Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Օրացույց
«  օգոստոս 2022  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մուտքի եղանակը
Մուլտիմեդիա
Լուսինե Զաքարյան. Ուր՞ Ես Մայր Իմ mp3
Սևանի Վազգենյան դպրանոց ամեն շաբաթ mp3
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում...
Աղանդագիտարան
Հայր Ղևոնդի Նոր տեսանյութը: (ՄԱՍ 1-2) Կ...
Կոմիտաս Վարդապետ. Մոկաց Միրզա. mp3
Նոր Կտակարան. pdf
Р. Бэндлер Д. Гриндер В. Сатир. Семейная...
Андраш Салаи. В Поисках реальности. pdf
Соблазн оккультизма. Архимандрит Алексан...
Իզաբել Բայրագդարյան. Ուրախ լեր. mp3
Դիսկուրս. Շահե աբեղա Անանյան-Ստեփան Դանի...
Կոմիտաս Վարդապետ. Հով արեք սարեր ջան. mp...
Վաղինակ վրդ. Մելոյան. Ճշմարիտ վերածնունդ...
Աբորտներ՝ սատանային մատուցվող մարդկային ...
Ejmiatsin bells
Սուրբ Ներսես Շնորհալի. Մեկնություն Մատթե...
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահք...
Ինչպես կարդալ Աստվածաշունչը. pdf
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ: ԾԻՐԱ՞ՆԻ ԾԱՌ, ...
Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով. Յուղաբեր կ...
Վարդան Պետրոսյանը Գևորգյան հոգևոր ճեմարա...
ՍԲ. Պատարագ Կոմիտասյան 02 mp3
Մաղաքիա արք. Օրմանյան. Ազգապատում. Հատոր...
Լուսինե Զաքարյան. Բաց մեզ տեր mp3
Սահակ եպս. Մաշալյան Մանանանեխի հատիկի և ...
Ուր ես, Մայր իմ,
Ճառագայթ եւ կերպարան. Վարուժան սարկավագ ...
Շոու-բիզնես կամ «Աստծո տուն». Անհասկանալ...
Կոմիտաս Ասլամազյան. Կռունկ mp3
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ. pdf
Աղանդները արյան մեջ
Բաց դուռը սրտիդ. pdf
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Ամեն Հայր Սուրբ
Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, (հատո...
Ս. Հովհան Ոսկեբերան. Ճառերի ընտրանի. pdf
Զինվորական ծառայություն. սուրբգրային վեր...
Բարեխօսութեամբ. Կոմիտասեան Պատարագ. Կատա...
Ժամակարգության մեկնություն. Արված մեր սո...
Кеннет Р. Сэмплс. К столетию со дняа рож...
Սահակ եպս. Մաշալյան Փոթորիկի խաղաղեցումը...
Սբ. Ներսես Լամբրոնացի. Մեկնություններ «Հ...
Զորահանդեսի մասնակից հոգևորականների պարգ...
Ս. Գրիգոր Նարեկացի - ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ...
Կիպրիանոս. Աղոթագիրք. Սուրբ Էջմիածին, 20...
Սահակ եպս. Մաշալյան Կանայի հարսանիքը (տե...
Տէր Կիւրեղ քհն. Տալեան - ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ Ե...
Կվերանորոգվի Օձունի հին հայկական եկեղեցի...
Հովվի տկարություններն ու աստվածային շնոր...
Գլխավոր էջ » Պահքի մասին

Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելու մեր ոսոխի հանդեպ:
Ինչպես որ դարերի ու ժամանակների խորհուրդն է ահավոր ու մեծ, այդպես էլ Աղուհացի (Մեծ պահքի) խորհուրդը: Հինգերորդ կիրակին մեր հինգ զգայարաններին կյանքի մաքրության, սրբության ու արդարության դեղն է տալիս՝ հինգ շարահյուսված կիրակիները միմյանց հետ համադրելով:

ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԸ 1-7)

«Մի առ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1872 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.03.2012


Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչության չորրորդ օրվա ու այս կյանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչվում է ՙՏնտեսի կիրակի՚: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ խորհրդավոր կերպով պատմվում է, թե ինչպես իրապես Հարուստը՝ Աստված, արարեց իմանալի աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղեններին, ապա ստեղծեց զգալի աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ այնուհետև՝ Իր կողից բխած սուրբ Արյամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքյալներին ու նրանց հետևորդներին:
Սքանչելի ու հիանալի համեմատությամբ են միմյանց հետ կապված Քառասնորդաց պահքի զորությունները, ինչպես ցույց են տալիս և ուսուցանում ընթերցվածները: Իսկ չորրորդ կիրակիի խորհուրդը բազմանշանակ է, ինչպես բազմանշանակ են չորս թվի խորհուրդները:
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ
(Ղուկ. ԺԶ 1-8)
Անցյալ կիրակի օրն Ավետարանից ընթերցվեց, թե Նրա մոտ էին հավաքվել մաքսավորներն ու մեղավորները, որպեսզի կորուսյալ ոչխարին փնտրող Հովվից լսեն հարյուր ոչխարների և տասը դր ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1514 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.03.2012


Մեծ պահքի երրորդ կիրակին ունի արարչության երրորդ օրվա ու այս կյանքի երրորդ դարի խորհուրդը և կոչվում է ՙԱնառակի կիրակի՚: Այս անունը վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից, որտեղ պատմվում է, թե ինչպես անսկիզբ Հայրն Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ՝ գտնելու Իր կորուսյալ պատկերը՝ մարդկային բնությունը, և մեղքերից ետ դարձնելու անառակ որդուն: Եվ Աստծու Որդին, ավլելով Իր տունը՝ մեղսալից աշխարհը, գտավ կորուսյալ դրամը՝ մոլորված ոչխարին, այսինքն՝ մարդուն, և նրան Իր ուսերի վրա դնելով, որտեղ խաչն էր՝ հանեց երկինք:
Անցյալ կիրակիներից հայտնի է, որ առաջին կիրակիի ընթերցումները սպառնալիքներ էին Տիրոջ կողմից՝ ասված Եսայի մարգարեի ու առաքյալների միջոցով, իսկ երկրորդինը՝ համակ հանձնառություն և աղերսանք: Իսկ այս կիրակի Տիրոջ անունից հայտնություն է տրվում հնազանդվածներին՝ ուշք դարձնելով մեր Տիրոջ հարության մեծ օրվան, թե ինչպես մոր որովայնում, այնպես էլ պահքի արգանդում կարող ենք սրտով աչալուրջ լինել ահավոր Քահանայապետի առջև:

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ Վ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1797 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.03.2012


Մեծ պահքի երկրորդ կիրակին ունի արարչության երկրորդ օրվա ու այս կյանքի երկրորդ դարի խորհուրդը և կոչվում է «Արտաքսման կիրակի»: Սա մեզ հիշեցնում է անհնազանդության պատճառով Ադամի Դրախտից արտաքսման, ինչպես նաև մեղքի ու մահվան դառնության ճաշակման մասին, և հայտնում Քրիստոսի միջոցով մարդու՝ Դրախտին կրկին արժանանալու մասին:
Եթե առաջին կիրակի օրը, պահքի մեջ մտնելու պատճառով, ընթերցվածները սպառնալից են, ապա երկրորդ կիրակի օրն ընդհակառակը՝ աղերսական են:
ԱՐՏԱՔՍՈՒՄ
Ադամը, իր անձնիշխան կամքով և ինքնահոժար մտքով չպահելով Տիրոջ պատվիրանները, զրկվեց աստվածային վայելուչ փառքից, արտաքսվեց Դրախտից և իջավ այս աշխարհը, որտեղ ենթարկվելով իր թշնամու՝ սատանայի հարձակումներին՝ հայտնվեց թշվառ ու կիսամեռ վիճակում, ինչպես այն առակի հերոսը, ով Երուսաղեմից իջնում էր Երիքով՝ ըստ այս խոսքի. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը» (Ղուկ. Ժ 30):
Այստեղ Երուսաղեմը, որ թարգմանվում է խաղաղություն, Դրախտի օրինակն է, և քանի դեռ մար ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1320 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 10.03.2012


Մեծ պահքի առաջին կիրակին ունի արարչության առաջին օրվա ու այս կյանքի առաջին դարի խորհուրդը և կոչվում է «Բուն բարեկենդան»: Ինչպես Դրախտում, մինչև անհնազանդությունը, «առաջին պատմուճանով» զարդարված նախաստեղծները ճաշակում էին Եդեմի անուշահամ պտուղները և ուրախանում հրեշտակների հետ, այդպես էլ այսօր Եկեղեցու զավակները, զարդարված Աստծու օրենքներով և ճաշակելով Աստծու պատվիրանները, ցնծում են և հոգևոր օրհնություններ վերառաքում:
Բուն բարեկենդանի նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությանը, վարագույրով ծածկում են եկեղեցու բեմը, որը խորհրդանշում է Ադամի արտաքսումը Դրախտից, և այնուհետև՝ մինչև Ծաղկազարդ, Ավետարանը չի համբուրվում և «Հաւատամքի» ու «Կեցցոյի» ժամանակ չի բարձրացվում՝ ի տես ժողովրդին: Եկեղեցու խորհուրդները նման են ծածկված գանձի, և ով փնտրի, նա կգտնի այն ու կհանի հին ու նոր մեկնություններ՝ համաձայն Տիրոջ խոսքի. «Երկնքի արքայությանն աշակերտած ամեն մի օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորն ու հինը» (Մատթ. ԺԳ 44, 52): Սա ճիշտ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 2320 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012


Քրիստոնյաների Թագավորն ու Զորավարը Քրիստոս է, Ով գնաց պատերազմելու սատանայի դեմ և հաղթեց նրան՝ քառասուն օր ու քառասուն գիշեր պահելով: Դրա համար մենք պարտավոր ենք գնալ Քրիստոսի հետ և պահքով հաղթել սատանային՝ հաղթահարելով նրա փորձությունները:
Պետք է իմանալ, որ սատանան առավել փորձում է հավատացյալներին, քան անհավատներին: Սա հաստատում են Հին ու Նոր Կտակարանները: Քանի դեռ հրեաները ծառայության մեջ էին Եգիպտոսում, սակավ էին տանջվում սատանայի կողմից, իսկ երբ դուրս ելան ծառայությունից, բարկացան եգիպտացիները և որոշեցին նրանց ետ դարձնել դեպի ծառայություն, սակայն չկարողացան այդ անել ու խորտակվեցին Կարմիր ծովում:
Այսպես՝ քանի դեռ անհավատն անհավատության մեջ է, և մեղավորը՝ մեղքերի, սատանան նրանց չի նեղում, քանի որ գերի են իր ձեռքում: Սակայն երբ կամենում են հեռանալ մեղքերից, այնժամ բազում նեղություններ է բերում նրանց: Երբ մեղավորը փախչում է նրա ձեռքից և գնում դեպի ճշմարիտ հավատը, այնժամ սատանան նրան հետապնդելով ավելի է բարկանում, բայց երբ մե ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1266 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012


Այժմ տեսնենք, թե ինչ պատճառով գարնանը նշանակվեց պահքը: Նախ՝ որովհետև սա վերազարթոնքի ժամանակն է, երբ կենդանանում է երկիրը, որ մեռած էր կարծվում: Սա նշանակում է, որ մենք՝ մեղքերում մեռածներս, ապաշխարության ու պահքի միջոցով վերստին կենդանանում ենք Քրիստոսի շնորհներով, որոնք իջնում են մեզ վրա:
Երկրորդ՝ ծաղկունքի ժամանակն է, որովհետև բույսերն ու ծառերն այս ժամանակ են կանաչում: Նույնպես և մենք այս ժամանակ ենք նորից դալարում և պարկեշտ վարքի կանաչությունը հագնում:
Երրորդ՝ սա նորոգման ժամանակն է, որովհետև երկիրը նորոգվում է բույսերով ու խոտերով, ծաղիկներով, ծառի տերևներով ու նորաբողբոջ ոստերով: Նույնպես և մենք՝ մեղքերով հնացածներս ենք նորոգվում պարկեշտ վարքով ու զարդարվում առաքինության զանազան ծաղիկներով, ինչպես առաքյալն է ասում. ՙՁեր մտքի նորոգությամբ նորոգվեցեք՚ (Հռոմ. ԺԲ 2):
Չորրորդ՝ սա հղիության ժամանակն է, և ինչպես այս ժամանակ կենդանիները ծննդաբերում են, այդպես էլ մենք ապաշխարության ու պահքի միջոցով հղանում ենք ու ծնում մե ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1166 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012


Քառասնորդաց պահքը վեց առանձնահատկություններ ունի: Նախ՝ փակվում են Եկեղեցու դռները , երկրորդ՝ պատարագ չի մատուցվում և Ավետարան չի ընթերցվում՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, երրորդ՝ ընթերցվում են հին մարգարեությունները, չորրորդ՝ Հոգեհանգստյան կարգ չի կատարվում, հինգերորդ՝ տոներ չեն տոնվում, վեցերորդ՝ փոխվում է նաև ժամերգության կարգը:
Քառասնորդաց պահքի ընթացքում փակվում է եկեղեցու դուռը, և դռան առջև ենք աղոթում՝ երեք պատճառներով: Նախ՝ որ Եկեղեցին Դրախտի օրինակն է, և երբ մարդը մեղքի պատճառով արտաքսվեց Դրախտից, Դրախտի դուռը փակվեց հրեղեն սերովբեներով ու բոցեղեն քերովբեներով, մինչև Տերը խաչի միջոցով բացեց դուռն ավազակի համար՝ ասելով. ՙՃշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ Դրախտում կլինես՚ (Ղուկ. ԻԳ 43): Նույնպես և մենք մեր մեղքերի պատճառով եկեղեցուց դուրս ենք մնում մինչև Քրիստոսի խաչվելն ու հարությունը:
Երկրորդ՝ Նոյան տապանը եկեղեցու օրինակն է. աղոթասրահը, որը համապատասխանում է տապանի ներքնատանը, ժողովրդի տեղն է. ատյանը, որը համապատասխ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012


Քրիստոս Իր համար չպահեց, քանի որ անմեղ էր և դրա կարիքը չուներ: Պահեց ցույց տալու համար, որ Հին օրենքն ու մարգարեները և Նոր օրենքն ու Ինքը մեկմեկու հակառակ չեն, այլ համաձայն են միմյանց:
Սակայն Քրիստոսի և մարգարեների պահքի միջև զանազանություն կա: Մովսեսը պահեց Աստծու Խոսքի զորությամբ, Ով խոսեց նրա հետ Սինա լեռան վրա՝ Օրենքը ստանալու համար, Եղիան պահեց հրեշտակի տված կերակրի զորությամբ, որպեսզի գնա առ Աստված՝ դեպի Քորեբ լեռը (տե՜ս Գ Թագ. ԺԹ 7-8), իսկ Քրիստոս պահեց Իր զորությամբ, և այդ պատճառով էլ սատանան չգնաց փորձելու Մովսեսին ու Եղիային և նրանց համար չասաց, թե Աստծու որդիներ են, քանզի ստուգապես գիտեր, որ մարդիկ են, իսկ Քրիստոսի պարագայում տարակուսում էր: Եվ Քրիստոս պահքով ցույց տվեց Իր Աստվածությունը, իսկ քաղցելով՝ մարդկությունը:
Մեղքով ապականված աշխարհն Աստված մաքրեց քառասնօրյա անձրևով ու ջրհեղեղով, և քանի որ մարդն էլ մի աշխարհ է, դրա համար քառասնօրյա պահքով ու արտասուքով պիտի մաքրվի մեղքերից:
Քրիստոս քառասուն շաբաթ բնակ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 2192 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012


Պահքերից առաջինն ու մեծը սուրբ Քառասնորդացն է, որ օրինադրեցին ու պահեցին մարգարեները, որը նաև Քրիստոս պատվեց և մեզ ավանդեց: Պահքը սկսվում է Բարեկենդանին և ավարտվում Զատկին, և այն ՙՔառասնորդաց՚ է կոչվում, որովհետև պահոց երկրորդ կիրակիից մինչև Տիրոջ ընթրիքը կազմում է քառասուն օր: Եվ սա ունի բազում խորհուրդներ:
Նախ՝ որովհետև այս քառասունը սատանայի փորձությունների ժամանակն է, որովհետև Քրիստոս քառասնօրյա պահքով հաղթեց փորձող սատանային: Նույնպես և մենք քառասնօրյա պահքով հաղթում ենք սատանայի փորձությունները, և նա հեռանում է մեզանից, ինչպես ասում է Ավետարանը. ՙԱյդ տեսակն ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով՚ (Մարկ. Թ 28):
Երկրորդ՝ այս քառասունը ժամանակն է մարտերի ու պատերազմների, և չարչարելով ու մեր մարմինը զրկելով՝ պատերազմում ենք ընդդեմ ախտերի ու հաճույքների: Պահքով, ծոմով ու ծարավով չարչարում ենք մեր մարմինը և ողորմություն տալով՝ հաղթում աշխարհին, իսկ խոնարհությամբ հաղթում սատանային, ինչպես սաղմոսն է ասում. ՙՉարչ ... Շարունակել ընթերցել »
Բաժին: Պահքի մասին | Դիտումներ: 1661 | Ավելացրեց: Տեր_Համբարձում | Ամսաթիվ: 09.03.2012

« 1 2 3 4 »
Որոնում կայքում


Armenian Directory
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Հայ Առաքելական Ս. Եկեղեցի © 2011-2013