Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում: Թեև Մեծ Պահք է, բայց ապրիլի 7-ին հնարավոր է նաև Ս. Հաղորդություն ստանալ: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով և շնորհավորում կանանց` Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Աշխարհի փրկության համար Քրիստոսի մարդեղացման հրեշտակաձայն ավետիսն ենք վերստին հիշում նվիրական այս տոնին, որ մեզ բերում է նաև հորդորը Տիրամոր հեզ օրինակով աստվածային բարերար կամքին հնազանդվելու, Ավետարանի լույս պատգամներով ապրելու և գործելու: Աստվածածնի նման խոնա
...
Շարունակել ընթերցել »
|