Եւ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը՝ Հովհաննեսին եւ նրանց հանեց, առանձին,մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպվեց. Մատթ. 17.1-2
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 15-ին:
Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները (Մատթ.17; 1-13, Մարկ. 9; 2-12, Ղուկ. 9 28-36): Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «...լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց, այդ պահին, երբ Նա Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ. 9;
...
Շարունակել ընթերցել »
|
Երանի՛ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: Մատթ.5:8 Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: «Թարգմանիչ» անպաճույճ ու պարզ բառով են մեծարվում հայ ազգի նվիրյալ զավակները՝ սուրբ Սահակ Պարթեւ հայրապետը եւ սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ իրենց ավագ եւ կրտսեր աշակերտներով: Այս տարի այս ազգային-եկեղեցական մեծագույն օրը նշվում է հունիսի 20-ին: Հայոց մեծ դարձից՝ Քրիստոսի Ճշմարիտ Լույսով լուսավորվելուց հետո Աստված նոր դարձ պարգեւեց մեզ, նոր լուսավորություն շնորհեց մեր ազգին, որպեսզի պահպանենք մեր ինքությունը եւ մեծագույն հավատով փառաբանենք ամենքի Արարչին: Ո՜չ ոք չի կարող ժխտել, որ մեր պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայերեն նշանագրերի ստեղծումն է կամ հայ գրերի գյուտը, գյուտը մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը: Հայոց այբուբենի տառերը կոչվել են նա
...
Շարունակել ընթերցել »
|
Հայոց ամբողջական դարձից և Հայրապետական գահի նորոգությունից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն անցկացնում է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ էլ 325 թ. ի Տեր խաղաղությամբ ավանդում է իր հոգին:
Ավանդության համաձայն, Սեպուհ լեռան շուրջը դեգերող հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտնում են նրա անշնչացած մարմինը և, չիմանալով անձի ով լինելը, ծածկում են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորիչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվում է նշխարների տեղը: Այս գյուտից հետո Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:
Ս. Գրիգոր Լուսավորչի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիոն և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի` Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է ոսկյա
...
Շարունակել ընթերցել »
|
Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն ստանալուց հետո, երբ Հայաստան է վերադառնում, իր հետ բերում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի մասունքները: Աշտիշատում նա կործանում է Վահագնի, Անահիտի և Աստղիկ Ափրոդիտեի մեհյանները, Իննակնյա կոչված վայրում ամփոփում այդ մասունքները և մի վկայարան կառուցում դրանց վրա` պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ` սուրբերի հիշատակը տոնելու համար:
Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Լուսավորիչը կանգ է առնում Բագավանում, ուր իրեն դիմավորում է Տրդատ թագավորը` իր արքունիքով: Ս. Գրիգոր Լուսավորիչն այստեղ ևս ամփոփում է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու Ս. Սեղան հիմնում, Ս. Պատարագ մատուցում և պատվիրում միաժամանակ, որ ամեն տարի նավասարդի օրը, որ Բագավանում տոնվում էր Ամանորի չաստծու` հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայդու տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի հիշատակները:
|
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը, հողի մեջ ընկնելով, չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար: Հովհ. 12;24-25
Երբ սերմնացանը ոչինչ չունի, ոչ իսկ մեկ հատիկ սերմ՝հողին հանձնելու համար, նա կորցնում է նաեւ հանապազօրյա հաց ունենալու հույսը:
Այսպես է նաեւ հոգեւոր կյանքում,թե՜ յուրաքանչյուր մարդու,եւ թե՜ ամեն մի ազգի պարագայում: Սակայն Աստված չզրկեց հայ ազգին ո՜չ հոգեւոր ծննդից, ոչ էլ՝ սննդից: Հունիսի 1-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի :
...
Շարունակել ընթերցել »
|
Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ: Հովհ.14:26
Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Այս տարի Հոգեգալուստը մայիսի 27-ին է: Հոգեգալուստը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության Տոնն է, որտեղի է ունեցել Սուրբ Հարության հիսուներորդ օրը: Այն Եկեղեցու ամենա նշանակալից տոներից է, քանզի Հոգեգալստից հետո առաքյալները ցրվեցին աշխարհով մեկ՝ քարոզելու Արքայության Ավետարանը: Սուրբ Հոգու գալստյամբ Քրիստոսի Եկեղեցու հիմքը դըրվեց:
Քրիստոս Իր երկրա յին գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին: Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է Գործք Առաքելոցում.
«Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն
...
Շարունակել ընթերցել »
|
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատկի` Սուրբ Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ եւ ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ: Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն, Վիրապում բանտարկված Սբ. Գրիգոր Լուսավորչին ամեն օր այցելում էր հրեշտակը: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը սուրբ Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների դասերի միջով: Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, եւ Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասն ամեն տարի տոնում էր Քրիստոսի Համբարձվելը երկինք: Հայ Առաքելական Եկեղեցու մեծ աստվածաբան Գրիգոր Տաթեւացու մեկնության համաձայն, բացի հրեշտակաց ամենաստ
...
Շարունակել ընթերցել »
|
Ապա նրանց տարավ հանեց մինչեւ Բե թանիա եւ, բարձրաց նելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից եւ դեպի երկինք էր վերանում: Ղուկ. 24;50 51
Մայիսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հարությունից հետո 40 օր շարունակ երեւաց աշակերտներին` նրանց հաստատելով իրենց առաքելության մեջ, ինչպես նշված է Գործք առաքելոցում. ՙԻրեն կենդանիներ կայացրեց նրանց առաջ շատ ապացույց ներով՝ քառասուն օրերի ընթացքում խո սելով Աստծո արքայության մասին՚ (Գործք 1; 3 -4), այնուհետեւ, 40-րդ օրը, աշակերտներին օրհնելով, բարձրացավ երկինք: ՙՀիսուս, դառնալով Իր աշակերտներին, ասաց. - Խաղաղություն ընդ ձեզ, ի՜մ եղբայրներ՚,- ապա խոսեց նրանց հետ ու ասաց. - Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՜ք, ուրեմն, աշակերտ դարձրե՜ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՜ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՜ք նրանց պահել այն բո
...
Շարունակել ընթերցել »
|
Կրկնազատիկ, Նոր կիրակի Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով: Զատիկ նշանակում է ազատություն, եւ այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում եւ բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, եւ, մեռելներից հարություն առնելով, պիտի անմահանանք: Նոր կիրակի եւ Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգեւոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
...
Շարունակել ընթերցել »
|
«Նրա ձեռքերը ետևը կապել տվեց, իսկ բերանին բերանակապ դնել տվեց, նրա մեջքի վրա աղի մեծ կտոր կախել տվեց, կրծքին գելարան կապեցին և գելարանի կապերից պարաններ գցելով կապեցին ու մեքենաներով ապարանքի տանիքի բարձր տեղից կախեցին: Այսպես պրկված, կապված մնաց 7 օր: Սրանից հետո հրամայեց մեկ ոտքից գլխիվայր կախել նրան և կախված վիճակում տակից աղբ ծխել ու դալար ճիպոտներով սաստիկ գանակոծել: Տասը մարդ տանջեցին նրան, և այնպես 7 օր կախված մնաց: Այնուհետև արքան հրամայեց բերել փայտի կոճղեր և դնել ըստ ոտքի սրունքների ոսկորների և բարակ պարաններով ուժգին պրկել, մինչև որ արյունը նրա ոտքի մատների ծայրից ցայտեր: Հետո հրաման տվեց բերել երկաթե բևեռներ, գամել ոտքի ներբաններին և, այս ու այն կողմից բռնելով նրա ձեռքերից, քայլեցնել այս ու այն կողմ: Արյունը հոսում էր, իջնում նրա ոտքերից և հույժ առատորեն ոռոգում գետինը: Հետո հրամայեց բե
...
Շարունակել ընթերցել »
|
|