմ, որ նույն քարերով ինձ ցավ պատճառողներին հարվածեմ: -Եղբայր, դու այդպես և նավակը կխորրտակես, և ինձ և քեզ քո պարկի հետ միասին: արդ, դատարկիր այն ու նավակ մտիր: Սակայն արհեստավորը պարկը դնում է գետնին, բացում պարկի բերանը, հանում տարբեր չափերի քարերը ու մինչև հիմա որոշում, թե ինչ մեծության և չափի քարերը թողնի իր պարկում... Պարկերը շալակ
...
Շարունակել ընթերցել »
|
Մի անգամ Ուսուցիչը հարցրեց աշակերտներին. -Երբ մարդիկ վիճում են, ինչո՞ւ են նրանք բղավում: -Որովհետեւ կորցնում են հանգստությունը,- ասաց նրանցից մեկը: -Բայց ինչո՞ւ է պետք բղավել, եթե դիմացինդ անմիջապես քո կողքին է,- հարցրեց Ուսուցիչը:- Հնարավոր չէ՞ նրա հետ հանգիստ խոսել: Ինչո՞ւ է պարտադիր բղավել: Աշակերտներն իրենց պատասխաններն առաջարկեցին, բայց դրանցից ոչ մեկը Ուսուցչին չգոհացրեց: Վերջապես նա բացատրեց. - Երբ մարդիկ միմյանցից դըժգոհ են եւ վիճում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Դրա համար էլ միմյանց լսելու համար նրանք բղավում են: Որքան ուժեղ են վիրավորվում իրարից, այնքան բարձր են գոռում: Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն բղավում, ընդհակառակը, հանգիստ են խոսում: Քանի որ նրանց սրտերը իրար շատ մոտիկ են գտնվում, եւ հեռավորությունը նրանց միջեւ շատ փոքր է: Երբ ավելի են սիրահարվում, ի՞նչ է կատարվում: Նրանք չեն խոսում, այլ պարզապես շշնջում են իրար եւ իրենց սիրուն շ
...
Շարունակել ընթերցել »
|
Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում: Նրա համբավը և հրաշագործությունները ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին: Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է. - Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծու մասին, այդ դեպքում փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին, նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին ու ասում. - Հա’յր սուրբ, մանկությունիցս Աստծուն եմ փնտրել ու կամեցել Նրան լավ ճանաչել, Նրա ճանապարհներն ու շավիղներն իմանալ ու Նրան հետևել: Խնդրում եմ, ընդունիր ինձ որպես աշակերտ քեզ մոտ: Ճգնավորը նայում է երիտասարդին, ժպտում ու հարցնում. - Արդյո՞ք կարող ես թողնել աշխարհը և հետևել ինձ; - Կարող եմ,- պատասխանում է երիտասարդը: Ճգնավորն ասում է. - Այդ դեպքում, հետևիր ինձ ու լսիր, թե Տիրոջ մասին քեզ ինչ կասեմ ու կպատմեմ, և թե ինչպես է պետք հոգևոր կյանք
...
Շարունակել ընթերցել »
|
Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. - Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, - ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. - Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր. - Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած: - Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել:Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. - Քանի դեռ ես կրակ ունեմ,կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եւ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:
|
|